Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներն առաջին հաղթանակները տոնեցին: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Արամ Ամիրխանյանը 3-0 հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Արտյոմ Մասինին եւ մտավ հաջորդ փուլ: Պայքարը կշարունակի նաեւ մինչեւ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Ջամալ Յաֆաիին: Իսկ ահա մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած Արման Հովնիկյանը չկարողացավ առավելության հասնել կորեացի Ժաեմին Ժոնգի նկատմամբ ու դուրս մնաց հետագա պայքարից: