Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԸ ԾԱՆԾԱՂՈՒՏՈՒՄ

02/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այնպիսի զգացողություն է, թե բոլորը մի տեսակ սպասում են ինչ-որ բանի: Մինչ երկրի ղեկավարությունը տարուբերվում է եվրոպական ու ռուսական` մեջընդմեջ փչող քամիներից, որոնք ռուս եւ եվրոպական պաշտոնյաների այցերից ու տարբեր առիթներով բարձրաձայնումներից են ծագում, քամու համապատասխան չափաբաժիններով, մյուսները ձեռքերը կախ են գցել: Ժողովրդով, պատկերացրեք: Ոչ ոք չի պատկերացնում, թե արդեն եկող տարի ի՞նչ է սպասում Հայաստանին, ինչ ձեռնարկի, մնա՞, գնա՞, ի՞նչ է լինելու Վիլնյուսի գագաթնաժողովում, ի՞նչ է լինելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո (եթե, իհարկե, անդամակցի): Այն մարդիկ, որ հակված էին սովորաբար Ռուսաստան մեկնելու արտագնա աշխատանքի, այժմ երկու հակոտնյա տրամադրությամբ են վարակված: Մի մասն ասում է` էլ ինչ գնանք, եթե այստեղ էլ նույն բանն է լինելու, մյուսները, գուցե ավելի գերակշիռ մաս կազմողները, հակառակը, նշում են, որ եթե Մաքսային միության մաս ենք կազմելու, ինչո՞ւ մնալ ռեսուրս չունեցող, եղած ռեսուրսները մեջ-մեջ եղած Հայաստանում, եթե կարելի է Մաքսային միության մի այլ` առավել օրենքները գործող եւ ռեսուրսաշատ երկրում հաց վաստակել, ավելի լավ է մեկնել, այստեղ հնարավոր չէ վաստակել: Այսինքն` պաշտոնական ու ոչ պաշտոնական հիմնավորումները, նամակներն ու հականամակները մի կողմ` ՄՄ մտնելու որոշումը, որքան էլ հիմա չուզենանք տեսնել, կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ, քանի որ մարդիկ կմտածեն` եթե նույն տարածքն է, ինչ տարբերություն` այստեղ ենք, թե այնտեղ, մանավանդ` այնտեղ հնարավորությունները մեծ են, եւ այնքան չեն փակված ճեղքերը, որքան Հայաստանում:

Ընտրական շրջանում խոստացված փոփոխությունները, փաստորեն, գրվեցին սառույցին` եվրոռուսական այս նոր թնջուկի ֆոնին: Այս պահին Հայաստանում արվող բոլոր պաշտոնափոխությունները կոնյունկտուրայի մեջ են, եւ ոչ թե` ինչ-որ բան արմատապես փոխելու կամ կոռուպցիայի նվազեցմանն ուղղված, ինչպես որ ավելի վաղ էր խոստացվում:

Տպավորություն է, որ երկրի ղեկավարներն այնքան եւ այն աստիճան խորն են տարված ԵՄ-ՄՄ խաղով, որ երկրի կենսագործունեության բարելավման ուղղությամբ պարզապես չեն հասցնում մտածել:

Օդում են մնացել մենաշնորհները կամ օլիգարխիզացիան զսպելու, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու, գլոբալ աշխատատեղեր ստեղծելու խոստումները, անգամ ստվերը նոր բյուջետային տարում չեն պատրաստվում կրճատել` չնեղելու համար բիզնես միջավայրը: Սակայն ժողովուրդը սպասում էր, որ ի վերջո քայլեր կարվեն ռեսուրսների այդքան մեծ կենտրոնացումը մի խումբ անձանց ձեռքում մի փոքր ապակենտրոնացնելու, արհեստականորեն, հովանավորյալներին միայն ուղղվող երկրի կենսատու երակների` ավելի լայն շերտերի ուղղորդելու առումով, քանի որ ներկա բարքերը փակել են սովորական հայի ճանապարհը մի գործ սկսելու, մի ինչ- որ միջին եկամտի աղբյուր գտնելու, ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Շուկաները փակող եւ այնտեղ սեփական այգու բարիքը վաճառող մարդուն դուրս մղող «Երեւան- սիթիներին» զարկ տալով մի՞թե սովորական հայ մարդը կապրի, եւ ո՞ւմ է պետք այդ տիպի «քաղաքակիրթ» առեւտուրը, որի դեպքում 300-դրամանոց խաղողը վեցհարյուր դրամ է, 200- դրամանոց խնձորը` ութհարյուր դրամ, եւ ինչո՞ւ հասարակ այգեպանն իր բերքը սիթիներին հանձնի ջրի գնով, իսկ մեկ-երկու տարի այդպես անելուց հետո` վաճառի եղած-չեղածն ու հայդե` Ռուսաստան: Կամ ինչո՞ւ փակել բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում աղքատ մարդուն կերակրող շուկաները (Փակ շուկան, Էրեբունի շուկան եւ այլն)` երեսպաշտական պատճառաբանություններով, եւ տեղը մեծ ու անխիղճ սուպերմարկետներ կառուցել, որտեղ, հազար անգամ աչքովս եմ տեսել, թե ինչպես խանութների անվտանգության աշխատակիցերը հին շորերով մարդկանց չեն թողնում ներս, քանի որ հավանաբար ենթադրում են, որ այդ դասի մարդը գրպանում անգամ այդ տեսակ խանութից հաց գնելու փող չի ունենա:

Հիմա էլ, փոխանակ նախընտրական խոստումները իշխանավորները մեկ-մեկ իրականություն դարձնեն, արդարանում են սպասումով` ՄՄ, թե՞ ԵՄ: Կարծես մի մեծ պահմտոցի է սկսվել` մեր շատ իշխանավորներ պահ են մտել ու սպասում են. որքան ուշ հայտնաբերվեն ու «թքվեն», էնքան ավելի պարզ կլինի` ՄՄ, թե՞ ԵՄ: Էն որ թեւերդ իջեցրած կանգնում ես, քանի որ չգիտես` վաղն ինչ է լիելու: ԵՄ-ՄՄ, սա արդեն բառախաղ է, քանի որ ՄՄ հարցերով վերջին Մինսկյան գագաթաժողովից հետո Հայաստանի ՄՄ մտնելն այլեւս այնքան անամպ չի թվում` ադրբեջանական ծագմամբ ռուսական հայտնի հաղորդավարուհու, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների տված խաղերից հետո: Մեր իշխանական կուլիսներում մի կատակ-սպառնալիք է պտտվում, թե` թող շատ երես չառնեն, կվերցնենք ու հետ կդառնանք ԵՄ` այդպիսով կատակով, թե լուրջ Ասոցիացման արդեն պատրաստ պայմանագիրը ստորագրելու չսպառված պահով սպառնալով ՄՄ ուղղությամբ: Բա:

Մի հարցնող լինի` ուր էլ թղթերով մտնենք, մեր տունը մենք չպե՞տք է կարգավորենք, ո՞վ է գալու մեր փոխարեն` մեր օլիգարխներին զսպի, կամ չափավորի մեր անհագ պաշտոնյաների ախորժակն ու հասարակ մարդու ձեռքից փուշ հանի: Մե՞նք չպիտի անենք` անկախ նրանից, թե ո՞ր միության հետ ի՞նչ թուղթ կստորագրենք: Արա՛քսը մնալու է իր տեղում, որպես սահման, բաղձալի սարն էլ` դիմացը, մեր դատարկվող սահմանամերձ գյուղերը ոտ չեն առնելու-փախչեն ուրիշ երկիր, սահմանամերձ Պառավաքար գյուղում ապրող հորեղբորս աղջիկն էլ էլի վախենալու է գյուղի ճանապարհ դուրս գալ ու այդ ճանապարհով գնալ մարզկենտրոն կամ հարեւան գյուղ` կենսական հարցերը լուծելու, քանի որ նույն կերպ ադրբեջանական դիրքերից էլի համը հանելու են` ՄՄ-ում լինենք, թե ԵՄ-ում:

Ուրեմն` ե՞րբ ձեռնամուխ կլինենք արմատապես մեր կյանքը փոխող մեծ ծրագրերի, երբ բյուջեն այնպիսին է, որ երկու օլիգարխ միանան` մեր երկրի բյուջեի չափ միջոց կարող են դնել սեղանին, եւ ինչպե՞ս թույլ տվեցինք այս վիճակը, ես չգիտեմ: Մեր լրատվամիջոցների ամենօրյա հետաքրքրությունները զանազան մազալու բաների վրա են, միայն թե մատները չդնեն ցավի վրա, ինչը ցույց է տալիս փոփոխություններ կատարելու հաստատակամության բացակայությունը (քանի որ մեր ԶԼՄ-ների գերակշիռ մասի տերերը իշխանությունից ստացած մեսիջներով են աշխատում), ու որ` երկար դեռ դոփելու ենք տեղում: Հենց ամեն օր մարդկանց զբաղեցնելու թեմաների արտանետումը լրատվամիջոցներով, զանազան շոուներ սարքելը, սրա-նրա անկողնում ընթերցողին պահելու միտումը ցույց են տալիս, որ մեր խնդիրները երկար դեռեւս չեն լուծվելու: Երբ խնդիրները ցանկանում են լուծել` խոսում են դրանց մասին, երբ չեն ուզում, գտնում են խամաճիկ թեմաներ` շեղելու մարդկանց կուտակված խնդիրներից, այդ մասին բազմիցս ասել ենք:

Իսկ ծանծաղուտում որեւէ նավ երկար մնալ չի կարող, մնաց` ալիքը տալու է- ավերի:

Նախորդ գրառումը

ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ 9 ԱՄԻՍՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական