Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 2800-ԻՑ ՑԱԾՐ Է

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ Լեւոն Արոնյանի վարկանիշը նվազել է 2800-ից: Նախորդ ամսվա համեմատ Լեւոնը վարկանիշը նվազեցրել է 18-ով եւ 2795 վարկանիշով 2-րդ տեղից նահանջել է 3-րդ հորիզոնական: Վերջին անգամ Արոնյանի վարկանիշը 2800-ից ցածր եղել է 2010-ի սեպտեմբերին (2783): Իսկ 2010-ի նոյեմբերին հայ գրոսմայստերն առաջին անգամ հատեց 2800-ի սահմանագիծըՙ 2801 վարկանիշով զբաղեցնելով 3-րդ տեղը: Լեւոնն իր համար ռեկորդայինՙ 2825 վարկանիշին հասել է 2012-ի մայիսին:

Լեւոն Արոնյանին վարկանիշային աղյուսակում շրջանցեց Վլադիմիր Կրամնիկը, որը վարկանիշը ավելացրել է 2-ով (2796): Դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենն էլ 8-ով ավելացրել է իր վարկանիշը (2870): Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստներից ամենամեծ առաջընթացն ունեցել է ճապոնացի Հիկարու Նակամուրան, որը 11-ով ավելացնելով վարկանիշը (2783), 9-րդ տեղից տեղափոխվել է 5-րդ հորիզոնական: 4-րդ տեղում Ալեքսանդր Գրիշչուկն է (2786): 6-10-րդ տեղերը զբաղեցնում են Ֆաբիանո Կարուանան (2779), Վիշվանաթան Անանդը (2775), Վեսելին Թոփալովը (2771), Բորիս Գելֆանդն (2765) ու Սերգեյ Կարյակինը (2762):

100 ուժեղագույն շախմատիստների թվում են եւս 4 հայ գրոսմայստերներ: Սերգեյ Մովսիսյանը 2696 վարկանիշով պահպանել է 51-րդ հորիզոնականը, թեեւ վարկանիշը 3-ով նվազեցրել է: Վլադիմիր Հակոբյանն էլ մնացել է 59-րդ տեղում, իսկ ահա վարկանիշը նվազեցրել է 7-ով (2684): Գաբրիել Սարգսյանի մոտ առաջընթաց է նկատվել: Նա վարկանիշն ավելացրել է 5-ով (2676) եւ 72-րդ տեղից տեղափոխվել է 69-րդ հորիզոնական: Իսկ Տիգրան Պետրոսյանը պահպանել է վարկանիշը (2660) եւ մեկ հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 90-րդ տեղը:

Կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը (2689): Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2621), Համպի Կոներուն (2607), Չժաո Սյուեն (2579), Աննա Մուզիչուկը (2560), Նանա Ձագնիձեն (2556), Ցզյու Վենցզյունը (2535), Կատերինա Լահնոն (2534), Նադեժդա Կոսինցեւան (2523) եւ Պիա Կրամլինգը (2515):

Հայաստանը ցուցակում ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2471) եւ Լիլիթ Մկրտչյանը (2469): Էլինան 1-ով ավելացրել է վարկանիշը եւ 29-րդ տեղից տեղափոխվել է 27-րդ հորիզոնական: Լիլիթը պահպանել է վարկանիշը եւ 30-րդ տեղից բարձրացել է 29-րդ հորիզոնական:

Մեծ առաջընթաց է ունեցել երիտասարդ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը վերջին շրջանում վերելքով է հանդես գալիսՙ տարբեր մրցաշարերում դառնալով մրցանակակիր: Կարենը մինչեւ 20 տարեկան շախմատիստների դասակարգման ցուցակում 2604 վարկանիշով զբաղեցնում է 16-րդ տեղը: Սեպտեմբերին նրա վարկանիշը 2563 էր եւ այդ ցուցանիշով զբաղեցնում էր 25-րդ տեղը: 23-րդ տեղում է Սամվել Տեր-Սահակյանը (2568): Նա վարկանիշը նվազեցրել է 7-ով ու նահանջել է 4 տեղով: Հովհաննես Գաբուզյանը 2523 վարկանիշով 42-րդն է: Նա էլ վարկանիշը նվազեցրել է 17-ով ու նահանջել է 9 տեղով: 2477 վարկանիշով 69-րդ տեղում է Ռոբերտ Աղասարյանը:

ՖԻԴԵ-ի անդամ երկրների վարկանիշային ցանկում Հայաստանը պահպանել է 4-րդ տեղը (2661): Լավագույն եռյակը կազմում են Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703) եւ Չինաստանը (2669): 5-10-րդ տեղերում են Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639) եւ Իսրայելը (2630): Ադրբեջանը (2623) 13-րդ տեղում է, Վրաստանը (2593)ՙ 17-րդ հորիզոնականում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ 2 ՌԵԿՈՐԴ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական