Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՆ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՐՑՐԵՑ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ տուրում աղյուսակը գլխավորող 3 հայ շախմատիստներն էլ առաջին միավորները կորցրին: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարի միանձնյա առաջատար Արմեն Բարսեղյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Գավրիլեսկուի հետ ու վաստակեց 4,5 միավոր: Դա հնարավորություն տվեց Մահամադ Մուրադիին, Արսենի Նեստերովին եւ Վեգնիր Սթեֆանսոնին միավորներով հավասարվելու հայ շախմատիստինՙ նրա հետ գլխավորելով աղյուսակը: Տարիքային այս խմբում հանդես եկող Հակոբ Հակոբյանն ունի 3,5 միավոր: Նա առաջին պարտությունը կրեց Արսենի Նեստերովի հետ մրցավեճում: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Գոռ Մելքոնյանը:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատար Տիգրան Հարությունյանն էլ առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Դմիտրի Խեգայի հետ: Տիգրանը 4,5 միավորով Կիրիլ Ալեքսեենկոյի եւ Ալեքսեյ Զենզերայի հետ մրցաշարի առաջատարն է:

Իսկ ահա մինչեւ 18 տարեկանների մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեցՙ զիջելով իր հայրենակից Կարեն Գրիգորյանին: Վերջինս եւս վաստակեց 4 միավոր: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Արման Միքայելյանը, որը հաղթեց Թոմաս Կրաուսին: Մեր եռյակը հետապնդում է 5 միավորով աղյուսակը գլխավորող իսպանացի Դավիթ Պարդոյին:

Իր մրցաշարային վիճակը զգալիորեն բարելավեց մինչեւ 14 տարեկանների մրցաշարում կայծակնային խաղի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանըՙ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը Մուլեթ Ինիգո Լոպեսի նկատմամբ: Հայկը 4 միավորով հետապնդում է մրցաշարի առաջատարներ Յորդեն վան Ֆորեստին եւ Սեմյոն Էլիստրատովին, որոնք 4,5-ական միավոր են վաստակել:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող են հանդես գալիս Մանե Ադամյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Անի Հարությունյանը (մինչեւ 16 տարեկաններ), որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Մանեն առաջին պարտությունը կրեց Օլգա Բադելկայի հետ մրցախաղում: Նա 11-րդ տեղում է: Առաջատարներն են 5-ական միավոր ունեցող Գաբրիելա Անտովան եւ Պոլինա Շուվալովան: Անի Հարությունյանը հաշտություն կնքեց Սառա Յակիմովիչի հետ: Անին 3,5 միավորով 8-րդ տեղում է: Նա մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Աննա Ստյաժկինային, Մարիա Բլումին ու Մարինա Կատանովային:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական