Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Կոնգրեսում չկարողացան համաձայնեցնել նոր ֆինանսական տարվա բյուջեն

2013 թ. հոկտեմբերի 1-ը ԱՄՆ-ի պատմության մեջ կմտնի որպես «սեւ երեքշաբթի»: Բանն այն է, որ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները նախօրեին չկարողացան համաձայնեցնել նոր ֆինանսական տարվա բյուջեն, եւ ավանդաբար հոկտեմբերի 1-ին սկսվող նոր ֆինանսական տարվա ժամանակով լույս երեքշաբթի կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 8-ից) երկրի դաշնային հիմնարկների ֆինանսավորումը դադարեցվեց: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ սպառվել են կառավարական մարմինների գործունեությանը հատկացվող միջոցները:

Վերջին 18 տարում սա կառավարության աշխատանքի երկրորդ «անջատումն» է: Պատճառը բնակչության բուժապահովագրության ընդլայնումը ձախողելու հանրապետականների փորձն է: Փաստորեն հետաձգվում է նախագահ Բարաք Օբամայի բուժապահովագրության բարեփոխման ծրագրի ընդունումը, որով նախատեսվում է համակարգում ընդգրկել նման ապահովագրություն չունեցող 46 մլն ամերիկացիներին:

Սպիտակ տունը դաշնային գերատեսչություններին արդեն պաշտոնական ցուցում է տվել սկսելու գործունեության սահմանափակման ծրագրերի կատարումը: 800 հազար դաշնային ծառայողների կուղարկեն չվճարվող արձակուրդ: Մնացյալ ծառայողների գործունեությունը զգալիորեն կսահմանափակվի:

ԱՄՆ-ում դաշնային ծառայողների ընդհանուր թիվը մոտ 3 միլիոն է: Նրանցից մոտավորապես 2 միլիոնը զինծառայողներն են, ոստիկանության եւ փրկարարական ծառայությունների աշխատակիցները, ավիադիսպետչերները, սննդամթերքի վերահսկման ծառայության եւ բնակչության անվտանգության ապահովման մյուս ծառայությունների աշխատակիցները: Այդ բոլոր ծառայությունները, չնայած ֆինանսավորման բացակայությանը, կշարունակեն աշխատանքը:

Արդեն փակված հաստատությունների ցանկում են Ելլոուսթոնի նշանավոր արգելոցը, Ազատության արձանը, «Ալկատրաս» բանտը, Սմիթսոնյան ինստիտուտը, ներառյալ 19 թանգարանները եւ Ազգային կենդանաբանական այգին, առեւտրի նախարարությունը, տրանսպորտի նախարարությունը (բացառությամբ ավիադիսպետչերների եւ վտանգավոր բեռնափոխադրումների վերահսկիչներ), էներգետիկայի նախարարությունը (բացառությամբ ատոմակայանների աշխատակիցների), պաշտպանության նախարարությունը (Պենտագոնի մոտ 400 հազար քաղաքացիական աշխատակիցներ), կառավարական շենքերում գտնվող անձնագրային ծառայությունների բաժանմունքները, հարկային վարչությունը: Չեն գործում նաեւ կարիքավոր ընտանիքների սննդամթերքների սուբսիդավորման դաշնային ծրագրերը:

Կառավարության նախորդ տեխնիկական արձակուրդի ժամանակՙ 1995 թվականին, նախագահ Բիլ Քլինթոնը կարողացել էր 20 օրում հաղթահարել Medicare բուժապահովագրական ծրագրի հետ կապված ճգնաժամը: Թե Օբամային որքան ժամանակ կպահանջվի արդեն Obamacare անվանակոչված ճգնաժամի հաղթահարման համարՙ հայտնի չէ: Նա ընդամենը 17 օր ժամանակ ունի երկրի տեխնիկական սնանկացում թույլ չտալու համար, բայց արդեն հայտարարել է, որ պատրաստ է փոխզիջման, այլ ոչ թե ահաբեկման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՎԵՐԱՑՆԻ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՔՐԴԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական