Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում 0-3 հաշվով զիջելով «Միկային», «Ալաշկերտը» դուրս էր մնացել մրցաշարից: Այդ պարտությունը, ինչպես նաեւ առաջնությունում թիմի անհաջող ելույթները դարձան «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի պաշտոնանկության պատճառ: Նա այս տարվա գարնանն էր փոխարինել Ալբերտ Սարգսյանինՙ գլխավորելով «Ալաշկերտը»: Չի բացառվում, որ թիմի ղեկը կրկին հանձնվի Ալբերտ Սարգսյանին, որը ներկայումս «Ալաշկերտ-2-ի» գլխավոր մարզիչն է: