Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՆԱՅԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաղտնիք չէ, որ հեծանվային սպորտը ֆինանսական խոշոր միջոցներ է պահանջում: Երեկ «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում մարզաձեւում տիրող իրավիճակը ներկայացրին հեծանվային սպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը եւ «Հայաստան» մարզական միության հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի եւ հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը:

Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ արդեն 4 տարի գլխավորում է մարզաձեւի ֆեդերացիան եւ այդ ընթացքում միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների հետ գործնական կապերի ու համագործակցության շնորհիվ հաջողվել է որոշ չափով լուծել խիստ անհրաժեշտ մարզագույքի խնդիրը, ինչը բավական թանկ է: Սակայն եղած մարզագույքը չի բավականացնում Երեւանում գործող հեծանվային 2 մարզադպրոցների սաների մարզումային գործընթացը նորմալ կազմակերպելու համար:

Բերեզովսկին տեղեկացրեց, որ պետբյուջեով այս տարի հեծանվասպորտի ֆեդերացիային 13 մլն դրամ է հատկացվել, որը նախատեսված է Հայաստանի առաջնությունների անցկացման եւ միջազգային մրցաշարերի մասնակցության համար: Սակայն այդ գումարը բավարար չէ: Նոյեմբերի 1-ից սկսվում են 2016-ի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները, իսկ մեր հեծանվորդների մասնակցության համար արդեն գումար չունի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահը համեմատության համար նշեց, որ Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի այս տարվա բյուջեն 408 հազար եվրո է եղել, իսկ մյուս տարվա համար 1 մլն 200 հազար եվրո են պահանջում:

Եվ չնայած այս սուղ պայմաններին, հեծանվային սպորտում հայ մարզիկները հաջողություններ գրանցել եւ գրանցում են: Այս մասին նշեց Ալբերտ Սոլոյանըՙ առանձնացնելով 2011-ին Մոսկվայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Մհեր Մկրտչյանի նվաճումը: Մհերը 2 արծաթե մեդալ էր նվաճել, ինչը մեր հեծանվորդներին չէր հաջողվել նույնիսկ ԽՍՀՄ-ի տարիներին: Ներկայումս Մկրտչյանը հանդես է գալիս իտալական ակումբում: 20-ամյա հայ հեծանվորդը վերջերս 4-րդ տեղն է գրավել Իտալիայի առաջնությունում:

Մեր մյուս խոստումնալից երիտասարդըՙ Հովհաննես Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել Ուկրաինայի բազմօրյա հեծանվավազքում, Իրանում: Իսկ Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նա փուլերից մեկում գրավել էր 1-ին տեղը, 2 անգամ զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Ցավոք, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը մուտքի վիզա չտրամադրեց Հովհաննիսյանին, պատճառաբանելով, որ փաստաթղթերը ուշ են ներկայացրել, որի պատճառով նա չկարողացավ մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը: Իսկ մեդալի ակնկալիքներ նրանից կային:

Ալբերտ Սոլոյանն էլ անդրադարձավ մարզագույքի սակավությանը: Իր գլխավորած մարզադպրոցում 217 երեխաներ են մարզվում, իսկ հեծանիվները բոլորին չեն բավականացնում: Նա նշեց, որ պետական միջոցներով վերջին անգամ հեծանիվներ են ձեռք բերել 1992-ին: Հետագայում, երբ ստեղծվեց հեծանվասպորտի հանրապետական կենտրոնը, հնարավոր եղավ միջազգային ֆեդերացիայից օգնության կարգով հեծանիվների որոշ խմբաքանակ ստանալ:

Ըստ Սոլոյանի, մարզաձեւը պետք է զարգացնել նաեւ հանրապետության մյուս մարզերում: Ներկայումս մարզադպրոցի մասնաճյուղեր են գործում Վանաձորում, Աբովյանում եւ Մասիսում, մոտ օրերս կվերականգնվի մասնաճյուղը նաեւ Գյումրիում:

Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մարզաձեւի զարգացման գործում մեծ խթան էր Երեւանումՙ Իսակովի պողոտայում նոր հեծանվահրապարակի կառուցումը: Գլխավոր պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն էր, կապալառունՙ «Ռենկո» իտալական ընկերությունը, որը 2011-ի հոկտեմբերին շահագործման հանձնեց միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակը: Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նոր հեծանվահրապարակում հաջողությամբ անցկացվել է միջազգային մրցաշար, որին ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս 60 հեծանիվ է նվիրել, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել հեծանվորդների շրջանում:

Ճիշտ է, հեծանվահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն այնտեղ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ անցկացնելու համար հարկավոր է էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել, հեծանվահրապարակի կենտրոնում արհեստական խոտածածկով դաշտ պետք է լինի: Այս հարցերով ֆեդերացիան դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ ՀՀ կառավարությանը, որոնք խոստացել են հնարավորության սահմաններում փուլ առ փուլ լուծել առկա խնդիրները:

Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիան ցանկանում է 2014-ի Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնել: Սակայն ըստ գործող կարգի, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան պետք է 70 հազար եվրո գումար վճարի միջազգային ֆեդերացիային, իսկ դրա հնարավորությունը չունի:

Առաջարկ եղավ այդ նպատակով հեռուստամարաթոն կազմակերպել ու գումար հանգանակել: Ի դեպ, Ալբերտ Սոլոյանը տեղեկացրեց, որ իր նախկին սաները, որոնք ներկայումս բնակվում են ԱՄՆ-ում, նմանատիպ մի միջոցառում կազմակերպել էին եւ 79 հազար դոլար էին հանգանակել, ինչի շնորհիվ մարզադպրոցին 28 հեծանիվ ու մարզահագուստ էին նվիրել:

Չնայած առկա ֆինանսական դժվարություններին, հայկական հեծանվասպորտի պատասխանատուները լավատես են ու շարունակելու են աշխատանքը մարզաձեւի հետագա զարգացման ու մասսայականացման ուղղությամբ, մանավանդ որ այսօր բնակչության շրջանում մեծ է ցանկությունը հեծանվով երթեւեկելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԴՐԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԴՐԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական