Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂ ՈՐՈՇԵԼ

19/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

ԵԱՀԿ թիմը հոկտեմբերի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ դիտարկման է մասնակցել շփման գծի հարավային հատվածում, երբ ադրբեջանական կողմից հնչել էին կրակոցներ: Այս խնդրին ԵԱՀԿ-ը անդրադարձել է առանջին հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նշում են, թե «անհնար է եղել ճշտել, թե որտեղից են եղել կրակոցները»:

Անվտանգության ու ապահովության նկատառումներից ելնելով` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դադարեցրել է մոնիտորինգը: Միեւնույն ժամանակ, հայտարարությամբ նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղյակ են, որ մոնիտորինգում ներգրավվածները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցադրում: «Կարծում ենք, որ այդ բացառություն հանդիսացող եւ ափսոսալի միջադեպը խարխլում է այդ մասնագետների, անձնական ներկայացուցչի ու նրա թիմի աշխատանքը, ինչպես նաեւ հակասում 1994-ի մայիսի զինադադարի պայմանագրին», ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել համապատասխան մարմիններինՙ հետաքննել միջադեպը «մանրամասնորեն եւ անկողմնակալ»:

Այս ամենի համատեքստում նախ պետք է ափսոսանք հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցայսօր այնպիսի մասնագետների է ուղարկում շփման գծի դիտարկման, որոնք չեն էլ կարողանում որոշել, թե որտեղից են իրենց վրա կրակոցներ հնչում: Մյուս կողմից, պետք է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի թղթաբանությամբ զբաղվողներին գոնե հիշեցնել, որ քանիցս հենց Ադրբեջանն է, որ թույլ չի տվել դիտարկումների ժամանակ մոտենալ շփման գծին, իսկ միջադեպերի հետաքննության հարցն էլ առ այսօր առկախված է նույն ադրբեջանական մոտեցման պատճառով:

Որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հավասարության նշան դնել կողմերի միջեւ, բնավ նորություն չէ, սակայն երբ ակնհայտ հանգամանքները մեկնաբանվում են այնպես, կարծես թե ինչ-որ բան հնարավոր չի եղել` միայն կարող է նշանակել թողտվություն, ամենաթողություն առանց այդ էլ սադրանքների հարցում տարբեր քայլեր հեղինակելու պակաս չունեցող Ադրբեջանի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵԼԵՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական