Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՃԻՉԵՐԸ ԽԼԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Երբեւէ մտածե՞ եք, որ հեռավոր գյուղերից մեկում երեխաները կարող են առավոտյան ժամը վեցին արթնանալ, որովհետեւ գիտենՙ մինչեւ դպրոց հասնելը 8 կմ պիտի քայլեն», 24-ամյա Մարիամն ինձ պատմում էր իր դպրոցական տարիների դժվարություններիցՙ արդեն որպես հոգսաշատ անցյալ: Երբ աղջկա ընտանիքն Արագածոտնից տեղափոխվեց Արցախ, Մարիամն ու իր դասընկերները հենց այդպեսՙ կիլոմետրեր քայլելով էին դպրոց հասնում: Հիմա նրա հարազատ գյուղում ՙ Ասկերանի շրջանի Փառուխում անվճար տրանսպորտ է գործում, որ փոքրիկներին ամեն օր դպրոց է հասցնում: Մարիամի ընտանիքը Արցախ տեղափոխվեց 1994 թ., երբ իմացավ նոր ազատագրված տարածքներում վերաբնակիչներին տրվող անվճար տների մասին. «Ես երկու հայրենիք ունեմ,- նշում է Մարիամը,- ամեն տարի ամռանը գալիս եմ Հայաստան, տեսնում բարեկամներիս ու վերադառնում գյուղ»:

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում աղջիկը ռուսաց լեզու է դասավանդում: Ուզում էր նկարչուհի դառնալ, բայց գյուղում ռուսերենի մասնագետ չկար. «Մեկը պե՞տք է երեխաներին ռուսաց լեզու սովորեցներ,- կատակում է Մարիամը,- դպրոցում 6 ուսուցիչ ենք, աշակերտների թիվն էլ 10-ից չի անցնում, ինչի պատճառով էլ տարբեր տարիքային խմբերի երեխաները կոնկրետ իմ առարկան միասին են պարապում, ու ծրագիրն էլ չի հաջողվում հարմարեցնել բոլորի համար»:

Տարիներ առաջ Մարիամիՙ դպրոցից տուն ճանապարհին դեռ զգալ էին տալիս Արցախյան կռվի հետեւանքները. մեկ անզգույշ քայլ եւ կպայթեր ոտքիդ տակ թաքնված ականը: Հիմա շատ գյուղեր հսկողության տակ են. «Դպրոցում էլ հատուկ դասընթաց ունենք. ականազերծողները գալիս ու երեխաներին ծանոթացնում են այն տարածքներին, որտեղ խաղալ չի կարելի, բացատրում ենՙ ինչպես ճիշտ ճանապարհով տուն վերադառնալ եւ այլն»:

Մարիամը երեք եղբայր ունի, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են. «Հետպատերազմյան իրավիճակը շատ տղաների ստիպեց ընտանիքը պահել հենց այս եղանակով. մենք ամեն օր վախով ենք պառկում քնելու. սահմանին զոհված տղաների մասին լուրեր ստանում ենք»:

Չնայած շատ խնդիրներինՙ Մարիամը սիրով նշում է, որ իրենց եւ հարակից գյուղերում ընտանիքները հիմնականում բազմազավակ ենՙ ու տարիներ անց իրենց դասարաններում նստարանները երեւի չբավականացնեն. «Մեկ երեխայի համար պետությունը 100.000 դրամ է վճարում, իսկ 6-ի դեպքում ընտանիքը երկհարկանի վերանորոգված տուն է ստանում. հենց այդ փոքրիկների ճիչերն էլ հաճախ խլացնում են սահմանին հնչող կրակոցները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵՑ Orange ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ 2013-Ը

Հաջորդ գրառումը

ՍԱՐՈ ՆԱԳԱՇՅԱՆ. «ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՙ ԵՐԵՎԱՆԻ ՆՄԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿԱՆԱ ՈՒ ՇԵՆԱՆԱ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐՈ ՆԱԳԱՇՅԱՆ. «ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՙ ԵՐԵՎԱՆԻ ՆՄԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿԱՆԱ ՈՒ ՇԵՆԱՆԱ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական