Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱՐԱԲԱՂԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿՄՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի նախագահի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նախագահը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել վեհաժողովի անդամների հարցերին:

Հայաստանի առաջին նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում պատիվ համարելով` Սերժ Սարգսյանը, «լիրիկական շեղումներից» հետո, թե Հայաստանը եվրոպական արժեքներ է դավանում, «ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է», ձեռքբերումներ ունի ժողովդրավարության ու իրավունքի գերակայության հարցերում, նշեց նաեւ, թե լուրջ խնդիրներ ունենք, «ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում»:

«Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը», ասաց Հայաստանի նախագահը ստրասբուրգյան ամբիոնից:

Այդուհետեւ նրա խոսքը վերաբերում էր Եվրոպական միության հետ հարաբերություններին:

Նախագահ Սարգսյանը կարեւորեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արեւելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը եւ դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքներըՙ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի եւ կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

«Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արեւելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկելու», ասաց Սարգսյանըՙ շեշտադրմամբ, թե Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ: Ըստ նախագահիՙ Արեւելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, Հայաստանը ասել եւ շարունակում է ասել, որ ձգտում է հնարավորինս սերտ եւ ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրոմիության հետ, մոտ լինել Եվրոմիությանը, եւ այս քաղաքականությունը չի ընդհատվելու:

Բացի դրանիցՙ Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: «Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որեւէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որեւէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների եւ շահերի համադրումը», Մաքսային միությանն անդամակցության համատեքստում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրինՙ Հայաստանի նախագահը, բարձր գնահատելով միջնորդական ջանքերը, նշեց, որ այդուհանդերձ, Հայաստանը գիտակցում է, որ պարտավոր է առաջին հերթին ապավինել իր ուժերինՙ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղությունը պահպանելու համար: «Առավել եւս, որ մեր հարեւան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով եւ սպառազինությունների կուտակմամբ»:

«Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից, նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել եւ արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, եւ լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը»:

Հայաստանի նախագահը Ստրասբուրգում հիշատակեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վերջին հրապարակային խոսքը, որ Ադրբեջանի մտավորականներին ուղղված բաց նամակ էր` խաղաղության, արդարության ու սթափության կոչով: «Դուք, ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համարՙ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում էր մեծ մտավորականը:

«Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս… Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում», նշեց Սարգսյանը:

Այդուհետեւ խոսքը ցեղասպանության խնդրին էր վերաբերում: «Մերՙ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ… Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու եւ դրանք սնուցող երեւույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ», նշեց Հայաստանի նախագահն իր ելույթում:

Սիրիայի հարցն էլ Հայաստանին խորապես մտահոգում է: «Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական