Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԻՆՈ+ԱՇՈՒՆ. ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՄԻՍԸ

04/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոկտեմբերի 5-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիից կմեկնարկի ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը:

Այս տարին հոբելյանական է. հայկական կինոյի հիմնադրման 90 եւ հայկական անիմացիայի 75-ամյակներն են, եւ «Կինոաշուն» ծրագիրը կնվիրվի դրանց:

Այս տարի առաջին անգամ «Կիոնաշնան» շրջանակներում, կազմակերպիչները հայտարարել են կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է» թեմայով, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանը եւ ավելացրեց. «Յուրաքանչյուր ոք, որն ունի տեսագրող սարք, կարող է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել եւ ներկայացնել մրցույթին: Տեսանյութը կարող է նկարահանված լինել նույնիսկ բջջային հեռախոսով: Սա լավ նվեր կլինի մեր բոլորի սիրելի մայրաքաղաքի` Երեւանի 2795-րդ տարեդարձին»:

Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երեւանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Պատրաստվել են նաեւ հետահայաց ցուցադրությունների ծրագրեր: Հատկանշական է, որ նախատեսված է անցկացնել Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայց ցուցադրություններ: Բացի այդ, հանրությանը կներկայցվի նաեւ վավերագրական նյութեր` Նարեկացի արվեստի միությունում:

Հայ կինոյի 90-ամյակի կապակցությամբ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուում:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն անդրադառնալով ծրագրին` ասաց. «Կինոաշունը» գնալով թափ է առնում: Երբ առաջին տարին ծրագիրը կյանքի էինք կոչում, բազմաթիվ ընդվզումների առջեւ կանգնեցինք: Մարզերից ասում էին, որ գյուղացին սարերում, դաշտերում է եւ չի գա ֆիլմ դիտելու, իսկ եթե ցանկանում եք, ապա Ձեր տեխնիկայով եկեք: Իսկ ահա այս տարի դրական վերաբերմունքի արժանացանք եւ այժմ պահանջարկը մեծ է: Ծրագրում ընդգրկված են ոչ միայն համայնքներ, այլեւ` զորամասեր: Պաշտպանության նախարարությունը ֆիլմերի ցանկ է ուղարկել, որոնք մենք «Կինոաշուն» ծրագրի շրջանակում կցուցադրենք զորամասերում»:

Նշենք, որ Երեւանում բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու նաեւ «Նաիրի» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հ. Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ «Սիրահարների այգում»: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից, եւ ամեն ուրբաթ «Քաղաք, սեր, կինո» խորագրով ֆիլմեր են ներկայցվում այգում:

Այս տարի նույնպես հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Այս մրցույթի համար հատուկ բուհերում ցուցադրվում են վերջին տարիներին Հայաստանում արտադրված ֆիլմերը: Գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ կինոմրցույթինը` հոկտեմբերի 20-ը: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոն:

Հիշեցնենք, որ «Կինոաշունն» իրականացվում է արդեն չորորդ անգամ` սկսած 2010թ.: Առաջին տարին ընդգրկվել էր միայն մայրաքաղաքն ու երեք մարզերը: Սակայն, երկրորդ տարվանից մասշտաբները մեծացան, ընդգրկելով նորերը:

«Կինոաշուն 2013» -ն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ծրագրին աջակցում են մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԱԼԲՈՄՆ ՈՒ ՅՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԲԱՐԻ ԵՐԱԶԸՍ ՁԵ՜Զ, ՍԻՐԵԼԻՆԵՐ» ԳԻՐՔԸ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՐՈՂ ԹՈՄ ԿԼԵՆՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՐՈՂ ԹՈՄ ԿԼԵՆՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական