Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԱՆՁՐԱՑԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Սովորաբար Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին պարզաբանումներ են տրվում հասարակությունում առկա հրատապ հարցերի վերաբերյալ: Երեկ, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն ուզում էր պատկերացնել, թե ինչպե՞ս է Հայաստանն առեւտուր անելու Մաքսային միության տարածքում, երբ սահման չունի ստեղծվելիք մաքսային տարածքի երկրների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, որ ինչպես Մաքսային միության մյուս պետություններում, այնպես էլ Հայաստանում տրվելու են միասնական ձեւաչափի այնպիսի փաստաթղթեր, դրանք կճանաչվեն Մաքսային միության տարածքի երկրներում, եւ եթե հայկական ապրանքն այդ փաստաթղթերով հայտնվի Մաքսային միության տարածքում` մաքսազերծման անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ տվյալ տարածքի երկրներում տրված միանման փաստաթղթերը հիմք են ընդունվելու: Այդպիսով` զգալի կպակասի սահմանանցման ծախսը, որ սովորաբար անում են ապրանքներն արտահանելիս:

Արամ Մանուկյանին պատասխանելիս վարչապետը նշեց, թե Մաքսային միության պայմանագիրը դեռ չկա, կան նախագծեր, բանակցություններ, իսկ պայմանագրի առկայության դեպքում այն հրապարակվելու է, Ազգային ժողովն էլ մանրակրկիտ քննարկելու է այդ պայմանագիրը:

Նիկոլ Փաշինյանը Փակ շուկայի վերաբերյալ իր սիրելի թեման կրկին բարձրացրեց` անհասկանալի համարելով կառավարության լռությունը եւ գործառույթների չկիրառումը: Վարչապետը նշեց, թե մշակույթի ու քաղաքաշինության նախարարներն իրեն զեկուցել են, թե հարցը քննարկվել է: Այնուհետեւ խոսակցությունը գնաց բարձրացված տոներով. պատգամավորը եզրակացրեց, որ կառավարությունն իր գործառույթները չի կարողանում իրականացնել` օլիգարրխների շահերին տուրք տալով: Վարչապետը եւս խստացավ, նշելով, թե Փաշինյանի համար ընդհանրապես կարեւոր չէ իր հարցի պատասխանը, այլ միայն ցանկանում է իր գնահատականները հնչեցնել, սեփական ամբիցիաները բավարարել եւ քաղաքական վարկանիշ բարձրացնել, ու այդ պատճառով ինքն էլ է իրեն վերապահում գնահատականներ տալ նրան. «Ձանձրացել ենք Ձեր գնահատականներից», ասաց` նշելով, թե այդ գնահատականները դառնում են անհետաքրքիր: Միաժամանակ` նա խոստովանեց, որ Փակ շուկայի հետ կապված կան խնդիրներ, մշակույթի նախարարությունում այդ ուղղությամբ լուրջ քննարկումներ են եղել, սանկցիաներ կիրառվել, հասարակությունը հետեւում է ընթացքին, եւ ի վերջո լուծումը լինելու է:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին հետաքրքրում էր, թե ի վերջո ինչպե՞ս է եղել, որ նախագահը հայտարարել է աշխատավարձերի բարձրացման մեկ ժամկետ, իսկ նոր բյուջեով այլ ժամկետ է նշվում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը բացատրեց, որ սրընթաց բարձրացումը տնտեսավարող սուբյեկտների մոտ բարդությունների կբերեր` արդեն իսկ հուլիսին բարձրացվել էր նվազագույն աշխատավարձը: Այնպես որ ընտրվել է աշխատավարձերի բարձրացման փուլային եղանակը` 2014 թվականի հուլիսի 1-ից ընդհանուր միջինացված 40 տոկոսով կբարձրանան բոլորի աշխատավարձերը (տարբեր ոլորտներում տարբեր տոկոսներ են), իսկ հունվարի 1-ից` ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Միաժամանակ նա տարընթերցում չգտավ մոտեցումների մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀՐԱՅՐԻ ՀԵՏ ԱՆՀՆԱՐԻՆԸ ԴԱՐՁՐԵՑԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ…»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական