Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՅՍ ՓԱԿ ՓՈՒԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ»

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ազգի» եւ «Հայոց աշխարհի»ՙ Զորի Բալայանի աղմակահարույց նամակի վերաբերյալ հարցերին ի պատասխան երեկ նշեց, թե կարդալով զգացել է, որ հեղինակն ահազանգ է հնչեցրել. «Ըստ երեւույթին մի չարաբաստիկ փաստաթուղթ է պատրաստվում Արցախյան խնդրի լուծման ուղղությամբ: Եվ եթե իսկապես Մադրիդյան սկզբունքների հիման վրա պիտի մի նոր բանաձեւ մեզ պարտադրվի` վերադարձնելու համար այսպես կոչված «գրավյալ» տարածքները, եւ նույնիսկ միայն Լաչինի միջանցքն է մեզ թողնվելու` Քարվաճառն ու Լաչինի ամբողջ շրջանը այդ նախագծով պարտադրվելու է վերադարձնել ադրբեջանցիներին, այդ իմաստով, իհարկե, նամակն ահազանգ է»:

Աշոտ Մելքոնյանն ասում էր, թե երբ որպես մասնագետ հստակ տեղեկատվություն չունես եղածի մասին, եւ եթե կա նման նոր առաջարկ` մտահոգությունը լրիվ հասկանալի է. «Ես ենթադրում եմ, որ կա նման բան, Մադրիդյան սկզբունքներն օրակարգից չեն հանվել. եթե Ռուսաստանը տեղի տա Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին` մյուս եռանախագահներին, եւ այդ փաստաթուղթը մեջտեղ բերվի եւ մեզ պարտադրվի, իհարկե, դա մահաբեր փաստաթուղթ կլինի: Արցախի կորուստը նշանակում է հավասարապես Զանգեզուրի կորուստ, Զանգեզուրի կորուստ նշանակում է ՀՀ կորուստ: Այնպես որ` քննադատելուց առաջ, քննադատության այդ ալիքից առաջ պիտի հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում:

Ես կասկած չունեմ, որ Արցախի անկախությունը եւ ՀՀ անկախությունը բոլորիս համար վեր են ամեն ինչից, սակարկության առարկա չեն կարող լինել: Ուրեմն ենթատեքստ փնտրել, թե մենք 17-18-րդ դարի արցախյան մելիքների տարբերակով աղերսում ենք, որ Ռուսաստանը մեզ գա-փրկի` այդպես չէ:

Մի նրբերանգ կա. Ռուսաստանը եթե իսկապես մեր ռազմավարական դաշնակիցն է, ինչպե՞ս է թույլ տալիս իրեն 4 միլիարդ դոլարի զենք վաճառել Ադրբեջանին: Եթե ռազմավարական դաշնակից է, եւ մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, եւ սա ռուսները համարում են բիզնես, դա ուղղակի խայտառակություն է: Կուզեի Ռուսաստանի կողմից ռեակցիան հստակ հասկանալ` սա (նամակը-Մ.Խ.) հայերի կողմից հնչեցվող ահազա՞նգ է ընկալվում, թե հերթական մի աղերսագիր, որին հենց այնպես կարելի է քամահրանքով վերաբերվել», ասաց պատմաբանը:

Մյուս կողմից` մասնագետները, պատմաբանները, քաղաքագետներն այս խնդիրը պետք է միանգամայն այլ հարթության վրա դնեն, եւ այդ նույն ահազանգն իրենք էլ հնչեցնեն եւ ռազմավարական դաշնակցին հիշեցնեն, որ նախկինում ինչպես կայինք կրտսեր եղբոր կարգավիճակով` այսօր այդ կարգավիճակում չենք: «Ազգը» հետաքրքրվեց` եթե անհանգստություններ կան Արցախի հարցի հետ կապված` պատմաբանները կամ այլ ձեւաչափերով ինչու այդ հարցը չեն բարձրացնում, որ անձի մակարդակով եւ նամակի տեսքով հարց բարձրացնելու խնդիր չծագի. «Արցախյան խնդրի այս փակ փուլը ինձ համար անտանելի է դարձել արդեն: Լրագրողներդ շատ տեղին հարցեր եք ուղղում մեզ, մենք չենք կարողանում դրանց պատասխանը տալ, քանի որ տեղեկատվություն չունենք:

Ասվում է, որ նախագահի, արտգործնախարարի եւ մի քանի մասնագետների մակարդակով է քննարկվում այդ հարցը: Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ բացում է փակագծերը, եւ պարզվում է, որ նա արդեն գրպանում ունի այսպես կոչված «գրավյալ տարածքների» վերադարձման հանգամանքը, արդեն Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի հարց է սակարկել` 5 տարի հետո նրա կարգավիճակը որոշելու համար գաղթականների վերադարձից հետո: Հայաստանում այդ մասին լռություն է: Սա անթույլատրելի է: Պիտի բացել փակագծերը, հանրությունն իմանա, թե ի՞նչ է նախապատրաստվում, եւ ըստ այդմ էլ պետք է հասարակական կարծիք ձեւավորել այս կամ այն լուծման վերաբերյալ»:

Չնայած, ըստ Ա. Մելքոնյանի, Զորի Բալայանը միայն նեղ խնդիր չի դնում` Արցախի խնդիրը: Առհասարակ Ռուսաստանի քաղաքականության ոլորտում Հայաստանը, եւ ի մասնավորի Արցախը ի՞նչ տեղ ու դեր են ունեցել, արդյո՞ք մենք գործոն ենք ռուսական քաղաքականության մեջ: Համենայն դեպս` նամակում ցույց է տրվում, որ 1920-21 թվականներին մենք գործոն չէինք, եւ մեր ազգային պետության շահերն ուղղակի ոտնահարվեցին բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից. «Հիմա ահազանգը հնչեցվում է, որ նման բան չկրկնվի այս փուլում: Երբ մենք Արցախյան ճակատում հաղթանակ ենք տարել, մենք պիտի որ այդ հաղթանակի պտուղներից օգտվենք»:

Իսկ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցումն Ռուսաստանին, ըստ պատմաբանի, ուղղակի ճանաչողական նպատակ է հետապնդում. ապրիլի 24-ի նախօրյակին ամեն անգամ իրեն «Գոլոս Ռոսսիից» զանգահարում են, հարցնելով, թե ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին հայ ժողովրդի հետ: Սա Ա. Մելքոնյանը խայտառակություն է համարում, քանի որ ամերիկյան հասարակությունը խորհրդարանի մակարդակով եթե չի ճանաչում ցեղասպանությունը, գոնե քննարկման արդյունքում իմացվում է` կա այսպիսի խնդիր, ամերիկյան կոնգրեստը չի ընդունում այդ իրողությունը: Իսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը 1995 թվականի ապրիլի 17-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը միաձայն, ռուս հասարակությունը անտեղյակ է ցեղասպանության իրողությունից. «Պիտի իրազեկել մեր ռազմավարական դաշնակցին ու միաժամանակ հիշեցնել` եթե դու ռազմավարական դաշնակից ես, ունես պարտավորություններ Հայաստանի նկատմամբ», եզրափակեց պատմության ինստիտուտի տնօրենը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

Հաջորդ գրառումը

ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԻ «ՀԵՐՈՍԱՑՄԱՆ» ՆԱԽԵՐԳԱՆՔԸ ՀՆՉԵՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԻ «ՀԵՐՈՍԱՑՄԱՆ» ՆԱԽԵՐԳԱՆՔԸ ՀՆՉԵՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական