Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՍԱԴՐՈՂ ՔԱՅԼԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Սիրիայում եւ Իրաքում շարունակվող արյունահոսության եւ ուրվագծվող նոր պատերազմի ֆոնին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 27-ի միաձայն ընդունած բանաձեւը սփոփիչ հառաչանք պատճառեց միջազգային հանրությանը: Դա պատասխանատվության վեհ զգացումներով տոգորված ղեկավար առաջնորդների ստեղծագործական դիվանագիտության արդյունքն էր, եւ ամբողջ աշխարհը շահեց դրանից:

«Արաբական գարուն» հորջորջվածը աղետաբեր մի գործընթաց է քարուքանդ անելու Միջին Արեւելքի կայուն եւ բարգավաճ երկրներըՙ վերացնելու համար Իսրայելին ուղղված որեւէ իրական կամ ենթադրյալ սպառնալիք: Իրաքն ու Լիբիան քարուքանդ արվեցին այդ երկրներին ժողովրդավարություն բերելու կեղծ պատրվակով: Հետեւանքների մասին ճիշտ եզրակացություն կարող է անել որեւէ քաղաքական գործիչ: Բուշ-Չեյնիի վարչակարգի տարիներին Իսրայելի վարչապետ Նաթանյահուին դժվար չէր Վաշինգտոնին ներքաշել նման արկածախնդրության մեջ: Երեք տրիլիոն դոլար արժողությամբ պատերազմից հետո, որի ընթացքում 4.500 մարտիկներ զոհվեցին եւ ավելի քան 50 հազարն էլ վիրավորվեցին կամ հաշմանդամ դարձան, նախագահ Օբաման ի վերջո կարողացավ կանգ առնել, նախքան նոր աղետալի պատերազմ նախաձեռնելը:

Սիրիայի պատերազմը, հակառակ լրատվամիջոցների պնդումներին, բոլորովին էլ քաղաքացիական պատերազմ չէ: Օտար վարձկաններ են այնտեղ կռվում, հաստատելու մի նոր իսլամական պետություն Միջին Արեւելքում: Մ. Նահանգներն ու Արեւմուտքը, ընդհանրապես, նպաստում են այդ նպատակին օժանդակելով արմատական վարձկաններին: «Ալ Ղաիդայի» իշխանության ներքո մի նոր պետության հառնումը սթափեցրեց կողմերին, եւ նրանք սկսեցին դիվանագիտական լուծում տալ արհեստականորեն ստեղծված սիրիական խնդրին:

Օբաման, որն ընտրվել էր աշխարհին խաղաղության բերելու խոստումով, պատին էր սեղմված եւ սպառնում էր հրթիռակոծել Սիրիան: Մկքեյնը անօրինական ճանապարհով սողոսկել էր Սիրիաՙ իբր լավ ահաբեկիչներին զատորոշելու վատերից: Օբաման քաշեց կարմիր գիծըՙ օգտագործել քիմիական զենքի ենթադրյալ առկայությունը որպես պատրվակ:

Առիթից անմիջապես օգտվեցին միջազգային մեքենայությունների վարպետՙ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար Բին Սուլթանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իսրայելի հետախուզությունը, որոնք էլ իրականացրին քիմիական զենքի հարձակումը օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձան Գուտայում, որպեսզի արդարացնեն Մ. Նահանգների ներխուժումը:

Մեծ ջանքեր պահանջվեցին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովից եւ Ջոն Քերրիից` հասնելու համար ուժի չկիրառման համաձայնության: Քերրին բարձր գնահատեց Լավրովի դիվանագիտական ունակությունները:

Սա մեզ հիշեցնում է ճիշտ հիսուն տարի առաջ Կուբայի շուրջն ստեղծված ճգնաժամը, որի հարթեցման գործում անգնահատելի դեր խաղաց Անաստաս Միկոյանը: Նա նույնիսկ չվերադարձավ Մոսկվաՙ մասնակցելու իր կնոջ հուղարկավորությանը, նախընտրեց մնալ եւ համոզել Կաստրոյինՙ վերացնելու հրթիռները:

Աշխարհը երախտապարտ պետք է լինի այս երկու հայազգի դիվանագետներինՙ Լավրովին եւ Միկոյանին, նման առաքելություն իրենց ուսերին կրելու համար:

Ընդհանուր ժողովի 68-րդ նստաշրջանը մեկ այլ դրական տեղաշարժ եւս արձանագրեց, երբ Մ. Նահանգների նախագահ Օբաման 15-րոպեանոց հեռախոսազրույց ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի շնորհիվ զգալիորեն թուլացավ երկու երկրների միջեւ ստեղծված լարվածությունը: Ռուհանին ձգտում է իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել Մ. Նահանգների հետՙ նպատակ ունենալով վերացնել միջազգային տնտեսական պատժամիջոցները, որոնք խաթարում են երկրի տնտեսությունը:

Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն այնքան էլ դրական արձագանք չէին գտնում Արեւմուտքում: Այժմ, որպես լարվածության թուլացման հետեւանք, Հայաստանն ավելի ազատ կարող է իր տնտեսական կապերը զարգացնել Իրանի հետ: Ավելին, իր սահմաններում պատերազմի վտանգը կարող է չեզոքանալ: Այդ առումով զարմանալի չէ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է տեղաշարժը եւ շնորհավորել իր գործընկերոջըՙ Մոհամմեդ Ջավադ Զարիֆին, «վեցյակի» երկրների հետ բանակցությունների վերականգնման առնչությամբ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

(հրատարակվում է կրճատումներով)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԿԵՑՑԵ՜ ԲՈԼՈՐ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՑՑԵ՜ ԲՈԼՈՐ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական