Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-Ն ԵՎ ՄՄ-Ն` ՓՈԽԼՐԱՑՆՈ՞Ղ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Ասոցիացման համաձայնանագրի եւ Մաքսային միության վերաբերյալ պատգամավորական հետաքրքրությունը չի դադարում: Արդյո՞ք այս երկու ուղղությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը էլի փոխլրացնող է համարում, ինչպես ավելի վաղ. այս մասին երեկ հետաքրքվում էր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը , Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Վարչապետը նշեց, թե իր քաղաքական դիրքորոշումը չի փոխվել` երկու ուղղություններով փոխլրացնող քաղաքական գործընթացներ են, իսկ փաստաթղթերում կարող են լինել կետեր, որ իրար կհակասեն, եւ բանակցային գործընթացում դրանք պետք է շտկվեն: Հայաստանը քաղաքական որոշում է կայացրել` գնալ Մաքսային միություն, եւ չի կարող ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ մտնելու որոշմանը: Իսկ թե այդ դեպքում փոխլրացումը կոնկրետ ո՞րն է` այս ճշտմանն ի պատասխան` վարչապետն ասաց, թե Հայաստանն ունի դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ, ոչ մեկ գործընկեր, եւ դա բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից: Ըստ նրա` մեր բոլոր գործընկերները հասկացել են մեր երկրի բոլոր առաջնահերթությունները, եւ մեր որոշման դրդապատճառները եւս նրանց հասկանալի են: Ուրիշ բան, որ կան եւ ներսում, եւ դրսում ուժեր, որոնք ասում են, թե եվրոինտեգրումը պետք է ընտրել, որի դեմ կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել. «Մենք երկու ուղղություններով էլ աշխատելու ենք», ասաց Տ. Սարգսյանը:

ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը առողջապահության սոցիալական ապահովագրության փաթեթի հետ կապված հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մասնավոր ապահովագրական ընկերությունների հանձնվել այս գործը: Փաթեթով բուժօգնության դիմածների մասով 800 մլն դրամ է մուտք եղել ընդամենն այս տարի (տարին մոտենում է ավարտին), մինչդեռ պետությունը 8 մլրդ դրամ է հատկացրել այդ ընկերություններին, ու՞ր է գնալու չծախսված գումարը` լրացնելու՞ մասնավոր ընկերությունների եկամուտները, թե՞ բյուջե է վերադառնալու:

Վարչապետն ընդհանուր առմամբ կիսեց պատգամավորուհու մտահոգությունը` արդյունավետ մեխանիզմի առումով համաձայնելով: Ասաց, որ արդյունավետ մեխանիզմ կիրառելու առաջին քայլն արել են եւ ուժային կառույցները դուրս են բերել մասնավորի սպասարկման համակարգից` առողջապահական (պետական ապահովագրություն) գործակալության վրա ուղղորդելով, նոր քայլեր եւս մտմտում են: Սակայն եկամուտները որ մնում են մասնավոր ապահովագրական ընկերություններին` դա պետական գումարների յուրացում չէ:

Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց` միգուցե վերահսկողությո՞ւն չկա մասնավոր ապահովագրական ընկերությունների նկատմամբ, քանի որ այդպիսի մեծ տարբերությամբ են ծառայություններ մատուցվել:

Վարչապետը հակադարձեց, թե վերահսկողությունը Կենտրոնական բանկն է իրականացնում, էֆեկտիվ վերահսկողական դաշտ ունենք, ապահովագրական ընկերությունները շատ ավելի մեծ գումարներ են հատկացրել ապահովագրությանը: Բայց համաձայնեց, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկը դեռ բարձր է, եւ այդ ուղղությամբ քայլեր են արվում:

Մենք էլ նկատենք, որ սոցիալական փաթեթների արդյունավետ օգտագործման վերաբերյալ դժգոհությունները բավական շատ են եւ միգուցե արժե առաջին փորձն այս ոլորտում արդեն ի մի բերել` սխալներն ու թերությունները վերհանելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱՐՁԱԿՈՒՄԸՙ ԱՍՈՑԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԵՄ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական