Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

15 ՄԼՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՙ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Գերմանական KfW բանկի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջեւ կնքված «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում 15 մլն եվրոյի համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով երեկ կառավարությունը որոշեց Կենտրոնական բանկին տրամադրել նույն չափով բյուջետային երաշխիք:

25 մլն եվրոՙ փոքր բիզնեսի վարկավորման համար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ կառավարության նիստում տեղեկացրեց, որ եվրոբոնդերի վաճառքից ստացված գումարից «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին կհատկացվի մինչեւ 25 մլն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ, 6 տարի մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, առանց պարտավորությունների կատարման ապահովման միջոցի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց, որ տոկոսադրույքը կլինի 7,5 տոկոս:

Ճարտարապետության պետական կոմիտեն սկսեց գործել

Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը կառավարության հաստատմանը ներկայացնելովՙ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ կառույցի ստեղծման հիմնական նպատակն է ազգային ճարտարապետության պահպանումը եւ զարգացումը, կառուցապատման ծրագրերին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը, ճարտարապետության ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրության կատարելագործումը, տեղական ինքնակառավարման մարմիններին ճարտարապետության ոլորտի մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

Հարցի առնչությամբ կարծիք հայտնելովՙ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կոմիտեի լիազորությունները պետք է սահմանել օրենքով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե կառավարությանն առընթեր այլ կոմիտեների լիազորությունները նո՞ւյնպես սահմանված են օրենքով, արդարադատության նախարարը պատասխանեց, որ ոչ բոլորինը, դա համարելով սխալ: Այդ առթիվ վարչապետը հանձնարարեց Հրայր Թովմասյանինՙ հանդես գալ պետական կոմիտեների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ: Միաժամանակ, կառավարությունը հաստատեց նորաստեղծ կոմիտեի կառուցվածքն ու կանոնադրությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ե՞ՐԲ ԿԲԱՑՎԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵԾ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական