Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

22/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեւական ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 2-րդ շրջանի մեկնարկային տուրում ուշադրության կենտրոնում «Միկայի» եւ «Արարատի» մրցավեճն էր: Առաջին շրջանի հաղթող արարատցիներն առաջնությունում միակ պարտությունը կրել էին հենց «Միկայից», ուստի մեծ էր ռեւանշի հասնելու ցանկությունը: Եվ դա «Արարատին» հաջողվեց: Խաղավարտից 5 րոպե առաջ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը տուգանայինի մատույցներից շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունըՙ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ: Վերջին 3 հանդիպումներում Ռակիչը դաշտից չի հեռանում առանց գոլի: Նախորդ տուրում էլ նրա խփած միակ գոլի շնորհիվ «Արարատը» հաղթել էր «Փյունիկին»:

«Միկան» առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց, իսկ «Արարատն» ամրապնդեց առաջատարի դիրքը: Դրան նպաստեց նաեւ «Փյունիկ»-«Գանձասար» խաղում գրանցված ոչ-ոքինՙ 2-2: Այդ խաղում դաշտի տերերը 2 անգամ հաշվի մեջ առջեւից էին ընթանում, սակայն կապանցիներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ընդ որում հյուրերը պարտությունից խուսափեցին վերջին րոպեին Սամվել Մելքոնյանի խփած գոլի շնորհիվ: Իսկ մինչ այդ «Փյունիկից» աչքի էին ընկել Սարգիս Բալոյանն ու Աղվան Պապիկյանը, իսկ կապանցիներից պատասխան գոլի հեղինակ էր դարձել Արթուր Ավագյանը:

Երկրի չեմպիոն «Շիրակն» էլ Գյումրիում «Ալաշկերտի» հետ խաղում առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-1 հաշվով: Հյուրերից հաշիվը 7-րդ րոպեին բացել էր Միհրան Մանասյանը: Ընդմիջումից հետո շիրակցիները լիովին տիրեցին նախաձեռնությանը եւ 5-2 խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին: 2 գոլ խփեց Անդրանիկ Բարիկյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Հակոբյանը, Սերժ Դեբլեն եւ Դավիթ Ղանդիլյանը: «Ալաշկերտից» 2-րդ գոլը խփեց Տիգրան Գրիգորյանը:

Վերջապես հաղթանակի քաղցրությունը վայելեցին նաեւ «Ուլիսի» ֆուտբոլիստները, որոնք հյուրընկալել էին «Բանանցին»: Հանդիպման ելքը վճռեց 51-րդ րոպեին Վիգեն Ավետիսյանի խփած միակ գոլը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ852112-417
2. Փյունիկ834116-1213
3. Գանձասար833220-1312
4. Շիրակ833216-1212
5. Միկա82518-711
6. Բանանց81527-88
7. Ուլիս81347-126
8. Ալաշկերտ803510-283

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»7
Սերժ Դեբլե«Շիրակ»6
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»5
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»5
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»4
Նարեկ Բեգլարյան«Գանձասար»4
Գեւորգ Նռանյան«Արարատ»4
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՈՎ

Հաջորդ գրառումը

ԹԵԺ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԱԼՄԱԹԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵԺ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԱԼՄԱԹԻՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական