Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՕՐԵՆՔՈՎ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Ոչ միայն հիվանդների, այլեւ բուժաշխատողների շահերը պաշտպանության կարիք ունեն: Բժշկի ու բուժհիմնարկի հասցեին թյուր, չճշտված տեղեկատվությունը, անհիմն մեղադրանքները կարող են անտեղի խաղալ բժշկի ու հիվանդանոցի հեղինակության հետ, գցել նրանց վարկանիշը: Մասնագետները կարծում են` բուժաշխատողների իրավունքները հարկ է պաշտպանել օրենսդրությամբ:

Երեկ «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ կենտրոնի աշխատակիցները հանդես եկան առաջարկությամբ, որպեսզի մշակվի օրենքի նախագիծ, որը նախ եւ առաջ թույլ չի տա բժշկական սխալների, անցանկալի պատահարների դեպքում մինչ փորձաքննության ավարտը հրապարակել բժշկի ու հիվանդանոցի անունը: «Անալիտիկ» կենտրոնում հավաքված մասնագետները` այդ թվում բժիշկները, ընդգծեցին անհիմն մեղադրանքները գցում են բժիշկների վարկանիշը:

Մանկական արյունաբան Գեւորգ Թամամյանը նշում է` ամեն մի բժիշկ կարող է սխալվել. «Սխալվում են անգամ աշխարհի լավագույն բուժհիմնարկներում աշխատող բժիշկները: Անսխալական բժիշկ չկա»:

Ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը մեջբերում է զարգացած երկրների փորձից. այնտեղ բժիշկներն ունեն բժշկական սխալի ապահովագրման իրավունք, եւ գործած սխալների դեպքում կարող են փոխհատուցել` համաձայն իրենց ունեցած ապահովագրության:

Քննարկմանը ներկա էր նաեւ փորձագետ Ազգային ժողովից` Մարինե Նալբանդյանը , որի կարծիքով` զանգվածային լրատվամիջոցները օրինագծի մշակմանը դեմ կլինեն: Վերջինս առաջարկեց կազմակերպել ավելի լայն քննարկումներ:

Քննարկման մասնակիցների կողմից միանգամայն տեղին բարձրացվեց նաեւ մամուլում բացասական լուրերի գերակշելու փաստը: Սպանությունների, գողությունների եւ այլ տեսակի հանցանքների մասին որոշ լրատվամիջոցներ գրում են սիրով եւ ավելի շատ, քան ինչ-որ մի լավ բանի մասին: Իսկ դրա առաջին պատճառն իրենց լրատվամիջոցի վարկանիշը բարձր պահելն է, քանի որ ընթերցողները, դժբախտաբար, իրենց դիտումներով ապահովում են այդ լուրերի պահանջարկը: Սակայն այս դեպքում, հատկապես ինտերնետային մամուլը պետք չէ, որ առաջնորդվի պահանջարկից ծնվում է առաջարկը սկզբունքով: Այս դեպքում լրատվամիջոցն ինքն է պահանջարկ ձեւավորողը:

Բժիշկները դժգոհում են, որ շատ լրատվամիջոցներ սենսացիոն լուրերի հետեւից «ընկնելով»` փնովում են բժշկի մասնագիտությունը: Իհարկե, միշտ չէ, որ լրատվամիջոցներն անտեղի ու անհիմն են գրում բժիշկների սխալների մասին: Բժիշկների անփութության բազմաթիվ օրինակներ ունենք ինչպես մարզային, այնպես էլ մայրաքաղաքի կլինիկաներում: Եվ անկախ ամեն ինչից` հիվանդի առողջության ու կյանքի հանդեպ անփույթ վերաբերմունքն արդարացնելն անհնար է, ինչպես եւ անհնար է արդարացնել բժշկին ծեծելն ու հայհոյելը:

Երեկ առաջարկ եղավ անգամ բժկական օմբուդսմեն ունենալու, որն ի պաշտոնե կպաշտպանի բժիշկների շահերը, իրավունքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԳՈՒԼԻՍԻ 1919Թ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ-ԵՂԵՌՆԸ»

Հաջորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ ԿՆՇԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ ԿՆՇԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական