Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

31/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ

Միջազգային գիտաժողով Երեւանում

Պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության արդիական հարցերը պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների Երեւանում կայացած 4-րդ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին: Ֆորումի թեմանՙ «Տեխնոլոգիական նորարարություններ պլաստիկ վիրաբուժության մեջ», կանխորոշեց մի շարք երկրների ներկայացուցիչների բանավեճի ընթացքը, իսկ Հայաստան էին եկել մասնագետներ 24 պետություններից, այդ թվումՙ Թուրքիայից:

– Գիտաժողովի մասնակիցները ներկայացրին հետաքրքրական մշակումներ ու նորագույն այն տեխնոլոգիաները, որոնք լայնորեն ներդրվում են պլաստիկ վիրաբուժության մեջ, համադրելով այն բժշկության այլ ուղղությունների հետ,- ասաց ֆորումի կազմակերպիչներից Երեւանի «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բշժկության կլինիկայի գլխավոր բժիշկ Իրինա Մանասարյանը : – Դա տարբեր պրոֆիլի բժիշկների համատեղ աշխատանք է, որը այցելուին թույլ է տալիս լինել ավելի առողջ, ունենալ ավելի լավ տեսք, զգալ ավելի երիտասարդ:

– Առողջության վիճակն ազդում է արտաքինի վրա, եւ, օրինակ, մաշկը մարդու առողջության, օրգանիզմի վիճակի արտացոլումն է,- հիշեցրեց բժիշկը: – Այդ պատճառով ոչ ճիշտ է այն պնդումը, թե պլաստիկ վիրաբույժների աշխատանքն ուղղված է միայն այցելուի քմահաճույքների կատարմանը եւ արտաքինի ինչ-որ արատներ ուղղելուն: Չէ՞ որ, օրինակ, մի շարք ուռուցքաբանական վիրահատություններից հետո աշխատում են պլաստիկ վիրաբույժներըՙ վերականգնելով մաշկի, մարմնի առանձին հատվածների վնասվածքները,- փաստեց Ի. Մանասարյանը:

Հայաստանում ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել արտաքինին, հայտնեց գլխավոր բժիշկը: Նրա խոսքերովՙ դա կապված է այն բանի հետ, որ մարդիկ ձգտում են բարձրացնել կյանքի որակը, որի դրսեւորումներից են էսթետիկությունը, գրավչությունը, ավելի շատ են նրանք, ովքեր միջին դասին են պատկանում եւ հնարավորություն ունեն դիմելու նման վիրահատությունների:

Պակաս կարեւոր չէ, որ պլաստիկ վիրահատությունից հետո առաջանում են բժշկական խիստ երաշխավորություններ, որոնք միանշանակ նպաստում են առողջ ապրելակերպին, եւ որեւէ այցելու դրանք չի անտեսի,- պնդում է Ի. Մանասարյանը:

Գլխավոր բժշկին ուրախացնում է, որ պլաստիկ վիրաբուժության այցելուների թվում Հայաստանում շատացել են տղամարդիկ: Մեր ազգային մտածելակերպը հաշվի առնելովՙ առաջներում դա բնորոշ չէր, իսկ հիմա նաեւ տղամարդիկ են սկսել իրենց հետեւել, ձգտում են գեղեցիկ երեւալ, ասաց նա:

– Երեւանյան կլինիկա են դիմում նաեւ արտերկրից: Այսպես, մի կին Խորվաթիայից եկել էր կուրծքը պատվաստելուՙ իմպլանտացիա անելու,- հայտնեց Ի. Մանասարյանը: – Օտարերկրացիները ստանում են բարձր մասնագիտացված օգնություն, գները մեզ մոտ, եվրոպականի համեմատ, բնականաբար, ավելի ցածր են, եւ նրանք նախընտրում են ստանալ ավելի բարձր որակ ու ավելի մատչելի գին «մեկ փաթեթով»:

Այսօր շատացել են էսթետիկ վիրաբուժության կլինիկաները, շարունակեց հաստատության ղեկավարը: Նրա խոսքերով, ցավոք, շատ հաճախ հանդես է բերվում ոչ արհեստավարժ մոտեցում գործին, մասնագետներ կան, որոնք աշխատում են ոչ պատշաճ պայմաններում, դրանով իսկ վարկաբեկելով էսթետիկ վիրաբուժության գաղափարը: Ի՞նչ պայմաններում են աշխատում, դժվար է հետեւել, շարունակեց տիկին Մանասարյանը: «Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս դիմել միայն բարձրորակ, արհեստավարժ մասնագետների: Եթե չեք ուզում ստանալ բարդացումներ, անբավարար արդյունք, դիմեք միայն մասնագետների, որոնք հավաստագրված են, որոնք աշխատում են որակյալ դեղամիջոցներով»,- պնդում է Ի. Մանասարյանը:

Մեր կլինիկան արդեն 3 տարեկան է, շարունակեց գլխավոր բժիշկը: Անընդհատ զարգանում ենք, եթե առաջ մենք ունեինք միայն կոսմետոլոգիայի եւ կոսմետիկ վիրաբուժության բաժանմունք, այժմ նաեւ առաջարկում ենք ռեաբիլիտացիայի ու դիետոլոգիայի ծառայություններ: Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն սպեկտր, վիրահատությունները կատարում ենք միայն տեղական անզգայացմամբ, այսինքնՙ մեկ օրվա վիրահատություններ (այցելուն վիրահատվում է ու տուն գնում): Առաջ մենք իրականացնում էինք միայն մազերի, այժմ նաեւՙ հոնքերի պատվաստում, ընդգծեց բժիշկը:

– Կլինիկան ակտիվ աշխատանք է տանում օտարերկրյա գործընկերների հետ, սկսել ենք համագործակցել մոսկովյան «Նիկե-Մեդ» ընկերության հետ, աշխատում ենք Ռուսաստանի պլաստիկ վիրաբույժների հետ: Մեր մասնագետները մեկնում են արտերկիր ստաժավորման, գիտաժողովների ու խորհրդաժողովներիՙ դա անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին համաքայլ լինենք, իմանանք համաշխարհային նորույթների, նորահայտ տեխնոլոգիաների մասին, եւ օգտագործենք դրանք մեր աշխատանքում,- համոզված է Ի. Մանասարյանը:

Աշխարհում շատ են հայազգի էսթետիկ վիրաբույժները, ընդգծեց գլխավոր բժիշկը: Նրանցից շատերը ծնվել են Հայաստանում, այժմ աշխատում են Ռուսաստանում, այլ երկրներում, գլխավորում են կլինիկաներ, ինստիտուտներ:

Ինչպես նշեց պլաստիկ վիրաբույժների հայկական ընկերակցության նախագահ Արմեն Հովհաննիսյանը , էսթետիկ վիրաբուժությունը, պլաստիկ վերականգնողականի հետ մեկտեղ, Հայաստանում համեմատաբար նոր է, սակայն մրցունակ է: Եթե դիտարկենք տարածաշրջանի կտրվածքով, այսօր Հայաստանը պլաստիկ բժշկության զարգացման առումով առաջատարներից մեկն է, մեր վիրաբույժներն ավելի բարձր կարգի են, քան նախկինում, եւ այսօր մեզանում կատարվում է այդ ոլորտի վիրահատությունների ողջ ընտրանին, փաստեց բժիշկը:

Մենք հրավիրել ենք այս գիտաժողովը, որպեսզի հասկանանք, ինչ նոր բան կա այսօրվա փուլում, հետեւաբար, այդ փորձն ընդօրինակենք, մտքեր փոխանակենք գործընկերների հետ, ասաց Ա. Հովհաննիսյանը:

– Կարեւոր է նաեւ կենսակերպը. մարդիկ ավելի ու ավելի են դիմում մեզ իրենց արտաքինի համար, ելնելով մասնագիտությունից, զբաղմունքից, նրանք ցանկանում են ավելի լավ, երիտասարդ տեսք ունենալ,- նշեց ընկերակցության նախագահը: – Ավելի ու ավելի են դիմում դիետոլոգի. պայքարում են ավելորդ քաշի դեմ, ավելի են դիմում դեմքը բարետես դարձնելու, կնճիռների վերացման հարցով: Ծերացումը գործընթաց է, որը ոչ ոք երբեւէ չի կանգնեցրել, ուստի եւ մարդիկ դիմում են պլաստիկ վիրաբույժի,- հիշեցրեց Ա. Հովհաննիսյանը: -Դրանք իրենց բիզնեսում առաջատար գործարարներ են, լավ բժիշկներ են, այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ձգտում են ունենալ համապատասխան արտաքին, ավելի լավ տեսք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԻ 1500 ՆՈՐ ՏՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ի ՊԱՏՎԻ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ի ՊԱՏՎԻ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական