Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությունը հատեց վերջնագիծը: Ավետիք Գրիգորյանը 11 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 19-րդ տեղը: Վերջին 2 տուրերում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց Տրանգ Հոանգի հետ եւ հաղթեց Էրվան Մոհամադին:
Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւըՙ 8,5 միավոր: 9 շախմատիստներ նրանից հետ մնացին մեկ միավորով: