Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում հայ սամբիստները 4 բրոնզե մեդալ նվաճեցին: Մրցանակակիրներ դարձան Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Էդիկ Պետրոսյանը (87 կգ) եւ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ):