Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՈՒՄ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հայտնի է, 2014-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարն անցկացվելու է Երեւանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Ուելսի, Մալթայի, Շոտլանդիայի, Անդորրայի եւ Սան Մարինոյի ընտրանիների հետ: Մեր հավաքականը, որի կազմում ընդգրկված են նաեւ սփյուռքահայ մի խումբ բասկետբոլիստներ, ամերիկահայ Կառլ Բարդակյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվում այդ մրցաշարին:

Լոս Անջելեսից Մինաս Գոճայանի ՙ «Ազգին» ուղարկված թղթակցությունից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են գտնվել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներն ու մարզիչները, մարզաձեւի վետերաններ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւ այլք:

Ողջունելով ներկաներին, Հայաստանի գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը նշել է, որ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հայաստան-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կառլ Բարդակյանը տեղեկացրել է, որ տղաները նոր են վերադարձել հայրենիքում անցկացրած ուսումնամարզական հավաքից, որտեղ քրտնաջան մարզումներ են անցկացրել: Այժմ էլ մարզումները շարունակվելու են Լոս Անջելեսում: Ըստ գլխավոր մարզչի, Եվրոպայի առաջնությունը շատ կարեւոր ստուգատես է եւ դրանում հաջող հանդես գալը պարտավորեցնող է, քանի որ մրցաշարը կայանալու է մեր հայրենիքում: Գլխավոր մարզիչը նաեւ վստահեցրել է, որ աշխատանքներ են տարվում հավաքականի կազմն ուժեղացնելու ուղղությամբ ինչպես հայրենիքում, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում հանդես եկող բասկետբոլիստների շրջանում: Բարերարների եւ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի ջանքերով բոլոր դժվարությունները հաղթահարված են:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Յուրաքանչյուր հայ ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին: Հույս ունեմ, որ մեր հաջողությամբ կկարողանանք բարձրացնել մեր երկրի դրոշը», նշել է հավաքականի ավագ Մայք Դանիելյանը : Իսկ նրա խաղընկեր Գոռ Փլավչյանը վստահ է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը մեծապես կնպաստի Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճին:

Հանդիպման ժամանակ մեր բասկետբոլիստներին խրախուսական խոսքեր են հղել եւ հաջողություն են մաղթել նախկին մարզիկներ Ալբեր Բոյաջյանն ու Թոմիկ Ալեքսանյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

«ՄԻԿԱՆ» ԶԻՋԵՑ ՀԱՂԹՈՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ՄԻԿԱՆ» ԶԻՋԵՑ ՀԱՂԹՈՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական