Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՙ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ «ՂԱՐԱԲԱՂԻ ՊՐՈԲԼԵՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆ Է» ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի անունից ս.թ հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ն. Գ. Ջոն Հեֆերնին, Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, Ֆրանսիայի դեսպան Ն. Գ. Անրի Ռենոյին:

Հայտնի գրող, հրապարակախոս, Վերակառուցման ժամանակաշրջանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի Բաց նամակը` ուղղված ՌԴ Նախագահ Վ. Պուտինին, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ստացավ լայն հասարակական հնչեղություն: Երկու հայկական հանրապետությունների հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները բաց նամակի դրույթների եւ թեզերի վերաբերյալ արտահայտեցին տարբեր, երբեմն` տրամագծորեն հակառակ տեսակետներ ու գնահատականներ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում հրապարակել որոշ նկատառումներ:

Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում մտքի եւ խոսքի ազատությունը օրինական ինքնորոշման շնորհիվ հռչակվել է որպես հիմնարար արժեք: Ինքնորոշման նման նվաճում է նաեւ քաղաքացիների իրավունքների եւ արժանապատվության հարգումը, որը երաշխավորվում է ՀՀ եւ ԼՂՀ սահմանադրություններով: Ուստի չի կարող կասկածի տակ դրվել իր տեսակետն արտահայտելու եւ գնահատականների մասին բարձրաձայնելու պրն. Բալայանի իրավունքի հարգումը: Օտար, այդ թվում` մեր ընդդիմախոս, պետությունների ներկայացուցիչների հետ քաղաքական պրոբլեմների քննարկումների ժամանակ դրսեւորելով բացություն եւ զսպվածություն` մենք չենք կարող այլ վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես մի մարդու, որը կանգնած է եղել Ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ իր շոշափելի ներդրումն է ունեցել անկախ հայկական պետականության ստեղծման ու կայացման գործում:

Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր` Զորի Բալայանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայկական պատվիրակության, ԼՂ Ազգային խորհրդի ամենաակտիվ գործիչներից եւ ԼՂ վտարանդիական կառավարության (Մոսկվա) կազմակերպիչներից մեկը:

Հարկ է նշել, որ նամակի մի շարք քննադատական մեկնաբանությունների հիմքում քաղաքական գործընթացների ոչ գծային էության «գծային» (պարզեցված) ընկալումն է: Կարծում ենք, որ նամակի ավելի ուշադիր ընթերցման դեպքում նշված վեճի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր ինքնին կվերանային:

Կցանկանայինք նաեւ ուշադրություն հրավիրել Զորի Բալայանի դիմումի քաղաքական ուղղվածության հարցին: Համակարգային պատմական-քաղաքական էքսկուրսում, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունն է, կարմիր թելով անցնում է հեղինակի մտահոգությունը` կապված Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ թվում` անկախ արցախյան պետության իրավաքաղաքական եւ տարածքային ուրվանկարի, հեռանկարների հետ: Չի կարելի անտեսել նամակի այն գլխավոր գաղափարը, որ ԼՂՀ անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել միմիայն Արցախի պատմական սահմաններում, եւ դրան այլընտրանք չկա:

Նամակի հեղինակը փոխզիջումների սահմանների անկողմնակալ որոշման նպատակով Մինսկի խմբի Համանախագահի` Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քննարկմանն է ներկայացնում փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականների պրոբլեմը, ներառյալ` խորհրդային տարիներին հայ բնակչության էթնիկական զտումների ենթարկված Նախիջեւանի ԻԽՍՀ-ն:

Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության` գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի եւ համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով:

Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակը որոշակի առումով բովանդակում է նաեւ դիմում մյուս երկու Համանախագահներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, արտահայտելով մտահոգություն այն առիթով, թե գոյություն ունի լուրջ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատումների ձեւավորման եւ որոշումների ընդունման ոլորտ կարող են ներթափանցել իրական պատմության համակարգային կեղծման հակագիտական արգասիքները, որոնք շռայլաբար վարձատրում է Ադրբեջանում հաստատված եւ արդեն ժառանգական դարձած կոռումպացված բռնակալական վարչակարգը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, նկատի ունենալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Զորի Բալայանի նամակում բովանդակվող գնահատականների եւ առաջարկությունների կարեւորությունը եւ բացությունը, պատիվ ունի սույն հայտարարությունն ու Բաց նամակը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի Համանախագահ պետությունների դեսպանություններ` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ, մեծարգո պարոններ Վլադիմիր Պուտինին, Բարակ Օբամային եւ Ֆրանսուա Օլանդին այն հանձնելու համար, եւ խնդրում է մեծարգո նախագահներին քննել Բաց նամակի հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները եւ դրանք նկատի ունենալ համապատասխան որոշումներ կայացնելիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԽԱՎԻԻՆ ԵՎ ԻՆԻԵՍՏԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՍՕՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՙ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍՕՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՙ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական