Ռուբեն Նազարեթյանը վերահաստատվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ աշխատանքում նրան կօգնեն Զոհրապ Նիազյանն ու Վաղարշակ Շահնազարյանը:
Ռուբեն Նազարեթյանը հայկական ֆուտզալի ամենափորձառու մասնագետներից է: Նա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2003-ից, զուգահեռաբար աշխատել է նաեւ մի շարք ակումբներում: