Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Է ԸՆՏՐՈՒՄ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի նախագահի` գլխավոր դատախազի պաշտոնի համար ներկայացրած թեկնածու, մինչեւ այժմ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչեցրած եւ գլխավոր դատախազ պաշտոնի վերաբերյալ իր ելույթում բազմաթիվ ուղիղ եւ ենթատեքստերով արված արտահայտություններ արեց, որոնց դժվար է չհամաձայնել: Ու այդպիսի ելույթ կարող էր ունենալ ցանկացած եվրոպական երկրի գլխավոր դատախազի թեկնածու: Սակայն այդ ելույթը հնչում էր Հայաստանում, որտեղ արդարադատության եւ հենց դատախազության հանդեպ վստահությունը, մեղմ ասած, ամենացածր նիշի վրա է, որտեղ մարդիկ հաճախ դատախազություն չեն դիմում, որ տուժողի կարգավիճակից հանկարծ չհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում: Չնայած… այսքան առարկայական դատախազական ելույթ, կարելի է ասել, վաղուց լսելի չէր եղել: Այսպես` իր պաշտոնավարման ընթացքի առաջնահերթ խնդիրները ներկայացնելիս Գեւորգ Կոստանյանը նախ առանձնացրեց Հայաստանում եւ հատկապես դատախազության համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը. «Կոռուպցիան չի կարող տեղի ունենալ դատախազության ոլորտում, դա ես համարում եմ անընդունելի (կարծես մյուս ոլորտներում ընդունելի են-Մ.Խ.): Ոչ պակաս կարեւոր է նաեւ դատախազի մասնագիտական ունակությունը: Ոչ պրոֆեսիոնալ դատախազն իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշոնյա, որ համաձայն չէ այն ձեւակերպմանը, որ կոռուպցիան եւ ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, շատ շուտով ինքը տեղ չի ունենա դատախազության համակարգում, սա միանշանակ է եւ քննարկման առարկա չի կարող լինել: Երկրորդ`օրենքով դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ. կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այս հարցը նույնպես համարելու եմ իմ պաշտոնավարման ընթացքի կարեւորագույն խնդիրներից մեկը:Քաղաքականությամբ զբաղվեու ցանկություն ունեցող ցանկացած դատախազի, անկախ զբաղեցրած պաշտոնից, ընձեռնվելու է լայն հնարավորություն` պայմանով, որ առաջին հերթին նա վայր կդնի դատախազի իր լիազորությունները: Երրորդ` հասարակության մեջ երբեմն հնչում են կարծիքներ` կապված Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի առկայության հետ: Չնայած ես համաձայն չեմ, որ Հայաստանում համատարած անպատժելիության մթնոլորտ է, սակայն համարում եմ, որ մեկ դեպքն իսկ բավական է` նման տրամադրությունների վրա ազդելու համար: Հետեւաբար` իմ կարեւորագույն նպատակներից մեկը գլխավոր դատախազի պաշտոնի նշանակման դեպքում լինելու է օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովումը եւ այն, որ ցանկացած հանցագործ ստանա համարժեք պատիժ, հարգվեն գործին առնչվող բոլոր կողմերի դատավարական իրավունքները»: Իհարկե, Հայաստանը գլուխ չի կարող գովել դատավարության մասնակիցների բոլոր դատաիրավական իրավունքների պահպանման պրակտիկայով, սակայն խոստումը հնչում էր, եւ դա Կոստանյանին ամեն առիթով կհիշեցնեն եւ պատգամավորները, եւ լրագրողները: Իսկ ահա քաղաքականությամբ զբաղվելու մասով դեպի նախկին գլխավոր դատախազը նետված թափանցիկ ակնարկը հասկանալի է, սակայն եթե բացարձակ իմաստով ընդունենք Կոստանյանի ասածները, ապա կարելի՞ է հասկանալ, որ երբ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է բերվում Ազգային ժողով` քաղաքական մեծամասնության ցանկությամբ, սա նույնպես, նույնպես քաղաքականությամբ զբաղվել է, եւ դա իր դեպքում չի կրկնվելու: Համենայն դեպս` նա, օրինակ, անընդունելի համարեց այն հանգամանքը, երբ քաղաքական իրավիճակի փոխվելով մարդ են ձերբակալում, կամ, հակառակը, ազատ արձակում, նրա կարծիքով քաղաքական իրավիճակը չպետք է ազդի արդարադատության վրա:

Այս կարգի, եւ մի շարք այլ տեսակետներ, ինչպես օրինակ այն, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը լավագույն միջոցը չէ, եւ պետք է ընտրել խափանման միջոցի այլընտրանքային ձեւեր, խոսում են երիտասարդ դատախազի համակարգային նորովի մոտեցումների մասին: Սակայն հանրության արձագանքը միանշանակ չի եղել նրա զինդատախազ աշխատած լինելու ժամանակի վերաբերյալ, ու չնայած հնչող հարցերին, նրա պատասխանները ցույց էին տալիս նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը, եւ անգամ ընդդիմադիր պատգամավորները կարծես առանձնապես ագրեսիվ չէին նրա նկատմամբ, հուշում էին, որ նախագահ Սարգսյանը միգուցե գտել է կոմպրոմիսային թեկնածուի: Համենայնդեպս` թեկնածուն համոզված էր, որ այն իրավիճակում, երբ Հայաստանի զարգացմանը խանգարում են փակ սահմանները, թշնամաբար տրամադրված հարեւանները, արդարադատության իրականացման համար Հայաստանում օբյեկտիվ խոչընդոտ չկա, եւ բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են, ամեն ինչ կախված է բացառապես արդարադատություն իրականացնողից, եւ ինքը, Կոստանյանը պայքարելու է անպատժելիության մթնոլորտի դեմ:

Ամեն դեպքում` պատգամավորական խմբակցությունները դեռեւս կարտահայտվեն այսօր, իսկ երեկ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը հասցրեց միայն դատախազական համակարգի բոլոր թերությունները նոր եւ երիտասարդ դատախազացուի երեսով տալ, նշելով, թե նոր դատախազի բեռը կրկնակի է լինելու` նախ դառնալու համար անկախ դատախազ, ապա եւ արդարացնելու երիտասարդի գալն այդ պաշտոնում: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հասցրեց մաղթել. «Ձեր գործելու ժամանակն է, բարին ընդ ձեզ»:

Իսկ ահա Գ. Կոստանյանը հասցրեց գնահատականներ տալ հայտնի «գոմեշի մսի գործին», Լիցկայի տան մոտ տեղի ունեցսած դեպքերի նախաքննությանը, Արտակ Նազարյանի դատաքննությանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հարցերին` չխուսափելով մանրակրկիտ վերլուծությունից եւ բացարձակապես իրավական մոտեցումներից:

Նոր գլխավոր դատախազի փակ գաղտնի քվեարկությունն` այսօր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ԲԱՆԱՁԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական