Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԴԱՇՆԱԴՐԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾՙ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՊԿ-Ի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

16/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության շրջանակներում հոկտեմբերի 10-ին Բիշքեկում տեղի ունեցավ «Աֆղանստան- 2014. Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության զարգացման հեռանկարները, Կենտրոնական Ասիայում անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի հիմնական թվակազմի դուրսբերման համատեքստում» գիտագործնական խորհրդաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 27 պետություններ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ը, ՀՇԿ-ն, ԿԽՄԿ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մասնագետներ:

«Ազգ»-ը հրապարակում է ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի «Աֆղանստանից դաշնադրային ուժերի դուրսբերման հետ կապված` Կենտրոնական Ասիայում կայունության ապահովման գծով ՀԱՊԿ-ի գերակայությունների մասին» զեկուցումը:

***

Սոչիում վերջերս կայացած Հավաքական անվտանգության խորհուրդը շեշտեց, թե անհրաժեշտ է սեւեռուն ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանից դաշնադրային ուժերի դուրսբերումը Կենտրոնասիական տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում եղած անվտանգային դինամիկայի մեջ ներբերում է մարտահրավերների եւ սպառնալիքների նոր ուրվապատկեր: Մեր կարծիքով` նպատակահարմար է այդ մարտահրավերների իմաստավորումը կատարել Հարվարդի հայտնի պրոֆեսոր Ջոզեֆ Նայի կողմից առաջարկված «խելացի ուժի» ժամանակակից մոտեցման դիրքերից` նպատակ ունենալով այդ մարտահրավերները կերպափոխել իրավաքաղաքական, քաղաքական-դիվանագիտական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմական եւ տեղեկատվական ոլորտներում մեր Կազմակերպության արդյունավետության մեծացման նոր հնարավորությունների: Խոսքը հեռանկարում ՀԱՊԿ-ի քաղաքական եւ ռազմական բաղադրիչները ինչպես համաչափ պայքարի եւ իր անդամների նկատմամբ ագրեսիան քաղաքական, դիվանագիտական ու ռազմական միջոցներով զսպելու, այնպես էլ միջազգային ահաբեկչության, թմրանյութերի ու մարդկանցով առեւտրի կանխման եւ այլ տարրեր ներառող անհամաչափ պայքարի վարման հնարավորություններով համակարգված կերպով հարստացնելու նպատակի մասին է:

Կիսելով այն համընդհանուր կարծիքը, որ ՀԱՊԿ-ի կենսագործունեության մեջ գերակայում է քաղաքական բաղադրիչը, պարտքս եմ համարում հայտնելու իմ տեսակետը Աֆղանստանի տարածքում ռազմական հակամարտության մեջ մեր կազմակերպության կամ նրա առանձին անդամների հնարավոր ռազմական ներքաշման հեռանկարների վերաբերյալ: Տվյալ հարցում ես հնարավորություն ունեմ Աֆղանստանում դաշտային հետազոտողի իմ մեկ եւ կես տարվա փորձը հարաբերակցելու այն գիտելիքների հետ, որոնք վերջին տարիներին ձեռք եմ բերել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում, Հարվարդի համալսարանի Պետութենագիտության դպրոցում հակաահաբեկչության եւ միջազգային անվտանգության հարցերով իմ գիտական ստաժավորումների, ինչպես նաեւ անցած տարի Իսրայելում Ազգային անվտանգության ծրագրին մասնակցելու ժամանակ: Հարկ եմ համարում նշել, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցին մեծ ուշադրություն էր հատկացված ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ-ռազմավարների հավաքում, որը վերջերս կայացել էր Վաշինգտոնում, եւ որի աշխատանքներին ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մասնակցել էինք ես եւ իմ հարգելի գործընկերը Ռուսաստանից:

Աֆղանստանից 2014 թ. վերջերին դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ նրա առանձին անդամների անմիջական ներքաշումը ներաֆղանական հակամարտության մեջ կարող է ծանր հետեւանքներ ունենալ մեր Կազմակերպության համար: Այս առումով դասեր կարելի է քաղել Ռուսաստանյան եւ Բրիտանական կայսրությունների միջեւ «Մեծ խաղի» ժամանակ Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի կրած անհաջողությունից, Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու բացասական հետեւանքներից եւ վերջին իրադարձություններից` կապված Աֆղանստանում դաշնադրային ուժերի առկայության հետ, երբ առաջադրված խնդիրների բերումով սրվեց իրավիճակը ոչ միայն բուն Աֆղանստանում, այլեւ նրան սահմանակից պետություններում, որտեղ մեծ թվով բնակվում են այդ նույն ժողովուրդները, ազգությունները եւ ցեղերը, որոնք նաեւ նույն դավանանքը կրողներ են:

Ըստ իս` պետք է հուսադրող համարել այն առաջին ազդակները, որոնք վերաբերում են մերձավորարեւելյան տարածաշրջանային անվտանգության մի շարք սկզբունքային պրոբլեմներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ծավալվող երկխոսության հաստատման մասին: Խորհրդանշական է այն ազդանշանը, որ Իրանը կարող է ճանաչել Ողջակիզումը: Միջազգային անվտանգության դինամիկայում նոր միտումների հաշվառմամբ նպատակահարմար կլիներ, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի եւ այլ անդամ պետությունների միջոցով շարունակեր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվությունները Կենտրոնական Ասիայում կայուն խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը, որն ունի Աֆղանստանում դաշնադրային ուժերի գործունեությանը, ինչպես նաեւ Իրաքում եւ Կոսովոյում խաղաղարարական մասնակցության բազմամյա փորձ, կարող է դառնալ նման երկխոսության օգտակար մասնակից:

Հայաստանի Հանրապետությունը, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, շահագրգռված է Կազմակերպության կոլեկտիվ անվտանգության համակարգի զարգացման գործում` վերջին տարիներին դառնալով ՀԱՊԿ-ի զարգացման ռազմավարական ուղղությունների գիտափորձաքննական մակարդակով կատարվող քննարկումների մտավոր հարթակներից մեկը: Այսպես. 2011 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ Երեւանում կազմակերպեց ՀԱՊԿ-ի միջազգային գիտաժողով, որը նվիրված էր Կազմակերպության զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակման գիտական կողմնորոշիչների քննարկմանը: Ընդսմին որոշակի ուշադրություն էր դարձված ՆԱՏՕ-ի կողմից Լիսաբոնյան գագաթնաժողովում իր զարգացման ռազմավարական հայեցակարգի քննարկման ժամանակ ձեռք բերված փորձին:

2013 թ. հունիսին Երեւանում կայացավ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական անվտանգային ուղենիշները» ռազմավարական համաժողովը, որին մասնակցում էին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի, Վերլուծական ասոցիացիայի եւ Գիտափորձաքննական խորհրդի ներկայացուցիչները, եւ որը կազմակերպել էին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ մեր` Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Երեւանյան համաժողովը դարձավ այն առաջին քայլերից մեկը, որոնք ձեռնարկվեցին Կազմակերպության ռազմական բաղադրիչը որակապես նոր մակարդակի հասցնելու մասշտաբային խնդիրների իմաստավորման ուղղությամբ, մի մակարդակի, որը հնարավորություն է տալիս պատեհաժամորեն եւ արդյունավետ կերպով արձագանքելու անդամ պետությունների ազգային եւ կոլեկտիվ անվտանգության համար գոյություն ունեցող եւ սպասվելիք մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք սահմանվել էին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների` 2012 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ:

Երեւանյան համաժողովի գերակայություններից մեկը դարձավ «Մինչեւ 2020 թ.-ը ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների» իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի նախագծի մշակման քաղաքական-ռազմավարական ուղենիշների քննարկումը:

Հատկանշական է, որ երեւանյան համաժողովից հետո Սոչիում կայացած գագաթաժողովում, ի թիվս այլ հիմնական հարցերի, քննարկվեցին նաեւ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման եւ Հավաքական ուժերի կառավարման կատարելագործման հարցերը: Թվում է, թե Բիշքեկի ներկայիս համաժողովը կարող է հաղորդել լրացուցիչ ազդակ` հօգուտ ՀԱՊԿ-ի ժամանակակից համալիր Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման, որոնք սահմանափակված չլինեն միայն ռազմատրանսպորտային ավիացիայի շրջանակներով, այլ ներառեն նաեւ մարտական ավիացիայի բաղադրատարրեր, այդ թվում` անօդաչու ավիամիջոցներ: Տվյալ մանրաչափ մասնագիտացված անօդաչու սարքերը (դրոնները), ինչպես նաեւ հեռահար խոցման զենք կրող դրոնները կապահովեն արդյունավետ հետախուզում եւ գերճշգրիտ հարվածներ անօրինական զինված կազմավորումներին եւ անգամ առանձին ահաբեկիչներին` առանց կանոնավոր ցամաքային ուժերի մեծ թվակազմերի ներգրավման:

Հենց մարտահրավերների կերպափոխումը ՀԱՊԿ-ի անվտանգային հնարավորությունների համակարգային զարգացմանը պետք է պատասխան դառնա Աֆղանստանում այն անկայունությանը, որն սպասվում է զորքերի դուրսբերումից եւ 2014 թ. նշանակված նախագահական ընտրություններից հետո` թալիբների իշխանության գալով: Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման քաղաքական-ռազմավարական գերակայությունների քննարկումը, ինչպես նաեւ տաջիկա-աֆղանական սահմանի ամրացման նպատակով Տաջիկստանի սահմանապահ զորքերին ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու վերաբերյալ որոշումը վճռորոշ դեր կխաղան ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնասիական պետությունների անվտանգության ապահովման գործում:

Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչների առաջմղումը համարում է նաեւ Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության պահպանման կարեւոր գործոն: Ցավոք, մեր տարածաշրջանում պահպանվում է իրադրության ապակայունացման մեծ հավանականություն` կապված Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի ուժգնացման հետ, որն ուղեկցվում է ռազմական գործողությունները վերսկսելու անթաքույց սպառնալիքներ պարունակող ագրեսիվ ճարտասանությամբ, որով հանդես են գալիս այդ պետության իշխանությունները: Նման պայմաններում Հայաստանն ստիպված է ձեռնարկել համապատասխան քայլեր` նպատակաուղղված տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի պահպանմանը, եւ այդ հարցում մենք հիմնվում ենք ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների, այնպես էլ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության վրա: Հենց այդ ռազմաանվտանգային իրողություններով է զգալի չափով բացատրվում Մաքսային միության մեջ մտնելու եւ Եվրասիական միության ձեւավորման գործընթացում ներգրավվելու վերաբերյալ Հայաստանի որոշումը:

Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության հետագա մեծացումը անմիջականորեն կախված է ինչպես մեր Կազմակերպության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ծավալվող քաղաքական գործունեության համադասվածության մակարդակից: Ինչպես Սոչիում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը. «Կարեւոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետեւ եւս հավատարիմ մնա տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքին համաչափ»: Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության գծով անդամ պետությունների համադասման ամրապնդման անհրաժեշտության հարցում Հայաստանի դիրքորոշմանը սատարեց նաեւ նախագահությունն ընդունած Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինը, որը նշեց` «սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ այս կամ այն հարցի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պետությունները իրենց դիրքորոշումը ձեւավորելիս առաջնորդվեն դաշնակցային պարտավորություններով եւ հաշվի առնեն գործընկերների կարծիքները»:

Ավարտելով ելույթս` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիտաժողովի տանտերերին եւ կազմակերպիչներին, ՀԱՊԿ-ի քարտուղարությանը, գլխավոր քարտուղար մեծարգո Նիկոլայ Նիկոլաեւիչինՙ այս կարեւոր միջազգային խորհրդակցությանը մասնակցելու հրավերի համար եւ բոլոր մասնակիցներին մաղթել հաջողություններ Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերման հետ կապված մարտահրավերների ու սպառնալիքների առկայության պայմաններում ՀԱՊԿ-ի արդյունավետ զարգացման ու կենսագործունեության գիտափորձաքննական ապահովման գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ

Հաջորդ գրառումը

«Diplomat»-Ը ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Diplomat»-Ը ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական