Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՑՑԵ՜ ԲՈԼՈՐ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկՙ Ադրբեջանում նախագահական ընտրարշավի պաշտոնական ավարտից մի քանի ժամ առաջ, Իլհամ Ալիեւի թեկնածությունը պաշտպանելու հայտարարություն է տարածել այդ երկրի ազգայնական կուսակցությունը, որն ավելի շատ հայտնի է «Գորշ գայլեր» անունով: Հայտարարությամբ Ադրբեջանի «գորշ գայլերին» կոչ է արվում իրենց «ձայնը տալ հօգուտ գործող նախագահ» Իլհամ Ալիեւի:

Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանում «Գորշ գայլեր» կուսակցության հիմնադիր, ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը մի քանի օր առաջ Բաքվում ներկա է եղել ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպմանը եւ հակաիշխանական ելույթ է ունեցել, որից հետո նրա եղբայրը հայտարարել էր, թե «Իսկանդերը հոգեկան հիվանդ է եւ ունի բուժման, ոչ թե` քաղաքականություն վերադառնալու խնդիր»:

Որեւէ կապ ունի՞ ՆԳ նախկին նախարարի «հոգեկան հիվանդությունը» երեկ տարածված` «Գորշ գայլեր» կուսակցության հայտարարության հետ, չենք կարող հերքել կամ հաստատել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի թեկնածությունը պաշտպանելու համաճարակը հասել է խիստ վտանգավոր աստիճանի:

Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կուսակցությունը խիստ ազգայնական գաղափարներ է դավանում: Այն հայտնի է պանթուրքական նկրտումներով եւ հանդես է գալիս բոլոր թուրքախոս երկրներին Թուրքիայի հովանու ներքո միավորելու ծրագրով: Դա փաստացի թուրքական համանուն կուսակցության ադրբեջանական մասնաճյուղն է, որը ղարաբաղյան պատերազմում ռազմականացված խմբավորումների միջոցով վայրագություններ է գործել Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը վերջերս Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով «վերընտրությունը» փորձել էր համեմատել Գերմանիայի կանցլեր Մերկելի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի հետ: Համեմատությունն, իհարկե, բոլոր առումներով անտեղի է, բայց ինչպիսի՞ն կլիներ Մերկելի վիճակը, եթե գերմանական նեոֆաշիստական ոչ ֆորմալ կազմակերպություններից մեկը հայտարարեր, որ պաշտպանում է նրան: Կանցլերից երես կթեքեր ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ միջազգային հանրությունը:

Իսկ Ադրբեջանում «գորշ գայլերի»ՙ ի պաշտպանություն Իլհամ Ալիեւի հայտարարությունը դարձել է իշխանական քարոզչամեքենայի «գյուտը», բանը ներկայացվում է այնպես, որ Իլհամ Ալիեւի «հեղինակությունն այնքան բարձր է, որ նույնիսկ նրա երեկվա ընդդիմախոսներն են դա ընդունում»:

Որեւէ մեկի մտքով երեւի չի անցել, որ «գորշ գայլերը» գուցե պայքարի յուրօրինակ ձեւ են ընտրել: Այն է` Իլհամ Ալիեւին հռչակելով «բոլոր գորշ գայլերի հարազատ եղբայր», աշխարհին ցույց են տալիս, թե իրականում ով է Ադրբեջանի նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով «վերընտրվում»:

Իր հարգն իմացող երկրում կամաչեին հրապարակել, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանում է ֆաշիստական գաղափարախոսության կրող մի «կուսակցություն»: Ադրբեջանում, ընդհակառակը, հպարտանում են: Իսկ դա չի՞ նշանակում, որ Իլհամ Ալիեւն էլ իրականում գորշ գայլ է: Ուստի կարելի է ասել, որ Ադրբեջանում նախագահական «ընտրությունները», որ սկսվել են «Իլհամի հետ` դեպի առաջ» կարգախոսով, ավարտվում են «Կեցցե՜ բոլոր գորշ գայլերի հարազատ եղբայր Իլհամ Ալիեւը» ֆաշիստական ոռնոցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՍԱԴՐՈՂ ՔԱՅԼԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ ՍԿՍՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ ՍԿՍՎԵԼ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական