Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ «ԲԱՑՎԵՑ»

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ավիացիայի ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց

Հայաստանում օդային փոխադրումների ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց, այն, ինչ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 10 տարի առաջ, եւ ինչին դեմ էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` ի դեմս Արտյոմ Մովսեսյանի, որն այն ժամանակ նույնպես ղեկավարում էր այդ կառույցը:

Կառավարության ընդունած որոշման համաձայնՙ այլեւս չեն լինի ավիաընկերությունների, ինքնաթիռների տեսակների եւ այլ սահմանափակումներ: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք կհամապատասխանեն տեխնիկական եւ ոլորտին ներկայացվող այլ չափորոշիչներին, կարող են պայմանավորվածություն ձեռք բերել «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ եւ ազատորեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս: «ՀՀ մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին» երկարաշունչ անվանմամբ որոշման մասին մանրամասներ ներկայացրեց եւ լրագրողների հարցերին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ ոլորտի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություններն իրականացրել են միջազգային հեղինակավոր «Մաքքենզի» ընկերության մասնագետները` Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ համատեղ: Ըստ Վահրամ Ավանեսյանիՙ դժվար է մեր երկրի նման փոքր երկրներում ունենալ մի քանի ընկերություններ, որոնք մրցունակ փոխադրումներ իրականացնեն եւ ապահովեն մեծ ուղեւորահոսքեր: Փոքր երկրների համար նաեւ դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել բաց երկնքի քաղաքականություն, քանի որ ավիացիայով է պայմանավորված մի շարք ոլորտների, այդ թվումՙ զբոսաշրջության զարգացումը: Հայաստանում ավիացիայի ոլորտը պետք է լինի առնվազն ոչ պակաս մրցունակ, քան հարեւան երկրներինը, ինչի շնորհիվ կապահովենք էժան փոխադրումներ եւ մեծ շրջանառություն: Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, 1 տարվա ընթացքում դրական փոփոխություններն արդեն նկատելի կլինեն: Ակնկալվում է, որ փոխադրումների գները կէժանանան մոտ 10 տոկոսով, իսկ փոխադրումների ծավալը կավելանա 20-25 տոկոսով: Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանն ավելացրեց, որ կավելանան 18-20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր:

«Երբ 10 տարի առաջ Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում էր անցնել «բաց երկնքի» քաղաքականության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը դեմ արտահայտվեց դրան, ասելով, որ Հայաստանը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում, եւ ազգային ավիափոխադրողն անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներում թռիչքներ իրականացնելու համար: 10 տարի՞ էր պահանջվում ընդունելու համար բաց երկնքի անհրաժեշտությունը եւ ինչպե՞ս է կարգավորվելու անվտանգության խնդիրն այս դեպքում», «Ազգի» հարցին էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ ժամանակ է պահանջվում կողմնորոշվելու համար, թե որ մոդելն է առավել շահավետ: «Չեմ կարող ասել, որ այլ մոդելներն ակնհայտ վատն են: Սակայն մեզ համար բաց երկնքին անցնելու համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ ազգային ավիափոխադրողը սնանկացել է: Բացի դրանիցՙ փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամային իրավիճակներում ազգային ավիափոխադրողներն առաջինն են դադարեցնում գործունեությունը», ասաց Վահրամ Ավանեսյանը: Նրա հավաստմամբՙ կան ավիաընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում հենց կոնֆլիկտային իրավիճակներում: Նաեւ Հայաստանի կառավարությունն է ջանքեր գործադրում, որպեսզի լինեն ազգային փոխադրողներ, տեխնիկապես, ֆինանսապես մրցունակ ընկերություններ, որոնք շավահետ աշխատեն եւ անվտանգության խնդիրները կարողանան լուծել: Ըստ նախարարի, այդուհանդերձ, այս փաստաթղթով չենք կարող ասել, որ անվտանգության խնդիրներն ամբողջությամբ լուծվել են եւ «պետք է շարունակենք մտածել դրանց մասին»:

«Կլինե՞ն հակամրցակցային համաձայնություններ ավիացիայի ոլորտում» հարցին պատասխանելով էլ Վահրամ Ավանեսյանն ասաց, որ որքան շուկան լինի բաց եւ կանխատեսելի, այնքան դժվար է հակամրցակցային համաձայնություններ կայացնելը: Անհրաժեշտ է դրանց դեմ պայքարել` սահմանափակելով խոշորացումները եւ ազատականացնելով ոլորտը:

Ավիացիայի ոլորտի ազատականացման նոր քաղաքականության վերաբերյալ հարցերին քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը , որը 10 տարի առաջ դեմ էր այս քաղաքականությանը, չցանկացավ պատասխանել: Նա միայն ասաց, որ ինքը համաձայն է կառավարության ընդունած փաստաթղթին, եւ եթե հարցեր լինեին, ապա քննարկումների ժամանակ ինքը կտար դրանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՍԿԻՑ

Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ…

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական