Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆՙ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ… ԺՎԱՆԻԱՅԻ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

30/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանում իշխանափոխությունն ամբողջացված, լիարժեք փաստ է, որի դրսեւորումներն ու հետեւանքները դեռեւս սպասվում են: Մինչ այդ արդեն երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իրադարձությունները յուրահատուկ մեկնաբանության են արժանանում: Մասնավորապես, խոսակցությունները, թե նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ Միխեիլ Սաակաշվիլուն ոչ միայն հարցաքննեն, այլեւ ձերբակալեն, կանգնեցնեն դատարանի առաջ, դարձել են հիմք դատելու, թե որ քայլն ինչու է անում երկրի դեռեւս նախագահի լիազորություններն իրականացնող առաջնորդը:

Երեկ վրացական մամուլն էլ, հարեւան երկրների մամուլն էլ գերագույն հաճույքով ու պատրաստակամությամբ ծամծմում էին, թե Վրաստանի նախագահն իր հավատարիմ ընկերոջ` Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ «թռել» է երկրից:

Այդ մասին առաջիններից մեկը հայտնեց վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությունը, տեղեկացնելով, թե հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան Սաակաշվիլին եւ Ուգուլավան հեռացել են Վրաստանից: ընդ որում, որպես հավանական նպատակակետ էր նշվում Հոլանդիանՙ այն տրամաբանությամբ, թե այնտեղ քաղաքացիություն ստանալու հնարավորություն կա Սաակաշվիլու կնոջ հոլանդուհի լինելու հիմքով:

Որ Սաակաշվիլին կարող է փախչել երկրից, այնքան էլ հավանական ենթադրությունների շարքից չէր, սակայն այդպիսի դատողության համար հիմք է ծառայել կասկածելի հանգամանքներում մահացած Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով հնարավոր նոր հանգամանքների ի հայտ գալու մասին հայտարարությունը, որ արել է Ժվանիայի եղբայրը: Խոսակցություններ կան, թե անհայտ հանգամանքներում ենթադրաբար գազային թունավորումից մահացած Ժվանիայի գործում խառն է Սաակաշվիլու քեռին, որի խորհրդային «ԿԳԲ»-ական հարուստ անցյալը դավադրություններում մասնակցության հիմքերն ամրապնդող գործոն է:

Սաակաշվիլու «փախուստի» առնչությամբ մեկ այլ փաստարկ էլ նրա հրաժեշտի ուղերձն էր վրաց ժողովրդին հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, որում Վրաստանի նախագահը «բացեց սիրտն ու թույլ տվեց նայել իր հոգու մեջ», միեւնույն ժամանակ նշելով, թե իր գործունեությունը սկսել է այնպիսի Վրաստանում, որտեղ «ժողովուրդը պատրաստ էր սպանել հարեւանին միայն այն բանի համար, որ վերջինս էթնիկ այլ ծագում ուներ»… Սաակաշվիլին կոչ է արել հիշել իր նախագահության 10 տարիներն ու անցած ուղին եւ օբյեկտիվորեն գնահատել արվածը:

Ամեն դեպքում, դժվար թե Սաակաշվիլին ուղերձ ասեր ու ճամպրուկները հավաքած մեկներ Վրաստանից, հատկապես որ երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահը Բրյուսել է մեկնել, իսկ Թբիլիսիի քաղաքապետը` Ստրասբուրգ: Ավելին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, ի դեմս փոխարտգործնախարարի, տեղեկացրին, որ Բրյուսել այցի մասին ԱԳՆ-ն տեղեկացված է եղել, թեեւ այդ մասին արտաքին գործերի գերատեսչությունը տեղեկացել է Բելգիայում Վրաստանի դեսպանատնից:

Իհարկե, ԱԳՆ տեղեկացված լինելը դեռեւս չի նշանակում, թե Վրաստանի նախագահը չի հեռացել երկրից, բայց քանի որ այցը նախատեսված է եղել երկօրյա, սպասելու շատ քիչ ժամանակ է մնում` հասկանալու, թե որքան է Վրաստանը սիրում Նահանգներում իրավաբանի կարիերան կիսատ թողած Սաակաշվիլին:

Հետաքրքրական զուգադիպությամբ, սակայն, Սաակաշվիլու հնարավոր հեռացման մասին գրել է նաեւ միջազգային մամուլը: Մասնավորապես, Le Figaro պարբերականը հնարավոր է համարում, որ Սաակաշվիլին որպես միգրանտ կհայտնվի արտերկրում, բայց Հոլանդիայի փոխարեն նրան ֆրանսիական պարբերականն ուղարկում է Միացյալ Նահանգներ, որտեղ նրա կողմնակիցներն ու բարեկամները բավականին շատ են: Ըստ պարբերականի, հենց ամերիկյան դիվանագետներն ու չինովնիկներն են Սաակաշվիլուն խորհուրդ տալիս բնակություն հաստատել ԱՄՆ-ում` հեռու ներկայիս իշխանությունների հնարավոր հետապնդումներից:

Սաակաշվիլու հնարավոր ձերբակալությունն էլ արեւմտյան ու ամերիկյան որոշ լրատվամիջոցներ դիտարկում են ոչ թե որպես քաղաքական հետապնդում կամ արդարադատության իրականացում, այլ որպես Սաակաշվիլու հանդեպ Ռուսաստանից հնչող հայտարարությունների իրականացում` նկատի ունենալով հյուսիսային հարեւանի կողմից Սաակաշվիլու հետ որեւէ հարաբերություն չունենալու եւ նրան սպառնալու մոտեցումները:

Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, որից հետո նորընտիր նախագահի եւ նորանշանակ վարչապետի փաստացի առաջին օտարերկրյա այցելությունը կարող է դառնալ հենց Արեւելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցությունը, որ տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ «ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ»ՙ 15 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒԾՄԱՄԲ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԵՍՊԱՆ ՌԵՆՈ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՍՊԱՆ ՌԵՆՈ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական