Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲ ԿՐՊՈՅԵԱՆ Կ՛ԱՐԺԱՆԱՆԱՅ «ԻՏԱԼԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՔԱՆՇԱՆԻՆ»

29/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԷՆ ՊԱՅՐԱՄԵԱՆ

5 սեպտեմբեր 2013-էն սկսեալ եւ մէկ ամիս տեւողութեամբ, Իտալիոյ Սոլմոնա քաղաքին մէջ տեղի ունեցած է ժամանակակից արուեստի միջազգային տեղւոյն 40-րդ ցուցահանդէսը, կազմակերպութեամբ արուեստի եւ մշակոյթի «Իլ Քուատրիվիո» (Խաչմերուկ) շրջանակին եւ մասնակցութեամբ 20 երկիրներէ հրաւիրուած 125 արուեստագէտներու: Փակման հանդիսութեան ընթացքին, Եգիպտոսի կողմէ ներկայացած հայազգի արուեստագէտ-քանդակագործ Արմէն Յակոբ Կրպոյեան արժանացած է «Իտալիոյ Հանրապետութեան նախագահի շքանշանի» մրցանակին:

Ցուցահանդէսի մրցանքին դատական կազմին նախագահն էր արուեստի ծանօթ քննադատ Վիթորիօ Սքարպի, իր կողքին ունենալով միջազգային չափանիշով արուեստի պատմաբան-քննադատներ Ջորջիօ դի Ջենովա, Մասսիմօ Փասքուալոնէ, Ջորջիօ Սեվիզօ, Քիարա Սթրոցիէրի, Դուչիօ Թրոմբադորի եւ արուեստի սոյն ձեռնարկին կազմակերպիչ ընդհանուր քարտուղար Ջայթանօ Փալոցցի:

Արմէն Յակոբ Կրպոյեան ծնած է Գահիրէ 1969-ին եւ Հելուանի համալսարանին Գեղարուեստից կաճառը աւարտած 1992-ին:Հռոմի Եգիպտական Արուեստի ակադեմիային ստեղծագործութեան պետական մրցանակին արժանանալովՙ Իտալիա հաստատուած է 2000 թուականին:

2008-ին, Կրպոյեան կը տիրանայ Շուէտական KKV-B կազմակերպութեան հանրայայտ քանդակագործ արուեստագէտներու շնորհուող տարեկան «Քանդակագործութեան պարգեւ» մրցանակին: 2010-ին, ան կը շահի Փիէմոնթէ նահանգին միջազգային «Ումպերթօ Մասթրոիաննի» մրցանակը, Պերժէ քաղաքի հրապարակին կոթողական ցայտաղբիւրի իր ծրագրին յաջողութեան առթիւ:

Արմէն Յակոբի գործերը ինքնատիպ են, յատկանշուած պարզութեամբ, կտրուկ գիծերով նպատակին ձգտող, բիւրեղ, աննիւթական ու խորհրդապաշտ:

Արմէն Կրպոյեանի ստեղծագործութիւններէն նմոյշներ կը գտնուին Գահիրէի եգիպտական Արդի արուեստի թանգարանին, Ասուանի Բացօթեայ թանգարանին, Քաթարի արաբական Արդի արուեստի թանգարանին, Պելճիքայի Պօղոսեան հիմնարկի «Վիլլա Ամբէն» կեդրոնին, Իտալական Փիէմոնթէ նահանգի Պերժէ քաղաքին կայարանամերձ կեդրոնական զբօսայգիին, Մ. Նահանգներու Ֆլորիդայի «Քորալ Սփրինկզ» արուեստի թանգարանին եւ Իտալիոյ Թոսքանա նահանգին Փիէթրասանթայի Պոզէթթի թանգարանին մէջ:

Ներկայիս եգիպտահայ արուեստագէտը կՙապրի եւ կը գործէ Իտալիոյ Փիեթրասանթա (Սուրբ Քար) քաղաքին մէջ, որ պատմութեան ընթացքին համաշխարհային մակարդակով ճանչցուած է իբրեւ «Քանդակագործութեան մայրաքաղաք» եւ ուր գործած է մեծահամբաւ արուեստագէտ Միքելանջելօն, տեղւոյն լեռերուն նշանաւոր մարմարը օգտագործելով իր քանդակներուն համար: Սոյն քաղաքը կեդրոն հանդիսացած է 20-րդ դարու արդի արուեստի գործիչներէն Հենրի Մուրի, Սեզարի եւ Նիկոչչիի, ինչպէս նաեւ ժամանակակից արուեստագէտներ Դամիէն Հըրսթի, Անիշ Քապուրի, Մարք Քուինի եւ ուրիշներու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ՄՈԿԱՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՀԵԼ-ՋԱՀԵԼ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ՄՈԿԱՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՀԵԼ-ՋԱՀԵԼ ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական