Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ՄՆԱՑԵԼ

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գործարքների քանակը կրկին նվազել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16100 գործարք, ինչը 6,5 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ հուլիսի եւ 1,5 տոկոսով բարձրՙ 2012-ի օգոստոսի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ նվազել է 0,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատՙ 2,6 տոկոսով: 4563 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 60,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել 10,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) օգոստոս 2012թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ.Միջին գները (դրամ) հուլիս 2013թ.
Կենտրոն416800428000428000
Արաբկիր343700356500355500
Քանաքեռ-Զեյթուն272500282400282300
Նոր Նորք235000251000251000
Ավան245050259200259100
Էրեբունի239600249000249000
Շենգավիթ240600255100255000
Դավթաշեն265000274500274500
Աջափնյակ231400248100248000
Մալաթիա-Սեբաստիա229800241100241000
Նուբարաշեն140500152200152200

Մարզերում, բացառությամբ Երեւանի, օգոստոսին վաճառվել են 422 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 1,4 տոկոսով, իսկ 2012-ի օգոստոսի համեմատ` 3,9 տոկոսով: Գներն այստեղ օգոստոսին հուլիսի համեմատ եւս աննշան աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 470 գործարք, որից 145-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հուլիսի համեմատ աճել է 12,4 տոկոսով, իսկ մարզերում` 3,2 տոկոսով: 2012-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների գործարքների քանակը Երեւանում աճել է 15,1 տոկոսով, իսկ մարզերում` 19,9 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) օգոստոս 2012թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ.Միջին գները (դրամ) հուլիս 2013թ.
Կենտրոն464500476100476100
Արաբկիր370500383000383000
Քանաքեռ-Զեյթուն282000295000295000
Նորք-Մարաշ308000319200319200
Ավան261500270500270500
Էրեբունի229300239500239500
Շենգավիթ246200255000255000
Դավթաշեն264000276000276000
Աջափնյակ240000250050250050
Մալաթիա-Սեբաստիա229500238000238000
Նուբարաշեն144500150500150500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն էՙ 1 քմ-նՙ 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ, հողերի գործարքների քանակն նվազել է 14,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 15,8 տոկոսով:

2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 8,7 տոկոսով, իսկ 2012-ի օգոստոսի համեմատ` աճել 10 տոկոսով:

Օգոստոսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 193 գործարքներ, որից 149` Երեւանում: Հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 2,1 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 17 տոկոսով: 2012-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 33 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 12 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի գները անփոփոխ են մնում ավելի քան կես տարի: Հիշեցնենք, որ փետրվարին-մարտին գործարքների քանակը զգալի աճ էր արձանագրել, ապրիլին-մայիսին` նվազում, հունիս-հուլիսին կրկին նկատելիորեն աճել եւ ահա օգոստոսին` կրկին նվազել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁՎԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸՙ ԿԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՙ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՙ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական