Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ԴԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԳՈՒՅՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

15/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շարժում, արագություն, թեթեւություն, անկշռություն… պարամետրեր, որոնք թերեւս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջեւ, եւ ծնվում է վիդեո եւ լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն:

Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաեւ այս նոր աշխատանքներում, թեեւ այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է: Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ (անձնական) բնույթ, եւ հեղինակն է ներկա այդ աշխատանքներում եւ խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունենՙ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր եւ ցանկալի աշխարհի ստեղծումն է: Մասշտաբայնության հենց այստեսակ փոփոխությունն է, որ ստիպում է ոչ միայն հետեւել, այլ նաեւ ցանկալ տեղափոխվել այդ դյութիչ իրականությունՙ հագեցած անհայտ ապագայի կամ հայտնի, բայց անխոս բաղձալի անցյալի վառ ֆանտաստիկ գույներով:

Պատկերված կերպարների «ցատկերի» եւ «անկումների» թեթեւության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության եւ հեշտության անճառ զգացում: Թվում էՙ հեղինակը ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետեւում: Այս դեռահասները վերածվում են ազատության խորհդանիշների եւ ստեղծված իրականության տիրակալների: Երբեմն հեղինակը պատկերում է կերպարի մասնիկ միայնՙ ընդգծելով անդուլ շարժման կարեւորությունը:

Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակըՙ ժամանակի կանգնեցումը: Միեւնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ, արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ եւ արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ եւ շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից եւ գոյություն ունեն ե՛ւ մեր մեջ, ե՛ւ մեզնից անդին: Այդուհանդերձ հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, եւ հաճախ այդ աշխարհը մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:

Բոլոր «ցատկերի» եւ «անկումների» հետապնդածը մեկն էՙ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը եւ ընկղմում են քեզ միանգամայն այլՙ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրսՙ ազատվելով այլեւայլ կապանքներից եւ խոչընդոտներից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այսօր, հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, «Դալան» ցուցասրահում, Աբովյան 12, 2-րդ հարկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇԱՆՀԱՅ» ՔԱՌՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

UNESCO-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

UNESCO-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական