Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐԿԵԼԻ ՀԵՌԱԳԻ՞ՐԸ, ԹԵ՞ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ

26/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Իլհամ Ալիեւը միանգամից երկու «անակնկալ» նվեր է ստացել: www. president.az-ի` նրա պաշտոնական կայքի փոխանցմամբ, «Ադրբեջանի նախագահը երրորդ ժամկետով պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելից»:

Ճիշտ է, իլհամալիեւյան աշխատակազմում դեռ չեն հասցրել կայքի ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում տեղադրել Մերկելի հեռագիրը, բայց haqqin.az-ը նրբորեն հասկացրել է, որ եթե Իլհամ Ալիեւը Մերկելին չշնորհավորեր երրորդ անգամ կանցլեր ընտրվելու առթիվ, ապա հազիվ թե ֆրաու Անգելան իրեն թույլ տար նրան համարել «Ադրբեջանում ժողովրդավարական պետություն կառուցող»:

Մերկելի հեռագրում, ի դեպ, ակնարկ կա, որ Գերմանիան «պատրաստ է աջակցելու» Իլհամ Ալիեւին բացառապես ԵՄ արեւելյան գործընկերությանն Ադրբեջանի «հետագա ներգրավվածությանը համաչափորեն»: Սա, թերեւս, ամենագլխավոր ուղերձն է, որ Բեռլինից փոխանցվել է Բաքու:

Մինչդեռ Իլհամ Ալիեւը փաստացի երդմնազանց է եղել: Նախագահական «ընտրությունների» օրն ընդունելով Թուրքիայի կառավարող կուսակցությունից դիտորդական խմբին, նա հավաստիացրել էր, որ «արտասահմանյան առաջին ուղեւորությունը կկատարի եղբայրական Թուրքիա»: Երեկ Իլհամ Ալիեւը գտնվել է… Մինսկում եւ մասնակցել ԱՊՀ հերթական գագաթաժողովին:

Բացառված է, որ երբ հոկտեմբերի 9-ին նա խոստանում էր, որ առաջին ուղեւորությունը կկատարի Թուրքիա, տեղյակ չէր, որ հոկտեմբերի 25-ին տեղի է ունենալու ԱՊՀ գագաթաժողովը: Հետեւաբար, նա ծրագրել էր Թուրքիայում լինել մինչ այդ, բայց կամ Անկարայում նրան չէին սպասում, կամ ինքն է հուսախաբ արել «ավագ եղբորը» եւ նախապատվությունը տվել շրջագայության հյուսիսային ուղղությանը:

Իսկ Մինսկում, կարելի է ասել, նրան գոնե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպասում էր անհամբեր: Ալեքսանդր Գրիգորեւիչը նախ փայլեց նրանով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում դրեց «Ադրբեջանի տեսակետը հաշվի առնելու» հանգամանքը, ապա ավելացրեց, թե տեղյակ է, որ Իլհամ Ալիեւն արդեն իսկ այդ կապակցությամբ հարցրել է Ղազախստանի կարծիքը:

Երեկ էլ Լուկաշենկոն, մինչ ԱՊՀ գագաթաժողովը կանցներ հարցերի քննարկմանը, որպես «բոլորի ընդհանրական կարծիք, հարգելի Իլհամ Ալիեւին շնորհավորել է ընտրություններում համոզչագույն հաղթանակի կապակցությամբ եւ նրան Ադրբեջանի նախագահի պաշտոնում հանուն այդ պետության եւ ժողովրդի ծաղկման հաջողություններ մաղթել»:

Լուկաշենկոյի այս բարեմաղթանքներից հետո «ազգային տարազով աղջիկներն Իլհամ Ալիեւին ծաղկեփունջ են մատուցել»,- գործակալությանը հղելով` տեղեկացրել է haqqin.az-ը: Ընդ որում, Բելառուսի նախագահը կատակով ավելացրել է, որ «երեկ փող հավաքեցինք, Վլադիմիր Վլադիմիրովիչը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) առաջարկեց ծաղիկներ գնել», ինչին ի պատասխան Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել եւ ասել, թե «դա մի փոքր անսպասելի էր»:

Պետք է արժանին մատուցել Բելառուսի նախագահի ռեժիսորական տաղանդին. «անակնկալն», իրոք, չափազանց խորհրդանշական է ստացվել: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Բաքվում իշխող վարչախմբին մոտ կանգնած virtualaz.org-ը, հղում անելով «սեփական իրազեկ» աղբյուրներին, չի բացառել, որ «ԱՊՀ գագաթաժողովի փակ հանդիպումների ձեւաչափով կքննարկվի Մաքսային միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը»:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը խոսել էր «Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի ցանկության» մասին, բայց ինչո՞ւ բացառել, որ հենց Ադրբեջանի նախագահն է Նազարբաեւին խնդրել, որպեսզի այդ մասին բարձրաձայնի: Չէ՞ որ Թուրքիան եւ Ադրբեջանը «երկու պետություն, բայց մեկ ազգ են»: Երեկ Մաքսային միությանն Ադրբեջանի հավանական անդամակցության խնդրին անդրադարձել է նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Նրա կարծիքով, եթե Ադրբեջանն անդամակցի ՄՄ-ին, ապա «նավթային եկամուտները կվերահսկվեն Ռուսաստանի կողմից, Ադրբեջանը կհայտնվի Օրհան Զեյնալովի (Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվողի) վիճակում»: Գուլուզադեն նաեւ ասել է, որ «Ռուսաստանը երբեք չի լուծի Ղարաբաղի հարցը», իսկ Ադրբեջանի համար «միակ նախընտրելի ճանապարհը եվրոինտեգրացիան է»:

Նախկին պետական խորհրդականն, այդուհանդերձ, անզգուշություն է թույլ տվել եւ քննադատել այն մարդկանց, որ «այստեղ (Բաքվում) քարոզում են Ադրբեջանի մուտքն այդ կազմակերպություն (Մաքսային միություն)»: Կարելի է, ուրեմն, եզրակացնել, որ Ադրբեջանի իշխող վարչախմբում աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հարցն առնվազը քննարկվում է:

Ստեղծված իրավիճակում ո՞ւմ հույսերը կարդարանան` Գերմանիայի կանցլեր Մերկելի՞, ով Ադրբեջանը տեսնում է ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում, թե՞ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի: Մերկելի չոր հեռագի՞րն է ընդունելի, թե՞ Լուկաշենկոյի մատուցած ծաղկեփունջը: Մանավանդ որ Մերկելը խոսել է միայն իր անունից, իսկ Լուկաշենկոյի ծաղկեփունջը, ինչպես ինքն է ասել, «գնվել» է Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջարկությամբ եւ «կոլեկտիվ հանգանակությամբ»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԱՀԻՄԻ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ԱՍԱԴԻՆ»

Հաջորդ գրառումը

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԴԵՂԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԴԵՂԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական