Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԱՅՆՏԵՂ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ Է…

16/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Թատերագետ

Պարող տերեւներ, սուլող քամի, զուսպ ու խիստ աշուն, տոնահանդեսի ելած մարդիկ, ցնծացող քաղաք: Տոնով է հյուրընկալում քեզ Թբիլիսին, նաեւ` գունագեղ զգեստով, գինու գավով: Պարպում ես գինու գավն ու աննկատ ընկղմվում դիոնիսյան խրախճանքի աշխարհ, գինուց մշուշված աչքերիդ առջեւ հառնում են տարաբնույթ դարաշրջաններ, տարաբնույթ թատերական շինություններ ու կերպարներ` մոլիերյան ու շեքսպիրյան, սափրիչ` Սեւիլիայից, տառապած կանայք` Վրաստանից….

Աշնանային այս թեժ թատերային շրջանում աշխարհի տարբեր երկրներից հյուրընկալ Թբիլիսի էին հրավիրվել բեմադրիչներ, պրոդյուսերներ, դրամատուրգներ, թատերական քննադատներ, այլ գործիչներ` ծանոթանալու ժամանակակից վրացական թատրոնին: Եկատերինա Մազմիշվիլիի ու Տամունա Լալիաշվիլիի, վրացի կամավոր խմբի համբերատար վերաբերմունքի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու քաղաքի թատերական մշակույթին, պատմա-մշակութային արժեքներին, այլ նաեւ շփվելու եւ մասնագիտական մի շարք խնդիրներ քննարկելու:

Հագեցած դիտումների ցանկից հյուրերից յուրաքանչյուրը փորձում էր հնարավորինս շատ դիտել ու ընդլայնել իր պատկերացումը վրացական թատրոնի մասին:

Ներկայացումներից իր հզոր պրոֆեսիոնալիզմով, բարձր գեղագիտությամբ առանձնանում է Ռոբերտ Ստուրուայի «Մարիա Կալլաս, Վարպետության դաս» բեմադրությունը: Ներկայացման հերոսուհին աշխարհահռչակ օպերային երգչուհին է, ով գալիս է վարպետության դաս վարելու: Մեզ է ներկայանում էլեգանտ եւ խստաոճ հագուստով, հավաք մազերով, նուրբ ու մշակված շարժուձեւով Կալլասը (Լելա Ալիբեգաշվիլի)` սեփական արժանապատվության գիտակցումով, վստահ քայլքով: Վարպետության դասը ինքնին մի միջոց է ինքնաբացահայտման, սեփական արվեստի գաղտնիքների մեկնման: Դերասանուհին նուրբ շտրիխներով շերտ առ շերտ բացահայտում է, հետզհետե ամբողջացնում իր բարդ հոգեբանությամբ առանձնացող հերոսուհու նկարագիրը, հիացնող բեմական ազատությամբ: Նրա հանգիստ ու ճկուն անցումները կուլմինացիոն տեսարաններից հետոՙ դերասանուհու հզոր պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում: Ներկայացման մեջ կուլմինացիոն տեսարաններ են հանդիսանում հիշողությունները: Ռեժիսորական մտահղացմանը համապատասխան երաժշտական կտրուկ մի վտանգավոր հարվածով, խավարում լուսային ֆիքսումով առանձնանում է անորոշ մի կետ, դեպի ուր էլ հառնում է Կալլասի հայացքը, եւ նա, ասես, հայտնվում է իր անցյալի հիշողությունների հեռավոր անկյուններում, մտաբերում իր այս կամ այն բեմական կերպարը, իր այս կամ այն նշանավոր գործընկերոջը: Այլ հերոսների հետ յուրաքանչյուր փոխշփում մի նոր տեղեկություն է տալիս կերպարի մասին: Ներկայացման մեջ խնամքով ճշգրտված է յուրաքանչյուր դետալ, տեսարանները հնարավորինս լակոնիկ են ու առանցքային:

Պետք է առանձնացնել նաեւ երիտասարդ ռեժիսոր Դավիթ Գուրջիի ներկայացումը, որտեղ ռեժիսորը ներկայացման նյութ է դարձրել ժամանակակից գերմանացի դրամատուրգ Մայնբուրգի «Հրե դեմք» պիեսը: Հետզհետե կործանվող ու բարոյազրկվող հարաբերություններ, արյունապղծություն ու միայնություն: Ռեժիսորական հնարամտության շնորհիվ բեմում ներկայացվում են միայնակ մարդկանց չորս աշխարհներ, որոնց բեմական տարանջատումը իրականացվում է չորս լամպերի միջոցով: Նրանց միայնակությունն ու չհասկացվածությունը դրսեւորվում է նաեւ մոնոլոգային ինքնաբացահայտման տեսարաններում, որտեղ վիդեոպրոեկցիոն լուծմամբ բեմում տեղադրված էկրանը խոշոր պլանով ուղիղ կապով ցուցադրում է հերոսի դեմքը, հուզումները: Բեմական ձեւավորումը մեզ է ներկայանում սպիտակ կերպարով: Ամեն ինչ լուսաճերմակ է, իսկ այդ միջավայրում զարգանում են միայն սեւ հարաբերություններ: Կարծես իդեալական ընտանեկան կյանքի շուռ տված երեսն է մեզ ներկայացվում: Նկատելիորեն նուրբ ու զուսպ կերպով կինոն թատրոն է բերվում: Կիրառվող էկրանն ու հեռուստացույցը գալիս են միայն նպաստելու բեմական գործողությունների զարգացմանը, հոգեբանական բարդ զգացողությունների բացահայտմանը: Էկրանի դերը խիստ հստակ է` առավել ընդգծել հերոսների ներաշխարհի խավարը, ցուցադրվող պատկերների միջոցով ավելի թանձրացնել ծանր տպավորությունը: Հեռուստացույցը միայն ու միայն անընդհատ իրար հակադրվող ու ոչնչացնող երկու տարերքներ է ցուցադրում ` հրեղեն կրակներ ու հրդեհներ եւ ջրային ալեկոծումներ ու հզոր ալիքներ: Սրանք առավել սաստիկ են գործում արյունապղծություն եւ ինքնաոչնչացում մատնանշող տեսարաններում: Հստակորեն նկատելի է բեմադրիչի աշխատանքը պիեսի հետ, ինչպես նաեւ` դերակատարներին հստակ ու որոշակի զբաղեցնելը բեմում, ինչը դրսեւորվում է կերպարային որեւէ դետալով (ինչպես, օրինակ, հոր կերպարը իրականությունից փախչում է թերթերի աշխարհ, ապրում թերթը ձեռքին): Կանացի կերպարները առավել վճռական են ու կամային` ի տարբերություն թուլակամ բնավորությամբ ներկայացող տղամարդկանց: Ներկայացման մեջ արտաքին շարժին փոխարինելու է գալիս ներքին ռիթմը:

Ժանրային յուրօրինակությամբ առանձնանում է Օպերային տիկնիկային թատրոնը, որտեղ տիկնիկավարները իրենց տիկնիկներով հանդես են գալիս հնարավորինս սեղմ մշակված հայտնի «Սեւիլյան սափրիչը» ներկայացման մեջ: Հետաքրքրական ու հումորային մոտեցում էր ցուցաբերված տիկնիկ-հերոսների զգեստային ու կերպարային նկարագրին: Ֆիգարոն ու կոմսուհի Ալմավիվան կերպավորել էին աքլորի եւ հավի տեսքով, Բալզամինոն ուներ մի քանի կրկնօրինակներ եւ իր արիայի ժամանակ հայտնվում էր ամենաանսպասելի դիրքերից, տեխնիկական ու ռեժիսորական առումով մեծ ճշգրտությամբ էր կազմակերպվում այդ ամենը: Ներկայացման մեջ ներգրավել էին նաեւ ստվերային թատրոնի հնարքներ, եւ դերասան, ով հեքիաթասացի ու ծաղրածուի կերպարներով գործում էր բեմում, կառավարում հերոսների մուտքերը: Միզանսցենները դինամիկ էին, տիպիկ, հնարավորինս տիկնիկներին գործողության մեջ ներգրավող, զբաղեցնող:

Իր հետաքրքրական մտածողությամբ, ռեժիսորական արդեն կայուն ձեռագրով է առանձնանում Դավիթ Տավաձեի «Կանայք Տրոյայից» ներկայացումը: Բեմական պատումը սկսվում է հերոսական ժամանակների գոչյուններով: Գործողությունների վայրը վանական շինություն հիշեցնող ինչ-որ տարածություն է, որտեղ հայտնված են կործանված երազներով կանացի միայնակ հինգ ճակատագրեր: Մերթ ընդ մերթ հնչում է թռչունների մռայլ կռինչ, մեզ է փոխանցվում մի տեսակ սառնության զգացողություն: Բեմանկարչական աշխատանքը կարծես ի ցույց է դնում հերոսուհիների ներքին, պաղ ապրումները: Ներկայացումը մեզ է փոխանցում հետպատերազմյան շրջանի վրացուհիների հերոսական դիմակայումը, ներքին լուռ տառապանքը, կրած դառնությունները: Ռեժիսորը հիմնականում ներկայացման մեջ աշխատել է, ասես, կոմպոզիցիոն սկզբունքով` քանդվում է այս պատկերը, պետք է «կառուցել» նորը: Ներկայացումը հիմնված է կիսատոների, շշուկների, դադարների վրա: Դերասանուհիները աշխատում են զուսպ ու ոչ ակտիվ շարժումներով, դանդաղ, հանդարտ, յուրքանչյուր հայացք իմաստավորված է, առանձնակի ֆիքսված, տեխնիկապես ճշգրտված: Բեմադրիչը բավական զուսպ կերպով է կազմակերպում մահվան տեսարանները, հերոսուհիները հանդարտ, ասես, հիպնոսվելով ննջեցնող երգեցողությունից, առանց որեւէ ավելորդության, սլաքի նման պառկեցվում են հատակին:

Դասական երկի միանգամայն ժամանակակից ընթերցում է Կ. Մարջանիշվիլու անվան պետական դրամ. թատրոնի Նոր բեմի «Տարտյուֆ» ներկայացումը: Էքսպոզիցիան զարգանում է մենաստանում, որտեղ բոլոր կին հերոսները ներգրավված են հումորային իրավիճակների մեջ: Մեզ ներկայացող Տարտյուֆը բավական խելացի է, հեռատես, գիտի իր անելիքը, սիրում է զվարճանալ: Էմիլիային բռնի տիրանալու տեսարանում ապացուցում է, որ իր հետ կատակել չի կարելի, իսկ երբ արդեն խաղաթղթերը իր ձեռքում են, նա փորձում է հնարավորինս հաշտ կարգավորել միայնակ ու թուլակամ Օրգոնի հետ իր հարաբերությունները: Դերասանը պրոֆեսիոնալ վարպետությամբ ի հայտ է բերում իր խորամանկ հերոսի էությունը, ցույց տալիս, թե ինչպես հնարավոր է առանց ավելորդ ջանքերի ճանաչվել իրավացի, եւ իր կողմը գրավել ամբոխին: Հերոսը հնարավորինս շատ է ներգրավված կոմիկական իրավիճակներում, ինչպես, օրինակ, Էմիլիայի ակնարկներին ու գայթակղություններին անհաղորդ մնալու տեսարաններում: Այստեղ զարմացնող է նրա պարզամտութունը, սակայն, ինչպես պարզ է դառնում, դա ընդամենը հեռատես խաղ է` ծուղակից խուսափելու համար:

Պարզ ու թեթեւ փոխշփումներ, առատ հումոր, մոլիերյան ժպիտ, մինիմալ դեկորներ ու հզոր դերասանական դպրոց եւ այս ամենըՙ գողտրիկ ու գետնահարկ թատերական մի շինությունում: Ունեցածդ տպավորությունները ամբողջանում են մարդկային ու ջերմ շփումներից եւ եւս մեկ անգամ համոզում, որ թատրոնը, այո՛, տոն է:

Կովկասյան ավյունով, հզոր դերասանական դպրոցով, նորարարական մտածողությամբ ու իր անդադար աշխատանքով է ներկայանում վրացական թատրոնը:

Ու էլի քամի…Սթափվում ես: Տոնն ավարտված է, իսկ բաքոսյան կրքերը արեւի քաղաքում շարունակվում են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Diplomat»-Ը ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐՄԻՆԻԸՆ ՌԻՎԻՈՒ»Ի ՆՈՐ ԹԻՒՆ ՈՒ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐՄԻՆԻԸՆ ՌԻՎԻՈՒ»Ի ՆՈՐ ԹԻՒՆ ՈՒ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական