Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱՇԱՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏՎԱԲԵՐ ՈՉ-ՈՔԻՈՎ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեփական հարկի տակ ունեցած անհաջող ելույթները հավաքականին զրկեցին ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց իտալացիների հետ Նեապոլում կայացած խաղում գրանցված պատվաբեր ոչ-ոքիով: Ընդ որում մեր ընտրանին Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ խաղի ընթացքում 2 անգամ հաշվի մեջ առջեւից էր ընթանում: Մխիթարյանը 12 գնդակով դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկունՙ շրջանցելով Արթուր Պետրոսյանին, որը 11 գոլ էր խփել:

Թեեւ մեր հավաքականն ընտրական B խմբում գրավեց միայն նախավերջինՙ 5-րդ տեղը, սակայն գրանցած ցուցանիշները ռեկորդային են աշխարհի առաջնության նախորդ 4 մրցաշարերի համեմատ: Իսկ արտագնա հանդիպումներում 5 խաղում վաստակած 10 միավորն ընդհանրապես ռեկորդային արդյունք է աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ընտրական նախորդ բոլոր մրցաշարերի համեմատ: Եվ եթե մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ գոնե որոշ չափով հաջող հանդես գային, ապա կարող էին անցումային խաղերի մասնակից դառնալ:

Այժմ, երբ հետադարձ հայացք ես նետում ընտրական մրցաշարում մեր հավաքականի ելույթներին, ափսոսում ես, որ որոշ հանդիպումներում թույլ տված սխալների պատճառով զրկվեցինք եզրափակիչի ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորությունից: Իհարկե, հավաքականի ելույթների վերլուծությունը դեռեւս առջեւում է: Սակայն այժմվանից մեր հավաքականի մարզիչները պետք է մտածեն Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում հաջող հանդես գալու եւ ուղեգիր նվաճելու մասին, մանավանդ, որ եզրափակիչ փուլում 16-ի փոխարեն խաղալու են 24 հավաքականներ:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստացել է Երեւանում կազմակերպվելիք մամուլի ասուլիսում անդրադառնալ ընտրական մրցաշարի արդյունքներին: Իսկ իտալացիների հետ խաղից հետո նա հետեւյալն է ասել. «Հետաքրքրական խաղ ստացվեց: Հանդիպման արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին: Մեր հավաքականի ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է: Մենք այդպես ավելի հաճախ խաղում ենք մրցակցի դաշտում: Գուցե դրանով էլ պայմանավորված է հաջող խաղը հյուրընկալվելիս: Մարիո Բալոտելիին միշտ էլ բարձր եմ գնահատել, այսօր էլ դրանում համոզվեցի: Հենրիխ Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար, ուստի պատահական չէ, որ նա խաղում է «Բորուսիայում»»:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հետեւյալն է նշել. «Նախորդ տարի Երեւանում կայացած խաղից հետո Հայաստանը զգալիորեն առաջադիմել է: Հայ ֆուտբոլիստներն ավելի բարձր որակներ դրսեւորեցին այսօրվա խաղում: Նրանք բավական արագ էին խաղում: ՀՀ հավաքականն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք սրում են խաղը»:

Ներկայացնենք նաեւ իտալական մամուլի արձագանքները, որոնք առանձնացրել է Նեապոլում հանդիպմանը ներկա armsport.am-ի թղթակիցը:

La Gazzetta dello Sport – Հայաստանի հետ ոչ-ոքին, ինչպես նաեւ Ուրուգվայի եւ Կոլումբիայի հավաքականների հաղթանակը համապատասխանաբար Արգենտինայի եւ Պարագվայի ընտրանիների նկատմամբ զրկեցին Իտալիային աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ 1-ին զամբյուղում հայտնվելու հնարավորությունից:

Corriere dello Sport – Պրանդելին սխալվեց, որ մեկնարկային կազմում Բալոտելիին խաղադաշտ դուրս չբերեց: Միայն 54-րդ րոպեին նա փոխարինման մտավ եւ օգտագործեց իր 2 հնարավորություններից մեկըՙ իտալացիներին փրկելով պարտությունից:

Football Italia – Հայաստանը բացահայտեց Իտալիայի սխալները մի խաղում, որտեղ տանտերերը 2 անգամ հաշվի մեջ հետապնդողի դերում էին:

Calciomercato – Մխիթարյանը լավագույնն էր հյուրերի կազմում եւ լրացուցիչ անգամ ապացուցեց իր բարձրակարգ լինելը: Ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր նրա մոտ, նա վտանգ էր ներկայացնում Իտալիայի համար:

Tuttosport – Բարեբախտաբար Իտալիային հաջողվեց խուսափել պարտությունից եւ սեփական դաշտում մնալ անպարտելի 2014-ի ընտրական մրցաշարում:

Sky Sport Italy – Իտալիան դաս ստացավ Հայաստանից: Պրանդելիի թիմը կարողացավ խուսափել պարտությունից, բայց կորցրեց իր տեղն առաջին զամբյուղում:

La Stampa – Հայաստանի հավաքականի հետ մրցավեճից հետո կասկած չկա, որ Իտալիայի ընտրանին 15-16 որակյալ ֆուտբոլիստներ ունի: Մովսիսյանն ուղղակի լուծեց Աստորիի հարցերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

4 ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿԽԱՂԱՐԿՎԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

4 ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿԽԱՂԱՐԿՎԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական