Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՐԲ ՆՈՅՆ ԻՋԱՎ ՏԱՊԱՆԻՑ»

15/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Ըստ մասնագետիՙ պաղպաղակի շուկայում վերջին անգամ հենց այդ ժամանակ է ուսումնասիրություն կատարվել

«Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարվա ընթացքում ոչ մի լուրջ բացահայտում չի արել», գնահատականը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանինն է: Թեպետ ՀԿ-ն ցանկանում է համագործակցել տեսչության հետ, սակայն այս ցանկությունը միակողմանի է, եւ որեւէ արդյունք չի գրանցվում: Խնդիրն այն է, որ պաղպաղակի շուկայի հետ կապված ՀԿ-ի եւ տեսչության ջրերը մեկ առվով չեն հոսում: ՀԿ-ն պաղպաղակի շուկայում իրականացրել է հետազոտություններ եւ հայտնաբերել մակնշման հետ կապված խնդիրներ եւ կոչ արել սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանըՙ հիմք ընդունելով պաղպաղակների սխալ մակնշումը, իրականացնել դիտարկում եւ փորձաքննության ենթարկել պաղպաղակները: «Փոխադարձ երկկողմանի աշխատանքներ իրականացնելու փոխարեն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հունիսի 28-ին, իր պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակեց, որ բացի «Շանթ»-ից որեւէ այլ ընկերություն խախտում չի արել», ասաց Բաբկեն Պիպոյանը :

Նա հավելեց, որ որոշ ժամանակ անց սննդի անվտանգության պետական տեսչությունը գրություն է ստացել, կայքում հայտարարել են, որ հանդիպել են պաղպաղակ արտադրող ընկերությունների հետ եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ տվել: «Փաստորեն երեք օրվա մեջ սննդի անվտանգության պետական տեսչությունն իրար հերքող հայտարարություններ է տարածում», ասաց Պիպոյանը:

Սննդի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը կատարվածի առնչությամբ այլ բացատրություն է ներկայացնում. նրա խոսքերով, այն ընկերություններում, որտեղ շրջանառությունը 70 միլիոնը չի գերազանցում, ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ: Արարատյանի ներկայացմամբՙ իրենք պետք է գործեն համաձայն օրենսդրության, պետք է դիմեն եւ ստանան թույլտվություն հետազոտություններ անցկացնելու համար: «Սննդի անվտանգության ոլորտում չկա մի խնդիր, որը լուծվի մեկ շաբաթում: Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են, նոր ենք անում, բայց մեզ ասողը օրենսդրությունն է եւ մենք իրավունք չունենք շեղվելու դրույթներից», հակադարձեց Արարատյանըՙ անպատասխան թողնելով հարցըՙ ստուգումներ չէին կատարել, ինչու էին հայտարարել, որ բացի «Շանթ»-իցՙ մնացած ընկերությունները խախտումներ չեն արել: «Այնուամենայնիվ սննդի անվտանգության պետական ծառայությունը իր պարտավորությունները գրեթե չի կատարում, թերանում է իր աշխատանքում, իսկ ինչ վերաբերում է պաղպաղակի շուկայում ուսումնասիրություններ կատարելուն, «ապա դա եղել է այն ժամանակ, երբ Նոյն իջավ տապանից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՋԱՄԻԼ ՀԱՍԱՆԼԻԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱ՞ՄԲ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՋԱՄԻԼ ՀԱՍԱՆԼԻԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱ՞ՄԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական