Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄԵՆ ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒՆԻ ԼՈՒՍԱԲԱՑ»

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ 60-ամյա գյումրեցի Թամարա Վարդանյանը եկավ մեր խմբագրություն` իր թղթապանակով, նրա դեմքին մի բան էր երեւում` տառապանք: Զրույցից հետո պարզ դարձավ, թե ինչպես է նա մեկնել Մոսկվա, այնուհետեւ ինչպես է կրտսեր դստերը «փրկելու» համար մեկնել Տաջիկստան, ինչպես են հարազատները նրա դեմ մեղադրանք ներկայացրել, ինչպես է տաջիկ դատախազը նրան առաջարկել… դառնալ իր կանանցից մեկը, եւ մերժում ստանալուն պես ինչպես է նրան կալանավորել, պահել փակի տակ` առաջադրելով մեղադրանք «Առանձնապես խոշոր չափերի խարդախություն» հոդվածով` 100 հազար ԱՄՆ դոլար «հափշտակելու» համար, եւ վերջապես, ինչպես է նրան հաջողվել հրաշքով փախչել տաջիկական բանտից եւ մի քանի երկրներ անցնելով` Վրաստանից անցնել Հայաստան…

Տիկին Թամարայի պատմությունը առանձին հոդվածի պատմություն չէ. անհնար է մի քանի էջում անգամ վերաշարադրել, ինչ պատմեց տիկինը: Միայն նշենք, որ Թամարա Վարդանյանը ծնվել է Գյումրիում, այնուհետեւ, դեռեւս Սովետական Միության ժամանակ, ընտանիքով (ամուսինն ու երկու աղջիկները) տեղափոխվել է Մոսկվա` այնտեղ հիմնելով հրուշակեղենի արտադրամաս (տիկինը հրուշակագործ է): Որոշ ժամանակ անց մահանում է նրա ամուսինը, ծանր մարմնական վնասվածքներ է ստանում ավագ դուստրը, իսկ կրտսերը` մոր արտադրամասում աշխատող ազգությամբ տաջիկի հետ փախչում է Տաջիկստան: Արդեն փլուզված ԽՍՀՄ-ի ժամանակներն էին: Տիկին Թամարան, ինչպես եւ բոլոր ԽՍՀՄ այն քաղաքացիները, որոնք ծնվել էին Հայաստանում, համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի, դառնում է ՀՀ քաղաքացի, սակայն, հավանաբար Մոսկվայում գտնվելու պատճառով նա չի ստանում ՀՀ անձնագիրը: Փոխարենը տիկինն ավելի ուշ դիմում է ՌԴ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, ինչում ռուսաստանյան համապատասխան մարմինները չեն մերժում նրան, հաշվի առնելով ՌԴ համապատասխան օրենքը, որ ԽՍՀՄ քաղաքացիները Միության փլուզումից հետո, եթե չեն հանդիսանում որեւէ այլ երկրի քաղաքացի (իսկ քանի որ ՀՀ անձնագիր Թամարայի մոտ չի եղել, եւ նա չի իմացել իր` ՀՀ քաղաքացի լինելու մասին, ապա, իր կարծիքով, նա «չի եղել» ՀՀ քաղաքացի), ապա կարող են դիմել եւ ստանալ ՌԴ քաղաքացիություն: Տիկին Թամարան ստանում է ՌԴ անձնագիր` քաղաք Մոսկվա, Սլավյանսկի բուլվար, 15 շենքի 1-ին մասնաշենքի 64 բնակարան հաշվառմամբ: Չունենալով արտասահմանում վավերական ՌԴ անձնագիր, տիկին Թամարան մեկնում է Տաջիկստան, որտեղ էլ հենց որոշ ժամանակ անց մեկուսացվում է, եւ որտեղից նրան ի վերջո հաջողվում է փախչել: Վրաստանում արդեն տիկինը դիմում է ՀՀ հյուպատոսարան, որն էլ Թամարա Վարդանյանին տալիս է Հայաստան վերադառնալու` «Վերադարձի իրավունք» փաստաթուղթը, ինչով տիկինը` 2010-ի ապրիլի 28-ին հայ-վրացական Բագրատաշեն անցակետով անցնում է Հայաստան: Հայաստանում նրան ձերբակալում են, տեղափոխում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Տաջիկստանում նա գտնվում է հետախուզման մեջ: Մեկ տարի անցՙ 2011-ի փետրվարի 15-ին տիկին Թամարան ազատ է արձակվում, բայց նախ, Հայաստանի ոստիկանությունը (որը եւ լիազորված է գործելու նման պարագաներում) որոշում է բավարարել Տաջիկստանի պատկան մարմինների հայցը` Թամարա Վարդանյանին Տաջիկստան էքստրադիցիա անելու վերաբերյալ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը երկու անգամ ծանուցել է Տաջիկստանի համապատասխան մարմիններին, սակայն տաջիկները ոչինչ չեն ձեռնարկել` տիկնոջ տեղափոխությունը կազմակերպելու համար, ինչը պարտավոր է անել հենց էքստրադիցիայի հայց ներկայացրած կողմը: Համաձայն Մինսկի կոնվենցիայի էլ, եթե էքստրադիցիայի համար դիմած կողմը 15 օրվա մեջ չի կազմակերպում էքստրադիցիայի սուբյեկտի տեղափոխությունը, ուրեմն երկիրը, որտեղ նա կրում է իր պատիժը, կարող է ազատ արձակել նրան: Հենց սրա հիման վրա տիկին Թամարան ազատ է արձակվում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Ազատվելուց հետո նա դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` իրեն ՀՀ-ում բնակվելու կարգավիճակ տալու խնդրանքով: Խնդրանքը մերժվում է, քանի որ տիկին Թամարան հետախուզման մեջ է Տաջիկստանի Խատլոնի մարզի ՆԳՆ Կուր-Տյուբենի ՆԳ բաժնի կողմից` առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությամբ Թամարա Վարդանյանը պետք է արտաքսվի Հայաստանից, քանի որ այստեղ է գտնվում առանց օրինական հիմքերի:

Բայց խնդիրն այն է, որ ըստ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 3-րդ կետի` ոչ մեկին չի կարելի արտաքսել այն երկրից, որի քաղաքացին է նա: Այսինքն, եթե տիկին Թամարան, ԽՍՀՄ այլ քաղաքացիների պես, համաձայն ՀՀ «քաղաքացիության մասին օրենքի», ստացել է ՀՀ քաղաքացիություն (ոչ անձնագիր), հետեւաբար, եթե տիկին Թամարան ՀՀ քաղաքացի է, ինչի մասին է վկայում նաեւ այն համգամանքը, որ Վրաստանի մեր հյուպատոսարանը տիկնոջը տվել է «Վերադարձի իրավունք», որը տրվում է բացառապես քաղաքացիներին, ապա Հայաստանի ոստիկանությունը, դատախազությունը ճիշտ որոշում չեն կայացրել` համաձայնելով ընդառաջել տաջիկ գործընկերների խնդրանքին` էքստրադիցիայի ենթարկելու Թամարա Պողոսյանին: Հենց տիկնոջ քաղաքացիությունը հստակեցնելու համար էլ թերեւս ոստիկանությունը դիմում է ՀՀ վարչական դատարան` մեղադրելով տիկին Թամարային «ՀՀ տարածքում առանց օրինական հիմքերի բնակվելու համար», եւ պահանջով` արտաքսել տիկնոջը Հայաստանից: Այս տարվա մայիսի 13-ին դատարանը որոշում է կայացրել, որով ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությանը հանձնարարել է պարզելու Թամարա Վարդանյանի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը: Դատարանը ապացուցված չի համարել ոստիկանության պնդումը, ըստ որի` տիկին Վարդանյանը ՀՀ քաղաքացի չէ:

Վարչական դատարանի սույն վճիռը ոստիկանությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Հոկտեմբերի 22-ին նշանակված է դատական առաջին նիստը` Ա. Աբովյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան կազմով:

Տիկին Թամարայի գործի ընթացքին, դատարանի այս վճռից հետո մենք դեռ կանդրադառնանք, այժմ նրա իսկ խնդրանքով սկսեցինք ու ավարտենք այս հոդվածը հետեւյալ խոսքերով` «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՒՍՈՒՑԻՉ ՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԷ» ԾՐԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական