Այսօր` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մաեստրոներ Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլք:
Կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ավսրալիայից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Արցախից ժամանած երգչախմբեր եւ անհատ կատարողներ: Կհնչեն նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, հայաստանյան եւ սփյուռքյան երգչախմբերի համատեղ կատարումներ:
Նշենք, որ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մեկնարկը տրվել է հայ ազգային երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի ծննդյան օրը սեպտեմբերի 26-ին: