Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆԱԼ ՇԵՆԳԵՆԻ ԴՅՈՒՐԱՑՎԱԾ ՎԻԶԱՆ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ շատ կարեւոր փաստաթուղթ էր քննարկվում Հայաստանի Ազգային ժողովում` Եվրոմիության անդամ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների դյուրացման համաձայնագիրը, որի նպատակն է պարզեցնել վիզաների տրամադրումը 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի, որոշակի նպատակով` ԵՄ տարածքում գտվելու համար:

Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեղեկացմամբ` Եվրոպական պառլամենտն արդեն հոկտեմբերի 9-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագիրը, երեկ այդ գործընթացը փաստորեն Հայաստանի խորհրդարանում էր, որից հետո կմնա համաձայնագրի հաստատումը ԵԽ-ում: Ըստ Մնացականյանի` վիզաների դյուրացման բանակցությունները 2012 թ. փետրվարից սկսելով շատ արագ ընթացակարգով հետագայում նախաստորագրման են բերել, ապա համաձայնագիրն անցել է վերը նշված գործընթացը: Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացումը մաս է վիզաների լիբերալացման ավելի ընդգրկուն գործընթացի, որը դեռ մի քանի տարի կտեւի: Շենգենյան երկրներ դյուրացված վիզայի ընթացակարգից կօգտվեն պաշտոնական պատվիրակությունների անդամները, ուսանողները, գիտնականները, լրագրողները, սպորտի, արվեստի ոլորտի մարդիկ, ՀԿ-ների ներկայացուցիչները, Եվրոմիության համայնքային կառույցներից հրավերներ ունեցողները, ԵՄ անդամ երկրներում բնակվող ազգականներին այցելողները եւ այլք: Վիզայի համար վճարը 60 եվրոյից 35 եվրո է դառնում, դիվանագիտական անձնագիր կրողները մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Այս համաձայնագրի գլխավոր նպատակն է խորացնել Հայաստան- ԵՄ, ինչպես նաեւ` զուտ մարդկային կապերը: Ստեղծվելու է մի կոմիտե, որը, հետեւելով համաձայնագրի գործողությանը, տարին մեկ անգամ գնահատելու է դա, հասկանալու համար, թե որտեղ են առաջանում պրոբլեմներ, ի՞նչը կարելի է բարելավել:

ԵՄ անդամ երկրներից Հայաստան մուտքի վիզան այժմ անվճար է, դա պատճառ դարձավ, որ հարց հնչի, թե ինչո՞ւ այդպիսի անհավասար հարաբերություններ` մենք հանել ենք վիզային վճարը, իրենք միայն նվազեցրել են: Ըստ Զ. Մնացականյանի` Հայաստանից ԵՄ մուտք գործող բազմաթիվ խմբեր ստանալու են անվճար, նաեւ բազմակի վիզաներ` 1, 2 եւ 5 տարի տեւողությամբ, իսկ որ վիզայի վճարը մենք հանել ենք` կարիք ունենք խթանելու տուրիզմը եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան, դա ավելի կարեւոր է դիտվում, քան 7 դոլարով բյուջե լցնելը:

Որքան էլ պատգամավորներն ուզում էին Զոհրաբ Մնացականյանից պատասխան կորզել Ասոցիացման համաձայնագրի, իսկ առավել ստույգ` ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ (քանի որ այն հիշատակված էր վիզաների դյուրացման համաձայնագրում), վերջինս միայն նշեց, թե պայմանագիրը բանակցված է ըստ Ասոցիացման համաձայնագրի, եթե այն չի ստորագրվում` սրանով Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական հարաբերությունները կարգավորելու նպատակը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան չեն ժխտվում:

Պատգամավորներից Հայկ Բաբուխանյանը խորացավ` փորձելով ավելին ստանալ Ասոցիացման պայմանագրի հետ կապված: Հնչեց այս պատասխանը, թե Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական հիմքերը կարիք ունեն նորոգվելու եւ կնորոգվեն, բայց փոխարտգործնախարարը իրադարձություններից առաջ ընկնել չցանկացավ:

Վիզաների դյուրացման պայմանագրից բացի` ԵՄ անդամ երկրներում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրն էլ, որպես վերը նշված համաձայնագրի հետ մի ընդհանուր համաձայնագրի բաղադրիչ, երեկ քննարկվում էր Ազգային ժողովում:

Ըստ այն ներկայացնող միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի ` համաձայնագրով սահմանվում են պայմաններ, ժամկետներ, ֆինանսական հարցեր` միասնական ընթացակարգերով ԵՄ երկրներից հետընդունման համար: Անգամ սահմանված է, որ եթե վերադարձից հետո պարզվի սխալ մոտեցումը` ինչպես վարվել: Այս վերաբերմամբ 13 եվրոպական երկրի հետ արդեն իսկ երկկողմանի պայմանագիր կար, ուղղակի այժմ ընդհանրական համաձայնագիր է վավերացվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԻԿԱՆ» 2-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական