Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳԱՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԱՐԱՏ-73-Ի» ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի դրոշակակիր Երեւանի «Արարատի» ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսներին արժանանալու 40-ամյակը: 1973-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին», «Արարատն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այդ օրն աննկարագրելի ցնծություն էր ողջ Հայաստանում եւ Սփյուռքում:

«Արարատն» այդ տարի Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ պայքարում էր երկու ճակատով եւ հիանալի մրցաշրջան անցկացրեց, որի եզրափակիչ ակորդը հնչեց հոկտեմբերի 28-ին «Հրազդան» մարզադաշտում: 3-2 հաշվով հաղթելով «Զենիթին», «Արարատը» նվաճեց նաեւ ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը:

Ցավոք, ժամանակն այնքան արագ է անցնում: Այսօր նախորդ դարի 70-ականների հայկական ֆուտբոլի վառ «աստղերը» վետերաններ են դարձել: Ամենաերիտասարդը 60-ամյա Արմեն Սարգսյանն է, որը Սերգեյ Բոնդարենկոյի եւ Լեւոն Իշտոյանի հետ վաղուց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:ՇԱԽՄԱՏ

«Արարատ-73-ի» փառապանծ հոբելյանը կրկին Երեւանում է հավաքել անվանի ֆուտբոլիստներին: Ցավոք, չեմպիոնական կազմից կյանքին հրաժեշտ են տվել Սանասար Գեւորգյանը, Նորայր Դեմիրճյանն ու Ալեքսանդր Կովալենկոն: Արկադի Անդրեասյանն էլ վերջերս սրտի կաթված էր ստացել եւ այդ պատճառով չի կարող մասնակցել միջոցառումներին:

Տոնական միջոցառումների շարքը սկսվեց կիրակի Հանրապետության հրապարակից, որտեղ հավաքվել էին «Արարատ-73-ի» փառապանծ տղաներն ու մարզիչները (Նիկիտա Սիմոնյանը Երեւան կժամանի հոկտեմբերի 9-ին): Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաեւ «Հրազդան» մարզադաշտ, իսկ հետո ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղ: Այս գյուղի նախկին բնակիչ, ներկայումս Սանկտ Պետերբուրգում բնակվող գործարար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Ագարակում բացվեց «Արարատ-73-ի» փառահեղ հաղթանակին նվիրված հուշարձան: Միջոցառման մասնակիցների համար համերգային ճոխ ծրագիր էր կազմակերպվել: Իրենց կատարումներով հանդես եկան Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռազմիկ Ամյանը, Մրոն, Սյուզան Մարգարյանը:

Տոնախմբությանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանն ու Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ողջույնի խոսքով դիմեց մասնակիցներին:

Հրաչյա Պողոսյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգեւատրվեց նախարարության հուշամեդալով: «Արարատ-73-ի» վետերանների անունից շնորհակալական խոսք ասաց գավաթի եզրափակիչի հերոսըՙ «Դինամոյի» դարպասը խփած 2 գոլերի հեղինակ Լեւոն Իշտոյանը. «Ցանկանում եմ ամբողջ թիմի անունից շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Հրաչյա Պողոսյանին, որը կազմակերպել է այս հրաշք միջոցառումը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին, պաշտոնյաներին, հայ ժողովրդին: Այսօր ես հուզված եմ, բայց ուզում եմ շատ լավ խոսքեր հղել ձեզՙ սիրելիներս: Մեր երկիրը ֆուտբոլային է, ժողովուրդըՙ ֆուտբոլասեր: Շատ մոտ են Հայաստանի ազգային հավաքականի հաջողության օրերը: Ցանկանում եմ բոլոր հայ երկրպագուներին համբուրել, ջերմ խոսքեր ասել: Նրանք միշտ մեր կողքին կանգնած են եղել: 2 օր առաջ եմ եկել Հայաստան, երեկոյան ժամը 10-ն էր: Ես, Սերգեյ Պողոսյանն ու մեր մյուս ընկերները հյուրանոցի շրջակայքում քայլում էինք: Երիտասարդ աղջիկ եւ տղա էին անցնում, որոնք մեր հաղթանակների ժամանակ ծնված էլ չէին: Հանկարծ այդ աղջիկը շրջվեց եւ տղային ասաց. «Լեւոն Իշտոյանը չի՞»: Ես անչափ հուզվեցի եւ ուրախացա, որ անգամ երիտասարդ սերունդն է մեզ ճանաչում: Կրկին շնորհակալություն են հայտնում բոլորիդ»:

«Արարատ-73-ի» փառահեղ հաղթանակը նշելու իր ծրագիրն է մշակել նաեւ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան: Տոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ինՙ ուղիղ 40 տարի անց ԽՍՀՄ գավաթը նվաճելուց հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԷՊՈՍԻ ՕՐ»ՙ ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական