Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՙ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի համանախագահ Լեւոն Մուկանյանը «Ազգին» հասցեագրած նամակում նշում է, որ Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկումՙ նախկին Բոլշայա Վագանկովսկայա փողոցում փակցված է ցուցանակ, որով բողոք է արտահայտվում 1922 թ. կատարված անվանափոխության կապակցությամբ: 1683-1922 թթ. Բոլշայա Վագանկովսկայա կոչված փողոցը 1922-ին ապօրինաբար Բոլշայա Դեկաբրսկայա են վերանվանել ռուս ժողովրդի ցեղասպանություն իրականացրած աստվածամերժ բոլշեւիկներըՙ ի պատիվ Մոսկվայում 1905-ի դեկտեմբերին ցարի դեմ ահաբեկիչների բարձրացրած խռովության: Փողոցի թիվ 3-ում գործող ձեռնարկության աշխատողները մերժում են այս անվանափոխությունը եւ 2009-ից վերականգել են Բոլշայա Վագանկովսկայա անունըՙ հույս հայտնելով, որ դա շուտով պաշտոնապես կհաստատվի:

Նամակագիրը նշում է, որ ՌԴ ներկայիս ժողովրդավարական իշխանությունը պարտավոր է դատապարտել բոլշեւիկների կատարած հանցագործությունները, մասնավորապեսՙ Ռուսական կայսրության ոչնչացումը, օրինական իշխանության տապալումը, ցարական ընտանիքի բնաջնջումը, ռուս մտավորականության, հոգեւորականության ոչնչացումը, ընտրյալների տարագրումը, հայկական հողերի հանձնումը բոլշեւիկների հանցակից երիտթուրքերին, որոնք բոլշեւիկներին խաբեցին Թուրքիայում կոմունիզմ կառուցելու դատարկ խոստումներով, իսկ իրականում Ռուսական կայսրության հարավում ոչնչացնում էին ռուսամետ քրիստոնյա բնակչությանը, մինչեւ 1923 թ. վախենալով կայսրության վերականգնումից: Եղեռնից հրաշքով փրկվածները կամ թուրքացվում էին, կամ արտաքսվում իրենց պատմական հողերից: Հայերի բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին հաջողվեց Հոլոքոսթը: Հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ռաֆայել Լեմկինը, այդ ոճրագործությունը հիմք ընդունելով, ձեւակերպեց եւ իրավաբանորեն նկարագրեց «ցեղասպանություն» տերմինը:

Անհրաժեշտ է դատապարտել բոլշեւիկների հանցավոր քայլերը, որոնք երիտթուրքերին ընդառաջելովՙ հայկական Արցախ-Լեռնային Ղարաբաղը հանձնեցին 20-րդ դարում Պարսկաստանին ի հակակշիռ եւ նրա նահանգներից մեկի անունով արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» պետական կազմավորմանը:

Դարեր շարունակ ռուս եւ հայ ռազմիկների արյան գնով բարբարոսներից փրկված հայկական տարածքների 90 տոկոսը հանուն բոլշեւիկների իշխանության պահպանման հանձնվեց պատերազմում փաստորեն պարտված Թուրքիային, շարունակում է նամակագիրը:

Կործանված Ռուսական կայսրության թե՛ կենտրոնական մասում, թե՛ հարավային սահմաններում հանցագործ բոլշեւիկների պատճառով զոհվեցին միլիոնավոր մարդիկ: Ներկայիս ժողովրդավարական իշխանությունները պարտավոր են դատապարտել բոլշեւիկների հանցագործ որոշումներն ու պայմանագրերը, որոնք խեղեցին ամբողջ ժողովուրդների ճակատագրեր, ընդգծում է Մուկանյանը:

Դատապարտելն անհրաժեշտ է այսօր, որպեսզի ապագայում բացառվի նման պատմական իրադարձությունների կրկնությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՙ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ «ՂԱՐԱԲԱՂԻ ՊՐՈԲԼԵՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆ Է» ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական