Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ArmNet 2013» ՆԱԽԱԳԻԾԸ

31/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկնարկեց «ArmNet Awards 2013» համահայկական ինտերնետային մրցույթը եւ «ArmNet 2013» միջոցառումների շարքը, որի մասին երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին ArmNet-ի կազմակերպիչներ Maeutica բրենդինգային ընկերությունը, Orange Արմենիա եւ ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:

«Armnet 2013»-ը կոչված է գնահատելու տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսելու հայկական կայքերի բովանդակային զարգացումը եւ նպաստելու նոր ընկերությունների ստեղծմանը:

«ArmNet 2013» նախագիծը ներկայացնում է երեք միջոցառումների շարքՙ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես բջջային տեխնոլոգիաների զարգացմանը ՀՀ-ում:

Նախագծի միջոցառումներից առաջինը «ArmNet Awards 2013» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել եւ պարգեւատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն լավագույն կայքերին եւ բջջային հավելվածներին 8 անվանակարգերում.

«ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, www.armnetawards.am կայքում: Ժյուրիի անդամները կուսումնասիրեն եւ կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը եւ մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 25-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը կամ բջջային հավելվածները: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը եւ մրցույթի գլխավոր մրցանակակրին:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում եւ ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից:

Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցույթին գրանցման եւ մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2013-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am

«Մենք պլանավորում ենք ArmNet նախագիծը դարձնել ավելի արդյունավետ միջոցառում մասնակիցների համարոչ միայն համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բիզնես կապեր հիմնելու, այլեւ իրենց ստարտապները իրական բիզնեսի վերածելու գործում հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու համար: Շատ հաճախ հանճարեղ բիզնես գաղափարները չեն գտնում իրենց առաջին ներդրումը: Այդ պատճառով է, որ մենք ուրախ եւ հպարտ ենք, որ նախագծի շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտապ Ակադեմիայի բանախոսները կկիսվեն մասնակիցների հետ իրենց գիտելիքներով եւ փորձով համաշխարհային ստարտապ էկոհամակարգի էության վերաբերյալ «Startup Day» միջոցառման ընթացքում»,- նշեց Maeutica բրենդինգայինը ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Ինտերնետ օգտվողների զգալի մասի մոտ Ինտերնետ հասկացությունը համարժեք է վեբ կայքերին եւ սոցիալական ցանցերին, իսկ վեբ կայքերը ամեն տարի զարգանում են, առաջարկում Ինտերնետի ամենաառաջավոր լուծումներին միանալու հնարավորություններ: Մեր կյանքը գրեթե անհնար է պատկերացնել առանց կայքերի ամենօրյա այցելության, շատերը մոռացել են թերթերի մասին, անգամ հեռուստատեսությունը չի դիմանում վեբ կայքերի մրցակցությանը: Մեր երկրում ձեւավորվում են երիտասարդ վեբ-ծրագրավորողների, դիզայներների, լուսանկարիչների միավորող ընկերություններ, որոնք, մեր համոզմամբ, ի վիճակի են մրցակցել միջազգային շուկաներում: Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի մասնակցությունը այս միջոցառմանը պարզապես անխուսափելի է եւ միաժամանակ պատվավոր, հաջողություն եմ ցանկանում մրցույթի բոլոր մասնակիցներին, անկախ նրանից, կարժանանան մրցանակի թե ոչ»,- ասաց Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանը :

«Ուրախ ենք արդեն չորրորդ անգամ աջակցել ArmNet նախագծին, որն իսկապես դարձել է այն վայրը, որտեղ ավանդաբար ամփոփվում է ինտերնետային զարգացումների հայկական տարին եւ որտեղ կարելի է հանդիպել ու հետաքրքրական մտքեր փոխանակել: Orange-ը կարեւոր դերակատարություն ունի Հայաստանում բջջային կապի շուկայում ու շարժական ինտերնետի առաջատարն է, եւ մենք ուրախ ենք այս կերպով աջակցել հայկական վեբ բովանդակության զարգացմանն ու խթանմանը: Մեր գործընկերներ Maeutica բրենդինգային ընկերության եւ Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի հետ համատեղ սիրով հայտարարում ենք չորորդ ArmNet-ի մեկնարկը»,- ասաց Orange Արմենիա ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

ArmNet 2013-ը նաեւ ներառում է ինտերնետին եւ բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Կոնֆերանսի խորագիրն է «Համընդհանուր մոբիլիզացում. բջջային տեխնոլոգիաներն ամենօրյա կյանքում»: ArmNet 2013 կոնֆերանսի շրջանակներում ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի ականավոր միջազգային մասնագետներ, ինչպիսիք են ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը, Fowler International ընկերության տնօրեն եւ ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի պրոֆեսոր Գարի Ֆաուլերը, Drimmi ընկերության հիմնադիր եւ տնօրեն Նիկիտա Շերմանը, Workle.ru ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն եւ այլք:

Առաջին անգամ Հայաստանում ArmNet նախագծի շրջանակներում կանցկացվի «Startup Day» միջոցառումը: Միջոցառման շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետներ Լորենս Ռայթը (ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն) եւ Գարի Ֆաուլերը (Fowler International ընկերության տնօրեն, ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի պրոֆեսոր) կվարեն սեմինարներ եւ կկազմակերպեն «Startup Day» մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված ստարտափ ընկերությունը կստանա հատուկ մրցանակ միջոցառման կազմակերպիչների կողմից:

Մրցույթի, կոնֆերանսի եւ «Startup Day» միջոցառման ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցության համար այցելեք «ArmNet 2012»-ի պաշտոնական կայք` http://www.armnetawards.am/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ի ՊԱՏՎԻ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական