Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՑԻ ՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոկտեմբերի 13-ին «Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, Գյումրիում, Շիրակի մարզի այլ համայնքներում տեղի կունենան «Հացի» ու «Ազգային խոհանոցի» (Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոներ եւ ավանդական կենցաղի ցուցահանդես:

Հացի փառատոնը կմեկնարկի ժամը 13-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում Ձիթողցյանների տանը: Փառատոնի նպատակն էՙ ազգային ավանդույթների վերականգնումը, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելը: Այդ օրը Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում կվառվեն թոնիրներ, կմեկնարկի հացի արարման ծեսը: Հացատոնը Գյումրիում կսկսվի Անդաստանի կարգով. կօրհնվեն աշխարհի չորս կողմերը, որպեսզի փառաբանվի հատիկից մինչեւ հաց արարումը: Կարճ, ամփոփ հաղորդումներ կլինեն հացի ստեղծման պատմության, հացարարման մասին ինչպես հայերի, այնպես էլ ԱՊՀ ժողովուրդների սովորութամշակութային կենցաղում: Տոնի գագաթնակետը կլինի թոնրի հիմնարկեքը: Օրը հագեցած կլինի անակնկալներով, որոնք կբացահայտվեն տոնակատարության ընթացքում: Գեղարվեստական ցուցադրումներով, հացարարման իրենց մշակույթով կմասնակցեն բազմաթիվ արվեստագետներ, անհատ ստեղծագործողներ, կցուցադրվեն նաեւ նկարչուհի Լուսիկ Ագուլեցու Հացի թանգարանի նմուշներից: Կհնչեն հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Ժողովրդին կբաժանվի լավաշի մատաղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն հացի հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքային ձեւերը, որոնք տոնը կդարձնեն զանգվածային: Տոնը կավարտվի Խնդումի ծեսով:

Միջոցառմանը աջակցում են մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը եւ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հաջորդ գրառումը

««ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

««ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական