Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴԻԱՐԲԵՔԻՐՅԱՆ ԳԱՂԹ» ՀԱՏՈՐԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է 3 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամներից Գաբրիելա Գեյջի գրախոսականից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Ողբացյալ Ժոզեֆին Մանգասարյանի «Դիարբեքիրյան գաղթ» (Diyarbakir Exodus) հատորը մի կյանքի պատմություն չէ, այլ մի ամբողջ ընդարձակ ընտանիքի միահյուսված պատմությունը, որտեղ իրենց յուրահատուկ տեղն են զբաղեցնում նրա մոր, հոր եւ ամուսնու ընտանիքների ոդիսականները 1895-1927 թվականների ժամանակահատվածում:

1905-ից Ժոզեֆինի հայրըՙ Աշոտ Ամասյանը, որն աշխատում էր Դիարբեքիրի հեռագրատանը, տնօրենի առեղծվածային պնդումներին ընդառաջելովՙ Հալեպ է տեղափոխում իր ընտանիքը: Մեկ տասնամյակ անց նա այնտեղ, իր տանն ընդունում է Եղեռնից մազապուրծ տասնյակ ազգականների: Նրանց պատմածները հետագայում գրի է առնում Ժոզեֆինը: «Այն, ինչ նկարագրել եմ, իսկական պատմություններ են: Հորս աշխատանքը հեռագրատանը եւ նրա կարողությունըՙ վերծանելու գաղտնի հաղորդագրությունները, մեծապես օգնեցին ինձ», գրում է Ժոզեֆինը գրքում, որի ամբողջացմանը եւ հրատարակմանը նպաստել են ընտանիքի այլ անդամներ եւս:

Ժոզեֆինը մահացել է 2002 թ.-ին բավական մեծ տարիքում (90-ին մոտ), չհասցնելով ավարտել Հալեպից հետո Բաղդադում անցկացրած վերջին 35 տարիների պատմությունը: Որդինՙ Ջոնը, որն արդեն սկսել էր օգնել մորըՙ մեքենագրելու հավաքված ձեռագիր նյութերը, շարունակում է նրա գործը մինչեւ իր մահըՙ 2010 թ.: Այնուհետեւ նրա եղբոր կինըՙ Քլեր Մանգասարյանն է ջահը վերցնում իր ձեռքը եւ ավարտին հասցնում հատորը, որը ցեղասպանության մասին պատմող այլ գրքերից տարբերվում է նրանով, որ այստեղ նկարագրված են հայ բռնագաղթված ընտանիքների ամենօրյա իրական իրադարձությունները, որոնք ապաստան էին գտել Հալեպում եւ Բաղդադում: Գիրքը Ամասյանների, Մանգասարյանների եւ Քյուրքչյանների մասին է, հագեցած հազվագյուտ նկարներով, որոնք վավերականություն են հաղորդում նկարագրություններին:

«Diyarbakir Exodus» հատորը կարելի է ձեռք բերել Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) եւ Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանից (ALMA):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՆԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ Է ՍՏԱՆԱԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԱՆՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական