Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

31/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի դեսպանության եւ Ռումինական ակադեմիայի համատեղ ջանքերով, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի աջակցությամբ:

Գիտաժողովը հանդիսավորապես բացեցին Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել Բարբուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

,Ռումինիան եվրոպական տարածքի վրա, եւ ոչ միայն, հայերի բազմադարյա ներկայության, հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ վայրերից է: Դարեր ի վեր հայերն անջնջելի հետք են թողել ռումինական տարածքների վրա, նպաստել այս երկրի ձեւավորմանը եւ զարգացմանը, տվել փայլուն դեմքեր ռումինական կյանքի բոլոր բնագավառներում: Այս մասին շատ է գրվել եւ խոսվել: Այսօր էլ այս նյութը հանրային հետաքրքրության առարկա է թե հասարակության լայն շերտերի, բավական է միայն հետեւել մամուլին եւ հայկական իրադարձությունների ցանկին, թե գիտական-հետազոտական շրջանակների մոտ: Դրա մասին են վկայում ժամանակակից ռումինացի եւ այլ հեղինակների հարյուրավոր ուսումնասիրությունները եւ հրատարակություններըե, – իր խոսքի մեջ ասաց դեսպան Գասպարյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջեւ քայլեր են արվել այդ ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ զարգացման ուղղությամբ, ստեղծվել է իրավական լուրջ հիմք` ստորագրվել են ոլորտը կարգավորող միջպետական մի շարք համաձայնագրեր, որոնց շարքում 2011թ. սեպտեմբերին Բուխարեստում ստորագրված մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հնգամյա ծրագիրը: Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաեւ գիտական եւ կրթական հաստատությունների միջեւ, օրինակ, Ռումինիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների, Բուխարեստի եւ Երեւանի համալսարանների միջեւ, նման մի համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջեւ:

Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում են ռումինահայոց պատմության, հոգեւոր եւ մշակութային ժառանգության հարցեր, որոնց վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի անդամներ, Հայաստանի ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտների, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի Մատենադարանի, Բուխարեստի, Յաշի, Կլուժի, Գալացի մի շարք ակադեմիաների եւ համալսարանների, Լվովի եւ Կրամատորսկի (Ուկրաինա), Լայպցիգի (Գերմանիա) եւ Ֆրանսիայի գիտահետազոտական հիմնարկների հեղինակավոր գիտաշխատողներ եւ հայագետներ:

Երկօրյա բուխարեստյան նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները կուղեւորվեն Սուչավա, ուր դեռեւս 1401թ. հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, եւ մինչեւ այսօր գործում են հայկական Հաճկատար եւ Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նաեւ Յաշ, Բոտոշան, Ռոման եւ Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ArmNet 2013» ՆԱԽԱԳԻԾԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀԱՄԱՆՈՒՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀԱՄԱՆՈՒՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական