Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՐՈՒՀՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ահա թե ինչ նուրբ, բայց ցավոտ մեթոդի մասին էր խոսում Զարուհի Փոստանջյանը, երբ օրեր առաջ ասում էր, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամի մանդատից, եւ որ` իրենց պատասխանը նուրբ է լինելու, բայց ցավոտ. երեկ օրվա առաջին կեսին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ընթացքում խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց պաշտոնից` անձնական եւ Ստրասբուրգում տեղի ունեցածի հետ կապ չունեցող անվանելով իր այդ որոշումը: Ընդամենը չորս անդամ ունեցող այս խմբակցության ղեկավար քվեարկությամբ դարձավ Զարուհի Փոստանջյանը, քարտուղար` Թեւան Պողոսյանը:

Ու չնայած Փոստանջյանը լրագրողներին ասում էր, որ Ռուբեն Հակոբյանի որոշումն անսպասելի էր, վերջինս էլ չէր մեկնաբանում իր որոշումը, սակայն ակնհայտ է, որ սա կապ ունի դեռեւս առավոտյան Հովիկ Աբրահամյանի եւ խմբակցությունների խորհրդակցության հետ, որտեղ ԱԺ պատվիրակությունների կազմավորման նոր առաջարկներ էին ներկայացվել` խորհրդարանի համամասնությանն ավելի համապատասխանող միջազգային պատվիրակությունների կազմություն ունենալու առումով ու այդպիսով վտանգի տակ դնելով փոքր խմբակցությունների ներկայացվածության հանգամանքը: Չնայած պաշտոնապես ժխտվում է առաջարկի հեռահար կապը Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունում փոխելու ԱԺ նախագահի որոշման հետ:

Բնականաբար` որպես պատվիրակության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այլ լիազորություններ է ունենալու, որի հետ ստիպված կլինեն խորհրդարանում հաշվի նստել, իսկ որ Զ.Փոստանջյանն ասում է, թե խմբակցության ղեկավարի փոփոխությունը կապ չունի Ստրասբուրգում կատարվածից հետո ստեղծված վիճակի հետ, սրան թույլ տվեք չհավատալ, որովհետեւ ակնհայտ է զուգահեռ ընթացած մարտավարությունը: Թե ինչ տարբեր սերունդների ու այդ առումով իր ու Ռուբեն Հակոբյանի մոտեցումների տարբերության մասին էր ավելի վաղ խոսում Փոստանջյանը, սա եւս անհասկանալի է, քանի որ նրա տարիքն էլ մանկական չէ, իսկ քաղաքականության մեջ մի 10-15 տարվա տարբերությունը ոչինչ չի նշանակում, կուսակցական որոշումներն էլ կապ չունեն տարիքային մոտեցումների հետ, դրա համար էլ կուսակցությունը տարբերվում է դիսկո ակումբից: Ի դեպ, ԱԺ միջազգային պատվիրակությունների ձեւավորման մոտեցման փոփոխությունը դեռեւս չի ձեւավորվում, մեկ քննարկմամբ դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել:

Վերադառնալով Ազգային ժողովի երեկվա նիստին, նշենք, որ նախորդ օրվանից քննարկվող «Զբաղվածության մասին» օրենքը եւ հարակից փաթեթը նորից բանավեճի առարկա էր ընդդիմության եւ իշխանության, նույնիսկ` այսպես կոչված այլընտրանքի ու իշխանության միջեւ: Սա հատկապես տեսանելի դարձավ երկու նախկին լրագրողների` Մարգարիտ Եսայանի եւ Նաիրա Զոհրաբյանի անուղղակի բանավեճում. առաջինն օրենքը գնահատեց որպես մարդկանց հոգեբանությունից պետությունից նպաստ ստանալու գաղափարը հանող, ուզվորի հոգեբանություն պատվաստելու սոցիալական քաղաքականությունից դանդաղորեն անցման քայլ դեպի այլ հոգեբանության, երբ գլխավորն աշխատելու հնարավորության ստեղծումն է, որպեսզի քաղաքացին պետությունից գումար չմուրա: Մի խոսքով` Մ. Եսայանը քննարկվողը հոգեբանություն փոխող օրենք էր համարում:

Ակնհայտորեն հենց նրան ուղղեց իր խոսքը ԲՀԿ անունից հանդես եկած Նաիրա Զոհրաբյանը` հոգեբանության փոփոխության մասին օրենքի ընդունման մեկնաբանությունն անընդունելի համարելով եւ հռետորական հարց տալով, թե մի՞թե ՀՀ քաղաքացիները մուրացիկ են, անընդունակ աշխատելու ու նպաստի սպասող միայն, որ այս օրենքով պիտի դուրս գան թմբիրից ու գնան աշխատելու եղած լայնածավալ աշխատատեղերում: Ըստ նրա` պետք չէ աբսուրդի հասցնել ամեն ինչ: Ու մի լավ քննադատեց կառավարությանը` հարցադրում անելով, թե որտե՞ղ են կառավարության խոստացած աշխատատեղերը, օրենքի տրամաբանությունը բացատրելով որպես «փող չկայի» մոտեցում (երբ քսան հազար մարդու համար ընդամենը տասնութ հազար դրամն էլ չի գտնվում այլեւս). «Ձուկ չկա, որ մարդիկ ձուկ բռնեն»` սա էլ Էդմոն Մարուքյանի մեկնաբանության մեկնաբանությունն էր. Մարուքյանը օրենքի նյութը կարճ ձեւակերպել էր, թե ձուկ տալու փոխարեն` ձուկ բռնել սովորեցնել է առաջարկում կառավարությունը, չնայած` Մարուքյանի համար եւս անորոշ էր, թե ինչ է լինելու նպաստների համակարգը հանելուց հետո, քանի որ լավ գաղափարը եւս երբեմն կարելի է փչացնել:

Իսկ ահա օրենքը ներկայացրած սոցապահովության նախարար Արտեմ Ասատրյանն ու գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խորհրդարանին բացատրում էին, թե փաթեթը հայեցակարգային փոփոխություններ է առաջարկում, նպաստ ստանալուն ուղղված միջոցներն առաջարկվում է ուղղել ակտիվ եւ փորձարկված ծրագրերի` աշխատատեղերի ստեղծման, գործազրկության նվազման, որ մարդիկ արդյունք ստեղծեն եւ իրենց խնդիրները լուծեն, եւ ոչ թե նպաստ ստանան: Փաթեթն էլ սահմանում էր պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները` ակտիվ ծրագրերի տեսքով, գործազուրկների սոցիալական պաշտպանության ձեւերը, պետական եւ մասնավոր ոլորտների համագործակցության ձեւերն այս ուղղությամբ:

Մտահոգությունները, սակայն, քիչ չէին այս փաթեթի առնչությամբ. Մհեր Շահգելդյանին հետաքրքրում էին հաշմանդամներին ուղղած ծրագրերը եւ նրանց վերաբերյալ դրույթային հստակեցումները, Արծվիկ Մինասյանը մտահոգված էր, որ փաթեթի ընդունմամբ լրիվ զբաղվածություն չի ապահովվում, այլ միայն` ոչինչ չարտահայտող կայուն զբաղվածության մասին է խոսք գնում, ընդհանրապես նախագծի շատ դրույթներ հռչակագրային բնույթի են ըստ նրա. «Կտրում եք գործազրկության նպաստը` այլ ծրագրեր տեղափոխելով, մինչդեռ եթե ակտիվ ծրագիր ունենաք` գործազուրկներն ավտոմատ կտեղափոխվեն այնտեղ», ասաց:

Ռուբիկ Հակոբյանը ցանկությունների ժողովածու անվանեց փաթեթը, որ, միեւնույն է` չի կանգնեցնելու արտագաղթը:

Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն այն կարծիքին չէր, որ բոլոր հարցերը մի օրենքով կարելի է լուծել: Զբաղվածությամբ ապահովելն էլ դժվար գործ համարեց, բայց եւ նշեց, թե կառավարությունը պատրաստ է դրան. «Դիսբալանս կա` մի կողմից թափուր աշխատատեղեր, մյուս կողմից աշխատանք փնտրողներ, ու այնպիսի աշխատանք պետք է տանենք, որ առաջարկ-պահանջարկը մոտեցնենք իրար», եզրափակեց նա քննարկումը:

Երեկ սկսվեց նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»` արդեն իսկ մինչեւ խորհրդարան գալն աղմուկ հանած օրենքի քննարկումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը միայն հասցրեց նեկայացնել օրենքի տրամաբանությունը, այն է` ՀՀՀհ ՀՀ նվազագույն աշխատավարձի հետեւողական բարձրացման վրա խարսխված փոփոխություններ, ըստ որոնց մոտակա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի աճի հիման վրա համահարթվելու է աշխատավարձերի համակարգը, իսկ արդեն 2017 թվականին կունենանք միասնական աշխատավարձային քաղաքականություն: Փաստորեն ներդրվում են աշխատավարձերի միասնական սանդղակներ` տարիների չհիմնավորված անհամամասնությունները վերացնել փորձելով: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազագույնից յոթուկեսից -ութ անգամ եւ որոշ դեպքերում` տասնվեց անգամ տարբերություն են տալու, որն ըստ Գաբրիելյանի` հայտնի միջազգային համակարգերի շրջանակում է:

Ավելի առարկայական կներկայացնենք այսօր շարունակվելիք քննարկումից հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵԺ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԱԼՄԱԹԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՔՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՔՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական