Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԻ ԳԼԽԱՎՈՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

22/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին երեկ հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:

«Այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ուզում եմ քննարկել այդ առաջարկները», ասել է Վարդան Մինասյանը :

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է հոկտեմբերի 31-ին:

«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողությունՙ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե՛ որպես ֆուտբոլիստների, թե՛ որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ-որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում», ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական