Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՍԿԻՑ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Բելառուսի մայրաքաղաքում այսօր` հոկտեմբերի 24-ին տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստերը, որոնց մասնակցելու համար աշխատանքային այցով Մինսկում կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայնՙ նույն օրը տեղի կունենա նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ լավ հարաբերությունները եւ միջոցառումը Մինսկում կազմակերպելու հանգամանքը հիմք են տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Լուկաշենկոյի հետ: Իսկ թե ինչ կխոսեն` շատ հետաքրքրական է, հատկապես Լուկաշենկոյի վերջին հայտարարության ֆոնին, թե Հայաստանը մոտակա երկու տարում դժվար թե հայտնվի Մաքսային միության կազմում:

Ըստ Բելառուսական հեռագրային գործակալության, այդ երկրի նախագահը հոկտեմբերի 21-ին ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում որոշակիություն դեռ չկա: «Այս գործընթացում շատ անորոշություն կա, իսկ վատթարագույնը կլինի, եթե դրանում ինչ-որ շտապողականություն լինի», ասել էր Լուկաշենկոն:

Նրա դիտարկմամբՙ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի որոշման հայտարարությունը միայն «կիսաքայլ» է եւ ոչ թե «առաջին քայլ», նպատակն է միայն ցույց տալ, որ «Հայաստանը մեզ հետ է»: Բելառուսի նախագահը, հղում անելով այսօր կայանալիք հանդիպմանը, դեռեւս երկու օր առաջ տեղեկացրել էր, որ Մաքսային միությանն անդամակացության ու Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների հարցը Մինսկում կարող է քննարկվել: Ավելին, Լուկաշենկոն չէր բացառել, թե հնարավոր է Մաքսային միությանը միանալու Հայաստանի «մտադրությունների» առնչությամբ ինչ-որ փաստաթղթի ստորագրում:

Թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Մինսկում` առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել, չմոռանալով, որ Հայաստանին կարող են առաջարկել ուղղակի փաստագրել սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը` որոշակի ժամանակացույցով կամ արդեն իսկ ձեռնարկելիք մի շարք քայլերի բնութագրությամբ: Սակայն քանի որ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը Վիլնյուսում սպասվում է միայն նոյեմբերի վերջին, հնարավոր է, որ ոչ մի փաստաթուղթ էլ Հայաստանը չստորագրի, քանի որ դեռեւս հստակեցման ու նոր բանակցությունները եւ խորհրդակցությունները Եվրոմիության հետ որեւէ հանգրվանի չեն հասել: Եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա ամենից առաջ հստակ ուղերձ կլինի Եվրոմիությանը` Հայաստանի հետագա անելիքների կապակցությամբ, ինչին փաստացի ներկա դրությամբ Եվրոպայում սպասում են:

Հետաքրքրական էր Բելառուսի նախագահի եւս մեկ խոստովանություն, որ ուղղակիորեն վկայում է Հայաստանի անկարեւորության ու Մաքսային միությանը միանալու որոշման կշիռ չունենալու մասին կամ էլ այն իրողության, որ Հայաստանի պարագայում ամեն ինչ նախապես որոշված է եղել: Լուկաշենկոն նույն հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Ասոցիացման համաձայնագիր ստորագրող ու նախաստորագրող Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պարագայում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները ուսումնասիրել ու վերլուծել են Ուկրաինայի հետ բանակցված փաստաթղթերը:

Այսինքն` եւս մեկ անգամ փաստվում է, որ այս ողջ Ասոցիացման համաձայնագրեր-Մաքսային միություն շիլա-փլավում ամենից շատ եւ, ըստ էության, կարեւորվում է Ուկրաինայի դիրքորոշումը, իսկ Հայաստանն ու Մոլդովան ուղղակի կարող են չեզոքացվել` անգամ անկարեւոր լինելով:

Ամեն դեպքում, Բելառուսի նախագահը կարծես թե պատրաստ չէ կամ ցանկություն չունի Հայաստանին Մաքսային միության կազմում շուտափույթ տեսնելու, քանի որ կարծում է, թե պետք է անցնել գրեթե նույն գործընթացները, ինչ, ասենք, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս: Սակայն, մյուս կողմից, գործընթացները, որ հապշտապ գործի են գցվում Հայաստանում, կարող են Լուկաշենկոյի տրամաբանությանը չենթարկվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ ԷԼ ԹՈՂԵՑ ՌԻՆԳԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ…

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական