Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՎԵՐԱՑՆԻ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՔՐԴԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է քաղաքական բարեփոխումների ծրագիր: Նա մասնավորապես հայտարարել է, որ շուտով կվերացվի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը:

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ հիջաբի արգելքը կտարածվի միայն իրավապահ մարմինների եւ զինված ուժերի կին ծառայողների վրա:

Բարեփոխումների մեկ այլ փաթեթի համաձայն պետք է բարելավվի ազգային փոքրամասնությունների վիճակը: Քրդերին կթույլատրեն վերականգնել բնակավայրերի պատմական քրդական անվանումները: Կվերացվի քրդական այբուբենի օգտագործման արգելքը: Բացի դրանից, մասնավոր դպրոցներում հնարավոր կլինի դասավանդել համայնքի լեզվով, նշում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Ասորիների վիճակը եւս պետք է բարելավվի: Էրդողանն ասել է, որ ասորական ուղղափառ եկեղեցու քրիստոնյաներին կվերադարձվեն պետության բռնագրաված վանքապատկան կալվածքները:

Վարչապետն առաջարկել է խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ընտրական արգելապատնեշը 10-ից իջեցնել 5 տոկոսի կամ նույնիսկ վերացնել այն:Լ Ենթադրվում է, որ տվյալ ձեռնարկումը կօգնի քրդամետ քաղաքական կուսակցություններին, որոնք լայն պաշտպանություն են վայելում առանձին շրջաններում, բայց համազգային մակարդակով չեն կարողանում բավարար քվեներ ստանալ:

Սեպտեմբերին քրդական PKK-ն դադարեցրել էր Թուրքիայից իր մարտիկների դուրսբերումըՙ հայտարարելով, որ իշխանությունները չեն կատարում խոստացված բարեփոխումները: Քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ 18 տոկոսը: Եվս 7-12 տոկոս կազմում են մյուս ազգային փոքրամասնությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» ԵՐԱԶԱՆՔԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական