Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅՖԵՍՏՈՒՄ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու, www.britishcouncil.am կայքը

Այսօր, հոկտեմբերի 1-ին ժամը 13.00-ին, Կ. Ստիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀայՖեստ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս: Մասնակցում են ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը եւ «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Էլեանոր Բաքընը:

ՀայՖեստ 11-րդ փառատոնը կմեկնարկի բրիտանական «1927» թատերախմբի բեմադրությամբ

«Թատերասեր յուրաքանչյուր ոք պետք է տեսնի այս բեմականացումը» … The Observer

Իրենց առաջին ներկայացման շռլնդալից հաջողությունից հետո «1927»-ը հանդես է գալիս նոր` «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ: Ներկայացման պրեմիերան կայացավ 2010 թ.-ին Սիդնեյի օպերային դահլիճում, որից հետո թատերախումբն այս բեմադրությամբ մասնակցեց քննադատների դրական արձագանքն ստացած Լոնդոնի երկու թատերաշրջանին: Երկու տարի թատերախումբը շրջագայել է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում` ներկայացմամբ հանդես եկել Փարիզի Դե Լա Վիլլե թատրոնում, Նոր Զելանդիայում եւ ԱՄՆ-ի Սպոլեթո փառատոներին: Այժմ արդեն հոկտեմբերի մեկին եւ երկուսին թատերախումբը «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ կներկայանա հայ հանդիսատեսին ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի եւ կենդանի խաղի անկրկնելի համադրություն, որն ուղեկցվում է հնչյունային կատարյալ ձեւավորմամբ: Այս ոճի շնորհիվ 1927 թատերախումբը դասվեց վերջին հինգ տարվա ընթացքում ամենից շատ քննարկվող խմբերի շարքին:

Հանդիսատեսի հայացքի ներքո թատրոնն ու կինոն միավորվում են` ստեղծելով միանգամայն յուրահատուկ եւ հրաշալի ներկայացում, որի բեմադրման համար թատերախմբից պահանջվել է 18 ամիս:

1927 թատերախումբը հիմնադրվել է 2005թ-ին հեղինակ, դերասան եւ ռեժիսոր Սյուզան Անդրեյդի եւ անիմատոր, բեմադրող նկարիչ Փոլ Բարեթի կողմից: 2006թ-ին նրանց միացան դերասան, հագուստի ոճաբան Էսմե Ափփլեթոնը եւ դերասան, երգահան, երաժիշտ Լիլիան Հենլին, իսկ 2007 թ.-ին` պրոդյուսեր Ջոու Քրոուլին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների կուռ համագործակցության շնորհիվ է, որ թատերախումբը կարողանում է ներկայանալ նորարարական եւ յուրահատուկ բեմադրություններով:

Այս տարիներին թատերախումբն արժանացել է քննադատների դրական արձագանքին, Նյու Յորքի Drama Desk մրցանակին, իսկ 2008 թ.-ին լավագույն դերասանական կազմ անվանակագում շահել Empty Space Peter Brook մրցանակը:

«1927. նրանց աստղը գերիշխող է. նրանք անփոխարինելի են»…The Times

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԵ ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԵ ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական